1․Ընդհանուր դրույթներ
1.1. Առաջնության մասնակիցները պարտավոր են պահպանել սույն կանոնները և հետևել հրահանգներին։
1.2. Մրցաշարի կազմակերպմամբ և անցկացմամբ զբաղվում է Մրցավարների հանձնաժողովը, որը որոշումներ է կայացնում սույն կանոններին համապատասխան: Եթե իրավիճակը նկարագրված չէ կանոններում, մրցաշարի գլխավոր մրցավարը կարող է որոշում կայացնել իր հայեցողությամբ, եթե դա երաշխավորում է արդար խաղ:
1․3․ Մասնակցելով մրցաշարի ցանկացած գործունեությանը՝ մասնակիցը համաձայնում է պահպանել այս կանոնակարգը և մրցաշարի կանոնները, և համաձայն է, որ կանոնների խախտման դեպքում նա կարող է որակազրկվել մրցաշարից:
1.4. Մրցաշարի մրցանակային գումարը վճարվում է մրցաշարի ավարտից հետո 60 աշխատանքային օրվա ընթացքում: Շահումների և մրցանակների միջոցով եկամուտների համար սահմանվում է անհատական եկամտահարկի դրույքաչափ՝ 21%:
1.5. Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները պետք է տրամադրեն անձը հաստատող փաստաթղթերի լուսանկարներ/սքաներ և բանկի անունով անձնական հաշիվ:Մրցանակ շահած յուրաքանչյուր մասնակից պետք է տրամադրի անհրաժեշտ տվյալները մեկ թղթապանակում: Եթե որևէ տվյալ բացակայում է, մրցանակային գումարը չի վճարվի: Եթե մրցանակային գումարի հաշվեգրումը պետք է իրականացվի երրորդ անձի, ապա կարևոր է տրամադրել նրա փաստաթղթերի սկանավորումը և մասնակցի հայտարարությունը:
1.6. Մրցաշարին կարող են մասնակցել 16 տարին լրացած ՀՀ քաղաքացի և բնակիչ հանդիսացող կանայք և տղամարդիկ ովքեր բնակում են Հայաստանի Հանրապետության տարածքում:
1.7.Կազմակերպիչն ունի ձայնի, պատկերների ոչ բացառիկ իրավունքներ, բայց չսահմանափակված անձանց և անունների օգտագործման, ներառյալ շոու ծրագրերի գովազդային/շոու ծրագրերի հայտարարման մեջբերումների, պատճենելու, վերարտադրելու, փոփոխելու, հարմարեցնելու, հրապարակելու, թարգմանելու, ցուցադրելու, տարածելու, հեռարձակելու և փոխանցելու ձայնն ու պատկերը, ներառյալ, առանց սահմանափակման, անուններ ցանկացած ձևով, առանց նախնական ծանուցման կամ որևէ այլ փոխհատուցման ցանկացած ձևով մասնակցին և/կամ խաղացողին:Մասնակիցը, ի թիվս այլ բաների, հաստատում է, որ թույլ է տալիս Կազմակերպչին օգտագործել պատկերը շոու ծրագիր ստեղծելու համար և օգտագործել այն գովազդային կամ այլ լուսանկարների, տեսանյութերի, հեռուստատեսային և այլ նյութերի արտադրության մեջ, որոնք չեն վնասի մասնակցի իմիջին: Կազմակերպիչը պետք է իրավունք ունենա արտադրելու, տարածելու և օգտագործելու վերը նկարագրված նյութերը երկրի տարածքում առանց բացառության և անսահմանափակ օգտագործման ժամանակով։
1.8. Հանդիպման մեկնարկից 15 րոպե և ավել ուշացման դեպքում մասնակիցը կարող է տեխնիկական պարտություն կրել խաղում:
1.9. Պաշտոնականների անձից բացի ցանկացած այլ դիտորդ արգելվում է։
1.10. Վերջնական որոշումները կայացվում են մրցավարների կողմից և կարող են բողոքարկվել Discord չաթում: Մրցավարների վերջնական որոշումը բողոքարկման ենթակա չէ։
1.11. Բոլոր բողոքները պետք է հիմնավորված լինեն ապացույցներով: Մասնավորապես, պետք է օգտագործել սքրինշոթներ։ Առանց սքրինշոթի բողոքները չեն ընդունվի։
1.12.Ամեն հանդիպումից հետո 5 րոպեի ընթացքում յուրաքանչյուր մասնակից պետք է արդյունքը ներկայացնի Discord-ի համապատասխան ալիքում:
2.Տեղեկություններ մրցաշարի մասին
2․1 Որակավորման փուլ - Խաղերը կանցկացվեն խմբային Bo1 Round Robin (բոլորը բոլորի դեմ) ձևաչափով։ Խաղացողները կբաշխվեն 2 խմբի, ամեն խմբից լավագույն 4-ը կանցնեն Play-off
Play-off - Խաղերը կանցկացվեն Bo3 (մինչև 2 հաղթանակ), Double Elimination ձևաչափով, որի շրջանակներում կորոշվի հաղթողը։
2.1.1.Պլատֆորմ՝ Sony PlayStation 4 (PS5, խաղի PS4 տարբերակով)
PS Plus բաժանորդագրություն (օնլայն խաղալու համար)
2.1.2. Հաղթած խաղերի նույն քանակի դեպքում հաղթողը կորոշվի հանդիպումներում վաստակած գոլերի քանակով (բաց թողած գոլերը):
2.2․ Նույնքան գոլերի դեպքում՝ ըստ անձնական հանդիպումների.
2.2.1. Խաղերը խմբային փուլում կարող են ավարտվել ոչ-ոքի արդյունքով:
2.3. Կապի ընդհատումից հետո խաղը վերսկսվում է և ընթանում հաշիվը պահպանելու նպատակով, իսկ մնացած ժամանակից արդեն հանվում է, քանի որ խաղը վերստեղծվել էր շարունակելու նպատակով։
2.4. Եթե կապի ընդհատումից հետո մասնակիցը հրաժարվում է շարունակել խաղը, ապա նա ենթակա է որակազրկման։
2.5. Հաշիվը փոխելու կամ խաղային առավելություն ստանալու համար կանխամտածված կերպով կապի ընդհատման դեպքում մասնակիցը որակազրկվում է մրցաշարից։
2.6․ Հանդիպման հյուրընկալողը ստեղծում է համապատասխան խաղասենյակ՝ ըստ խաղի և մրցաշարի կողմից սահմանված կարգավորումների։
2.7. Եթե հանդիպումն ավարտվում է ոչ-ոքի, ապա հաղթողին որոշելու համար կողմերը խաղում են լրացուցիչ ժամանակ, անհրաժեշտության դեպքում՝ 11 մետրանոց։
2.8. Կանոնակարգով կամ սույն կանոններով չնախատեսված հարցերի վերաբերյալ որոշումները ընդունվում են առաջնության մրցավարների հայեցողությամբ։
3․ Խաղի կարգավորումներ
3.1.Մրցաշարի առցանց որակավորման ընթացքում կօգտագործվեն հետևյալ կարգավորումները.
- Խաղի տևողությունը։ Խաղակեսը – 6 րոպե, մինչև երկու հաղթանակ
- Բարդության մակարդակը՝ լեգենդար
- Պաշտպանություն՝ Տակտիկական
- Խաղի արագություն՝ նորմալ
- Ձեռքով խաղ՝ անջատված
- Վնասվածքներ՝ անջատված
- Եղանակ՝ ցանկացած
- Տեսախցիկ՝ TV հեռարձակում
- Խաղադաշտ՝ մասնակիցների համաձայնեցմամբ
- Սեփական տակտիկա՝ թույլատրվում է
- Խաղացողների դերեր՝ կարելի է փոխել
- Արագ փոփոխություններ՝ թույլատրվում է
- Դարպասապահով խաղ՝ արգելվում է
- Քարտեզը՝ միացված
- Մրցավար՝ ցանկացած
- Թիմերի ռեժիմ՝ սովորական
- Թիմ՝ ցանկացած (բացի Լեգենդար թիմերից)
3.2. Փլեյօֆֆում ոչ-ոքիի դեպքում՝ թիմերը խաղում են ավելացված ժամանակում: Եթե այս դեպքում էլ չի որոշվում հաղթողը, ապա նշանակվում են 11-մետրանոցներ:
3.3. Երկու մասնակիցներն էլ պատասխանատու են խաղի մեկնարկից առաջ խաղի պարամետրերը և անհատական կառավարման կարգավորումները սահմանելու համար: Եթե մասնակիցը տեսել է անճշտություններ, ապա նա պարտավոր է մրցավարի ուշադրությունը հրավիրել ոչ ճիշտ կարգավորումների վրա։
4.Մասնակիցներ
4.1. Կասկածի դեպքում յուրաքանչյուր խաղացող մրցավարի առաջին իսկ խնդրանքով պետք է լրացուցիչ ստուգում անցնի մրցաշարի մրցավարների կողմից։ Մրցաշարի կազմակերպիչը ցանկացած պահի կարող է մասնակցից պահանջել հաստատել նրա տարիքը կամ քաղաքացիությունը: Այդ ժամանակ մասնակիցը պարտավոր է տրամադրել փաստաթղթեր, որոնք երաշխավորում են մասնակցելու իրավունքը, ներառյալ լուսանկարը, ինքնության քարտի սկանավորված պատկերը:
