• Մրցաշարեր
  • Մեդիա
  • Մեր մասին
Armenian Esports Federation
  • AEF
  • Մրցաշարեր
  • Մեդիա
  • Մեր մասին
«Հայաստանի Գավաթ 2022»-ի մեկնարկը տրված է

«Հայաստանի Գավաթ 2022»-ի մեկնարկը տրված է

Հայաստանի Կիբերսպորտի Ֆեդերացիան ուրախ է հայտարարել «Հայաստանի Գավաթ 2022»-ի մասին, որը կանցկացվի մարտ ամսից հուլիսն ընկած ժամանակահատվածում, ընդհանուր 7.000.000 դրամ մրցանակային ֆոնդով: Գավաթի մրցաշարերը կանցկացվեն հետևյալ դիսցիպլինաներում՝

 

  • FIFA 22
  • DOTA 2
  • League of Legends
  • CS:GO
  • PUBG mobile
  • Mortal Kombat 11

 

Հայաստանի Կիբերսպորտի Ֆեդերացիան դիտարկում է նաև հետևյալ դիսցիպլինաները՝

 

  • Heartstone classic
  • Tekken7
  • eFootball

 

«Հայաստանի Գավաթ 2022»-ի անցկացման ժամանակացույցը՝

 

  • FIFA 22

Գրանցում՝ 27.02 - 08.03

Մրցաշար՝ 12.03 - 13.03

 

  • DOTA 2

Գրանցում՝ 11.03 - 21.03

Մրցաշար՝ 25.03 - 27.03, 01.04 - 03.04

 

  • LOL

Գրանցում՝ 08.04 - 18.04

Մրցաշար՝ 22.04 - 23.04, 28.04 - 01.05

 

  • CS:GO

Գրանցում` 06.05 - 16.05

Մրցաշար` 20.05 - 22.05, 27.05 - 29.05

 

  • Mortal Kombat 11

Գրանցում` 28.05 - 07.06

Մրցաշար` 11.06 - 12.06

 

  • PUBG Mobile 

Գրանցում` 11.06 - 21.06

Մրցաշար` 25.06 - 26.06

 

Յուրաքանչյուր մարզաձևի անոնս կներկայացվի առանձին և որից մեկ շաբաթ անց հասանելի կլինի գրանցման հղումները: Համաճարակով պայմանավորված ժամանակացույցը կարող է ենթարկվել չնչին փոփոխությունների: Մրցաշարերը կանցկացվեն աշխատանքային օրերին 20:00-ից, իսկ հանգստյան օրերին՝ 12:00-ից: «Հայաստանի գավաթ 2022»-ին մասնակցելու համար անհրաժեշտ է կարդալ կանոնակարգը և գրանցվել որակավորումներից մեկում, որի մասին կիմանաք մրցաշարեր բաժնում:

 

Միջոցառման գլխավոր հովանավորն է Vbet բուքմեյքերական ընկերությունը: Vbet-ը խաղադրույքների առաջատար և օրինական բուքմեյքերական ընկերությունն է  Հայաստանում: Որպես նորարար բրենդ՝ Vbet-ը ներգրավված է տարբեր կիբերսպորտային դիսցիպլինաների մրցաշարերի կազմակերպմամբ և հանդիսանում է Alliance թիմի գործընկեր:

25.02.2022

Կոնտակտներ
  Էլ․ հասցե  [email protected]

 

  Հեռ․ +37455900914

 

  Discord