• Մրցաշարեր
  • Մեդիա
  • Մեր մասին
Armenian Esports Federation
  • AEF
  • Մրցաշարեր
  • Մեդիա
  • Մեր մասին
IeSF Esports World Championship 2021

IeSF Esports World Championship 2021

Կիբերսպորտի միջազգային ֆեդերացիան (IeSF) հաստատում է, որ 85 անդամ պետություն հաստատել է առաջին փուլի գրանցումները։ Աշխարհի 85 երկրի կիբերմարզիկներ պատրաստ են հունիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում իրենց ուժերը փորձել՝ հանուն ազգային որակավորման փուլերում ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ ստանալու:

2019 թվականին IeSF Esports World Championship-ին մասնակցել է 50, իսկ 2020 թվականին՝ 61 անդամ պետություն։

IeSF Esports World Championship-ում կիբերմարզիկները կպայքարեն DOTA 2, CS:GO, Tekken 7 and eFootball PES 2021 դիսցիպլինաներում ազգային որակավորումներում հաղթանակ տանելու համար։ Առաջնությունը կհյուրընկալեն Israeli Esports Association-ն ու Maccabi World Union-ը։

Իդո Բրոշը, ով Israeli Esports Association-ի նախագահն ու IESF-ի միջազգային նախագծերի ղեկավարն է, ասել է․

Հաշվի առնելով 85 գրանցված անդամ պետությունների թիվը՝ այս տարվա IESF Esports World Championships-ը կլինի ամենախոշոր առաջնությունը։ Ցանկանում եմ երախտագիտությունս հատնել IESF, IESA և Maccabi World Union-ի թիմերին իրենց ցուցաբերած ջանքերի համար։ Անհամբեր սպասում եմ տարածաշրջանային փուլերի օնլայն խաղերը վայելելու և Էյլաթում կայանալիք եզրափակիչ խաղերում տարբեր ազգերից կիբերմարզիկներ և ազգային պատվիրակություններ ընդունելուն։

Նախորդ տարվա World Championship-ի հաջող փորձից ելնելով՝ այս անգամ ևս մասնակից անդամ պետությունները ըստ մայրցամաքների կբաժանվեն տարածաշրջանների։ World Championship-ի տարածաշրջանային մրցափուլերը կանցկացվեն օնլայն ձևաչափով՝ 2021 թվականի սեպտեմբերից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում։

IESF նախագահ Վլադ Մարինեսկուն ասել է․

-IESF-ի անձնակազմն անչափ ուրախ է IeSF Esports World Championship-ի անցկացման կապակցությամբ, որը մինչ այժմ IESF-ի խոշորագույն իրադարձությունն է։ Էյլաթ 2021-ը կներկայացնի և կմիավորի աշխարհի շուրջ 85 երկրների մարզիկների։ Այն մեկ անգամ ևս ցույց է տալիս IESF-ի ջանքերը և նվիրվածությունը՝ կայուն և վստահելի խաղային ոլորտ ստեղծելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ IESF-ը hասարակական կազմակերպություն է՝ հիմադրված 2008 թվականին։ Այն շարունակաբար զբաղվում է կիբերսպորտի առաջխաղացմամաբ՝ ներկայացնելով այն որպես իրական սպորտ՝ առանց ռասայական, լեզվական կամ մշակութային խտրականության։ IESF-ն ունի ավելի քան 100 անդամ բոլոր մայրցամաքաներից։ Այն ամեն տարի կազմակերպում է աշխարհի առաջնություններ և գործընկների միջև կապող օղակ հանդիսանալով՝ անում է առավելագույնը ապահովելու մարզիկների իրավունքները։

Հայաստանի Կիբերսպորտի ֆեդերացիան իր հերթին անչափ ուրախ է՝ ընդգրկվելու 85 անդամ-պետությունների ցանկում, որտեղ մենք գնտվում ենք Եվրոպա տարածաշրջանում։

Որպես IeSF անդամ պետություն մենք ևս կազմակերպում ենք ազգային որակավորման փուլի առաջնություններ՝ eFootball PES 2021, Tekken7, Dota2 և CS:GO դիսցիպլինաներում։

 

Հաղթողները հնարավորություն կունենան մասնակցելու նաև տարածաշրջանային փուլին, որն էլ հաջողելու դեպքում կմասնակցեն Էյլաթում (EILAT) կայանալիք 13-րդ Esports World Championship-ի եզրափակչին։

21.05.2021

Կոնտակտներ
  Էլ․ հասցե  [email protected]

 

  Հեռ․ +37455900914

 

  Discord