• Մրցաշարեր
  • Մեդիա
  • Մեր մասին
Armenian Esports Federation
  • AEF
  • Մրցաշարեր
  • Մեդիա
  • Մեր մասին
EILAT 2021 World Championship-ի ազգային որակավորման առաջնություններ Հայաստանում

EILAT 2021 World Championship-ի ազգային որակավորման առաջնություններ Հայաստանում

Կիբերսպորտը սահուն քայլերով զարգանում է Հայաստանում: Մայիսի 22-ին և 23-ին Hearthstone Գարնանային Առաջնությունը մի հարկի տակ միավորեց հայ տաղանդաշատ կիբերմարզիկների, ովքեր 2 օր պայքարեցին հանուն հաղթանակի: 

 

 

Հայաստանի Կիբերսպորտի Ֆեդերացիայի կարևորագույն առաքելություններից մեկն իրականացման ճանապարհին է, այն է ՝ խթանել կիբերսպորտի զարգացումը Հայաստաում, ձևավորել հայ կիբերմարզիկների համայնք և օգնել նրանց հադես գալ միջազգային հարթակներում: 

Հենց այս առաքելությամբ էլ ՀԿՖ-ն շուտով Հայաստանում կկազմակերպի IeSF Eilat 2021 առաջնության ազգային որակավորման փուլեր eFootball PES 2021, Tekken 7, DOTA 2 և CS:GO դիսցիպլինաներից։

 

Հաղթողները հնարավորություն կունենան մասնակցելու նաև տարածաշրջանային փուլին, որն էլ հաջողելու դեպքում կմասնակցեն Էյլաթում (EILAT) կայանալիք Eilat 2021 World Championship-ի եզրափակիչ փուլին։ 

 

Ազգային որակավորման փուլերի ժամանակացույցը՝ 

 

eFootball Pes 2021 -  Հունիսի 26,27      

Tekken 7- Հուլիսի 3,4

DOTA 2- Հուլիսի 31, Օգոստոսի 1

CS:GO - Օգոստոսի 7,8

 

Գրանցումների համար ազգային որակավորման փուլերից առաջ կտրվի մանրամասն տեղեկատվություն։

25.05.2021

Կոնտակտներ
  Էլ․ հասցե  [email protected]

 

  Հեռ․ +37455900914

 

  Discord