Հայաստանի Ֆեդերացիան պաշտոնապես դարձավ Համաշխարհային Կիբերսպորտի Ֆեդերացայի անդամ (IeSF):
Ունենալով ավելի քան 100 անդամ-պետություններ` IeSF-ը նպաստում է կիբերսպորտի առաջխաղացմանն ու տարատեսակ կիբերսպորտային միջոցառումների և առաջնությունների անցկացմանը իր անդամակից երկրներում։
Համաշխարհային Կիբերսպորտի Ֆեդերացիայի անդամը դառնալուց հետո Հայաստանի Կիբերսպորտի Ֆեդերացիան կկարողանա անցկացնել IeSF-ի կողմից կազմակերպվող առաջնությունների ազգային որակավորման փուլեր, որոնցում հաղթող մասնակիցները կմրցեն տարածաշրջանային որակավորման փուլերին, որն էլ հաջողելու դեպքում կմասնակցեն այդ առաջնությունների եզրափակիչ փուլերին։
Եվ այսպես, հայ կիբերմարզիկների ու կիբերսպորտի երկրպագուների համար անչափ ոգևորիչ լուր ունենք:
IeSF-ի պաշտոնական անդամը դառնալուց հետո Հայաստանի Կիբերսպորտի Ֆեդերացիան շուտով կմեկնարկի IeSF ազգային որակավորման փուլի առաջնություններ PES, Dota2, CS:GO և այլ դիսցիպլինաներում։
Հաղթող թիմերը հնարավորություն կունենան մասնակցելու նաև տարածաշրջանային փուլին, որն էլ հաջողելու դեպքում կմասնակցեն Էյլաթում (EILAT) կայանալիք 13-րդ Esports World Championship-ին։