• Մրցաշարեր
  • Մեդիա
  • Մեր մասին
Armenian Esports Federation
  • AEF
  • Մրցաշարեր
  • Մեդիա
  • Մեր մասին
Hearthstone Գարնանային Առաջնությունը կայացավ մայիսի 22-ից 23-ը

Hearthstone Գարնանային Առաջնությունը կայացավ մայիսի 22-ից 23-ը

Մայիսի 22-ին և 23-ին Հայաստանի Կիբերսպորտի Ֆեդերացիայի կողմից կազմակերպվեց Hearthstone Գարնանային Առաջնությունը:

 

Առաջնության հովանավորներն են SoftConstruct  և Mtech  ընկերությունները։  Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում էր 500,000 դրամ: Mtech ընկերության կողմից հաղթողներին նաև տրվեցին նվեր Logitech խաղային մկնիկներ և զեղչի քարտեր։

 

Մասնակիցների ընդհանուր քանակը 25-ն էր: Առաջինից չորրոդ տեղ զբաղեցրած մասնակիցներին մրցանակներ հանձնեց Հայաստանի Կիբերսպորտի Ֆեդերացիայի նախագահ Սմբատ Սիրադեղյանը։

 

1-ին տեղ՝ Տիգրան (Rorschach) Ավթանդիլյան-  200․000 դրամ

2-րդ տեղ՝ Համլետ (Dante) Դանիելյան- 150․000 դրամ,

3-րդ տեղ՝ Հակոբ (Stormbolt) Անդրեասյան-100․000 դրամ

4-րդ տեղ՝  Սամվել (BeliaL) Արսենյան- 50․000 դրամ:

 

Առաջնության ողջ ընթացքում մասնակիցները ցուցաբերեցին համառ պայքար և լարված մրցելույթներ:

 

Մրցաշարի ֆոտոռեպորտաժը կազմակերպել էր Vmedia- ն:

 

Այն կարելի է գտնել մեր կայքի Մեդիա բաժնում:

24.05.2021

Կոնտակտներ
  Էլ․ հասցե  [email protected]

 

  Հեռ․ +37455900914

 

  Discord