• Մրցաշարեր
  • Մեդիա
  • Մեր մասին
Armenian Esports Federation
  • AEF
  • Մրցաշարեր
  • Մեդիա
  • Մեր մասին
ՀԿՖ-ն վերսկսում է իր գործունեությունը

ՀԿՖ-ն վերսկսում է իր գործունեությունը

  • Հայաստանի Կիբերսպորտի Ֆեդերացիան (ՀԿՖ) վերսկսում է իր գործունեությունը՝ կիբերսպորտը Հայաստանում հստակ քայլերով զարգացնելու առաքելությամբ։ ՀԿՖ-ի հիմնական նպատակներն են՝ ստեղծել նոր պայամններ հայ կիբերմարզիկների խաղային մակարդակը բարձացնելու, միջազգային մակարդակով մրցունակ դարձնելու, հայ հասարակությանը կիբերսպորտի մասին հնարավորինս շատ իրազեկելու, ոլորտում առկա խնդիրները շտկելու համար։ Առաջիկայում ՀԿՖ-ն նախատեսում է անդամակցել WESCO-ին և IeSF-ին, որոնց մասին կարող եք կարդալ ստորև։

    WESCO-ն նպաստում է կիբերսպորտի տարածմանը անդամակից երկրներում, այնպիսի ծրագրերի շնորհիվ, ինչպես օրինակ «Փոխենք մեզ, փոխենք աշխարհը»

  • Այս անդամակցությունը հնարավորություն կտա Հայաստանի Կիբերսպորտի Ֆեդերացիային կայուն հարաբերություններ հաստատելու կիբերսպորտի զարգացմանը նպաստող միջազգային մի շարք կառույցների հետ,ինչպես նաև մասնակցելու WESCO-ի կողմից կազմակերպվող իրադարձություններին, որոնք միտված են զարգացնել կիբերսպորտը կրթական, մարդասիրական և մշակությաին արժեքների ուղեկցությամբ:
  • Պետությունների մեծամասնությունը անդամակցում են Համաշխարհային Կիբերսպորտի Ֆեդերացիային IESF - International Esports Federation -ը օր օրի զարգացող կազմակերպություն է, որը նպաստում է իր անդամ ֆեդերացիանների զուգահեռ առաջխաղացմանը։ Այն ամեն տարի անցկացնում է աշխարհի ,Ասիայի և Եվրոպայի առաջնություններ, որոնց մասնակցում են բոլոր անդամ պետությունները։ Հայ կիբերմարզիկները հնարավորություն կստանան մասնակացելու այդ առաջնությունների տարածաշրջանայաին որակավորման փուլերին, որտեղ հաջողելուց հետ առաջնության եզրափակիչ փուլերին։

18.01.2021

Կոնտակտներ
  Էլ․ հասցե  [email protected]

 

  Հեռ․ +37455900914

 

  Discord