4.2.Մրցաշարի կազմակերպիչների հետ շփվելիս մասնակիցներից պահանջվում է պահպանել գաղտնիությունը: Մրցաշարի կազմակերպիչներին փոխանցված կամ նրանցից ստացված հայտերի, բողոքների, կամ բողոքարկումների ներկայացման և քննարկման շրջանակներում բոլոր տեղեկությունները գաղտնի են և չեն կարող հրապարակվել առանց մրցաշարի կազմակերպիչների թույլտվության:
4.3.Մասնակիցները պարտավոր են պահպանել վարքագծի ընդհանուր ընդունված նորմերը, հարգանք ցուցաբերել մրցաշարի կազմակերպիչների և մրցավարների, հանդիսատեսի, ինչպես նաև մրցաշարի մյուս մասնակիցների նկատմամբ:
4.4. Մրցաշարի մասնակիցները պարտավոր են պահպանել մարզական և արդար խաղի սկզբունքները:
4.5. Յուրաքանչյուր մասնակից պետք է միանա մեր Discord հարթակին:
4.6. Մրցաշարին մասնակցելու համար պետք է.
- Հաշիվ ունենալ
- Մրցաշարին մասնակցության հայտ ներկայացնել
4.7. Անհատը կարող է մասնակցել մրցաշարին միայն մեկ խաղային հաշվից: Մրցաշարը սկսելուց հետո արգելվում է հաշիվը փողել կամ օգտագործել այլ հաշիվ:Այդպիսի խաղացողին կգրանցվի տեղնիկական պարտություն։
4.8.Հաշիվը փոխելը, երբ խաղացողը մտնում է փլեյ-օֆֆի փուլ, արգելվում է:
4.9. Մասնակիցներն ինքնուրույն մարտահրավեր են նետում միմյանց հանդիպման համար, ով ավելի բարձր է ցանցում, ստեղծում է լոբբի:Եթե խաղի հրավերից անցել է 10 րոպե, և մրցակիցը չի ընդունել հրավերը,պետք է նկարել սքրինշոթ՝ հրավերների ցանկով, և հակարակորդը կստանա որակազրկում։
4.9.1.
Ինչպես սկսել ձեր հանդիպումը.
- Ավելացրեք ձեր հակառակորդին ձեր ընկերների ցուցակում
- Գործարկեք ՖԻՖԱ-ն
- Գնացեք առցանց ներդիր և ընտրեք «Օնլայն ընկերական հանդիպում»:
- Հրավիրեք հակառակորդին ճիշտ կարգավորումներով (տես Խաղի կարգավորումներ)
- Սկսեք խաղը
4.10. Մրցաշարի խաղի ավարտից և խաղացողներից մեկի հաղթանակից հետո երկու խաղացողներն էլ պետք է արդյունքի մասին զեկուցեն մրցաշարի մրցավարին / կազմակերպչին:
4.11. Մեկ խաղի համար թույլատրելի առավելագույն ժամանակը (Bo3) 90 րոպե է
4.12. Մրցաշարի փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճած մասնակիցները պարտավոր են հեռարձակել իրենց հանդիպումը YouTube հարթակի մասնավոր հղման միջոցով և տրամադրել հղումը մրցաշարի մրցավարներին մինչև խաղի մեկնարկը (առնվազն 1 ժամ առաջ):
5․ Գրանցում
5.1. Գրանցումը կիրականացվի Հայաստանի Կիբերսպորտի Ֆեդերացիայի պաշտոնական տեղեկատվական ռեսուրսների պաստառների և (կամ) հայտարարություններում նշված ժամանակահատվածում:
5.2. Գրանցման հղումը հասանելի կլինի փետրվարի 27-ին:
5.3. Կազմակերպիչն իրեն իրավունք է վերապահում փոխել գրանցման ժամկետը, լրացնել գրանցումը ժամանակից շուտ կամ հակառակը՝ անհրաժեշտության դեպքում երկարացնել այն։
5.4. Կազմակերպիչների խնդրանքով մասնակիցները պարտավոր են լրացնել և կազմակերպիչներին տրամադրել բոլոր անհրաժեշտ և վավեր տեղեկությունները մինչև մրցաշարի մեկնարկը կամ դրա ընթացքում:
5.5. Մասնակիցների կողմից տրամադրված բոլոր անհրաժեշտ տեղեկությունները պետք է լինեն բացառապես պաշտոնական լեզվով` հայերեն:
Գրանցման համարը մասնակիցը պետք է տրամադրի՝
- EA-լիցենզավորված հաշվի ID
- անձնագրերի նկարը
- Discord ID
- Էլ․ Հասցե
- Հեռ․ համար
- Ցանկացած այլ ինֆորմացիա, որը կպահանջվի ՀԿՖ-ի կողմից առաջնությունում մասնակցություն ապահովելու համար
5.6. Մրցաշարին մասնակցելուց հրաժարվելու կամ մրցաշարին որակազրկվելու համար հիմք է հանդիսանում ոչ ճիշտ տեղեկատվության տրամադրումը:
6. Մրցավարների հետ շփում
6.1. Վերջնական որոշումները կայացվում են մրցավարների կողմից և կարող են բողոքարկվել Discord չաթում: Մրցավարների վերջնական որոշումը բողոքարկման ենթակա չէ։
6.2. Նորությունները և տեսանյութերը մրցաշարի ընթացքում ստեղծում է ադմինիստրացիան։ Մրցաշարին մասնակցող թիմերը իրավունք են տալիս օգտագործել իրենց պատկերանշանը, լուսանկարները և խաղացողի տվյալները՝ ակնարկներ և այլ բովանդակություն ստեղծելու համար:
6.3. Բոլոր կազմակերպչական և սպորտային հարցերը Discord-ում լուծվում են մրցաշարի մրցավարների հետ հաղորդագրությունների միջոցով: Թիմի կողմից հանդիպումների և վիճելի իրավիճակների կազմակերպման վերաբերյալ հաղորդակցությունն իրականացվում է բացառապես ավագի, մենեջերի կամ թիմի մարզիչի կողմից։ Իրավիճակը հնարավորինս արագ լուծելու համար խնդրի նկարագրությունը պետք է կառուցողականորեն նկարագրվի մեկ հաղորդագրության մեջ՝ խաղի և/կամ թիմի հղումով՝ կախված բուն խնդրից:
Կանոնները կարող են լրացվել կամ փոփոխվել: Կանոններում չնկարագրված բոլոր իրավիճակները կմեկնաբանվեն մրցավարի հայեցողությամբ:
FIFA 22
Առաջնության գրանցումները բաց են լինելու փետրվարի 27 ժամը 12։00 - մարտի 8 ժամը 18։00։
Առաջնության հիմնական տվյալներ՝
Անցկացման կարգ:
Որակավորման փուլ - խմբային Round Robin (բոլորը բոլորի դեմ)
Play off - Double Elimination (մինչև երկու պարտություն)
Ձևաչափ:
Որակավորման փուլ - BO1 (մինչև 1 հաղթանակ)
Play off - BO3 (մինչև 2 հաղթանակ), Եզրափակիչ: BO5 (մինչև 3 հաղթանակ)
Թիմերի ռեժիմ: սովորական
Պլատֆորմ՝
Sony PlayStation 4 (կամ PS5, խաղի PS4 տարբերակի առկայության դեպքում)
Պարտադիր
PS Plus բաժանորդագրություն (օնլայն խաղալու համար)
Մրցանակային Ֆոնդ:
1-ին տեղ - 250000դր
2-րդ տեղ -200000դր
3-րդ տեղ - 150000դր
4-րդ տեղ - 100000դր
Ամբողջ առաջնությունը անցկացվելու է ONLINE (նախնական որոշմամբ) տարբերակով։
Մինչև գրանցվելը խնդրում ենք մանրամասն ծանոթանալ առաջնության կանոնադրությանը։
Մասնակցությունը անվճար է
գրանցումն ավարտված է