Մենք անչափ կարևորում ենք Հայաստանի անդամակցությունը կիբերսպորտային կազմակերպություններին, ինչը կնպաստի նրանց հետ փորձի փոխանակմանը:
Հայաստանի Կիբերսպորտի Ֆեդերացիան պաշտոնապես դարձավ Global Esports Federation-ի անդամ (GEF):
GEF-ն իր գործունեության ընթացքում ձեռք է բերել ավելի քան 115 միջազգային գործընկներներ, այդ թվում ՝ ավելի քան 90 անդամ ֆեդերացիաներ, համաշխարհային ապրանքանիշեր, խաղեր թողարկող և մշակող ընկերություններ և ռազմավարական գործընկերներ:
Այս անդամակցությունը վստահաբար կնպաստի Հայաստանում կիբերսպորտի չափանիշների բարձրացմանը, ինչպես նաև հայ կիբերմարզիկներին հնարավորություն կընձեռի հանդես գալու միջազգային հարթակներում:
Վստահ ենք, որ այս և հետագա համագործակցությունները իրենց հետ մի շարք նոր հնարավորություններ կբերեն: