Հայաստանի Կիբերսպորտի Ֆեդերացիան նախաձեռնել է հարցազրույց Hearthstone Գարնանային Առաջնության հաղթող Տիգրան (Rorschach) Ավթանդիլյանի հետ։
-Նախ ցանկանում ենք շնորհավորել հաղթանակի համար։ Իսկ հիմա անդրադառնանք կեղծանվանը, ինչու՞ Rorschach։
-2016 թվականն էր, որ առաջին անգամ դիտում էի «Хранители» ֆիլմը, որտեղ մի հետաքրքիր կերպար կար, որը Rorschach-ի թեստի պատկերները արտացոլող դիմակ էր կրում։ Միանգամից սիրահարվեցի կերպարին ու դրանից հետո այնտեղ, որտեղ պահանջվում էր կեղծանուն, այսպես էի հանդես գալիս։
-Ո՞ր տարիքում և ինչպե՞ս հետաքրքրություն ձևավորվեց Hearthstone խաղի նկատմամբ։
-Առաջին անգամ 18 տարեկանում սկսեցի խաղալ։ Հետաքրքրեց, բայց մի պահ դադարեցրի խաղալը։ Երկու տարի անց նորից սկսեցի խաղալ և այլևս չթողեցի խաղը։ Hearthstone խաղն առանձնացավ նրանով, որ, ի տարբերություն այլ խաղերի,այստեղ կարևորը ոչ թե ազդակներն են և արագությունը, այլ մտքի և քայլերի հաջորրդականությունը, որոնց ընթացքում ունես մտածելու ժամանակ։
-Գաղտնիք չէ, որ հարազատները և շրջապատը ոչ միշտ են դրական տրամադրված խաղերի նկատմամբ։ Հարզատներին Ձեր հետաքրքրությունը բացատրելիս դժվարություններ ունեցե՞լ եք:
-Առանձապես խնդիրներ չեն եղել ծնողների հետ կապված մինչ այն պահը, երբ ասացի , որ ուզում եմ կիբերմարզիկ դառնալ։ Նախ պետք էր բացատրել, թե ինչ է կիբորսպորտը, ով է կիբերմարզիկը և ինչով է զբաղվում։ Ամեն դեպքում անլուրջ էին վերաբերվում այդ մտքին։ Երբ պարզ դարձավ, որ Հայաաստանում Hearthstone դիսցիպլինայից միայն տեղական իրադարձությունների կարելի էր մասնակցել, հրաժարվեցի կիբերմազրկ դառնալու մտքից։
Հետո տեսա, որ Հայաստանում առաջնություն է կազմակերպվել, կիբերմարզիկի նման սկսեցի ակտիվ պարապել և մասնակցեցի։
-Բացի Hearthstone-ից ի՞նչ այլ խաղեր եք խաղում։
-Երբ նոր խաղեր են թողարկվում հետաքրքրության համար խաղում եմ , փորձարկում, բայց սովորաբար չեմ շարունակում, այդպես եղավ օրինակ Legends of Runeterra խաղի հետ, որ սկսեցի խաղալ բայց թողեցի։
Միայն մի խաղ կար՝ Fallout-ը որ խաղացել եմ սկզբից մինչև վերջ , բայց Hearthstone խաղը միշտ առաջնային է եղել ինձ համար
-Հետևու՞մ եք կիբերսպորտին , եթե այո կա՞ որևէ մի թիմ կամ կիբերմազրիկ որ երկպագում եք։
-Նորվեգացի խաղացող Hunterace-ին եմ սիրում , ով նաև աշխարհի չեմպիոն է։ Ինձ դուր է գալիս նրա խաղաոճը, մտածելակերպը և միմիկան։ Առհասարակ կիբերմարզիկների հարցում ինձ համար առաջնային միմիկան է, որ հետաքրքիր խաղ է ապահովում ։
-Ի՞նչ կարծրատիպերի եք հանդիպել կիբերսպորտում և ինչպե՞ս եք կոտրում այդ կարծրատիպերը Ձեր իսկ օրինակով։
-Ցանկացած ոլորտում էլ կան կարծրատիպեր, որոնք ինձ համար ամենօրյա պայքարի առիթն են։ Մարդկանց պատկերացրած կերպարից շատ հեռում եմ, որ երևի ենթադրում է ամբողջ օրը համակարգչի առաջ անցկացնող որևէ մեկին։
Միշտ սովորել եմ լավ , տարբեր օլիմպիադաների մասնակցել ու հաղթել, սիրում եմ կարդալ գրքեր, ֆիլմեր նայել, այսինքն՝ հետարքրքրությունների պակաս երբեև չեմ ունցել, գործնական հաջողությունների ևս։
Առաջնության մնացած մասնակիցների մասին էլ կարող եմ նույնն ասել։ Ինչքանով որ հասցրեցինք ծանոթանալ, բոլորը կրթված էին, ունեին սիրելի աշխատանք, հոբբի և անսահաման շատ հետաքրքրություններ։
-Ինչպե՞ս կնկարագրեք Hearthstone Գարնանային Առաջնության ընթացքն ու Ձեր զգացողությունները։
-Երբ տեսա, որ Հայաստանում շուտով Hearthstone առաջնություն է լինելու շատ ուրախացա։ Մրցանակային ֆոնդը մյուս կողմից կրկանպատկեց ուրախությունս (ծիծաղում է)։ Իհարկե հաղթելու մտքով չէի գալիս, բայց ամենաքիչը 4-րդ տեղի հույսեր ունեի։ Առաջին օրվա խաղերը շատ հեշտ ընթացան։ Առաջին խաղում հակառակորդս Հակոբն (Hakobs) էր։ Հակոբի խաղային տեխնիկային և ուժերին բավական լավ եմ ծանոթ։ Նախորդ առաջնությունում 3-րդ տեղի համար պայքարում նրան պարտվել և 4-րդ տեղն էի զբաղեցրել, դրա համար այս խաղում պատրաստվել էի ռևանշի։ Հասցրել էի ուսումանսիրել նրա խաղալու տեխնիկան։ Ուրախությանս չափ չկար, երբ այս անգամ հաջողվեց հաղթել։
Հաջորդ խաղս Հակոբի (Stormbolt) հետ էր։ Հակոբը Հայստանում Hearthstone դիսցիպլինայում բոլորին հայտնի է որպես լավագույն խաղացողներից մեկը։ Նրան հաղթելուց հետո ինքնավստահությունս էլ ավելի բարձրացավ։ Այս հաղթանակների շարքից հետո եզրափակիչը բավականին թեթև անցավ։
-Առաջնությունում հաղթելը որևէ կերպ փոխե՞ց մտերիմների վերաբերմունքը Hearthstone-ի նկատմամբ Ձեր հետաքրքրությանը։
-Հաղթելուց հետո առաջինը կնոջս զանգեցի, շատ ուրախացավ հաղթանակիս կապակցությամբ։ Միշտ սկեպտիկորեն է մոտեցել կոնկերտ այս հետաքրքրությանս։ Մայրիկիս առաջին արձագանքն էլ այն էր, որ վերջաապես արդյունք տվեց Hearthstone-ով տարված լինելս։ Ենթադրում եմ՝ առաջնությունից հետո ավելի լուրջ են վերաբերվում կիբերսպորտին։
-Շնորհակալ ենք հարցազրույցի համար և հաջողություն ենք մաղթում հետագա խաղերում։
-Ձեզ ևս շնորհակալ եմ հարցազրույցի համար։