Առաջնության գրանցումները բաց են լինելու նոյեմբերի 21-ից ժամը 12։00 - նոյեմբերի 23 ժամը 18։00։
Առաջնության հիմնական տվյալներ՝
Անցկացման կարգ:
Որակավորման փուլ - խմբային Round Robin (բոլորը բոլորի դեմ)
Play off - Double Elimination (մինչև երկու պարտություն)
Ձևաչափ:
Որակավորման փուլ - BO1 (մինչև 1 հաղթանակ)
Play off - BO3 (մինչև 2 հաղթանակ), Եզրափակիչ: BO5 (մինչև 3 հաղթանակ)
Թիմերի ռեժիմ: սովորական
Պլատֆորմ՝
Sony PlayStation 5
Մրցանակային Ֆոնդ:
1-ին տեղ - 200000դր
2-րդ տեղ -125000դր
3-րդ տեղ - 175000դր
Ամբողջ առաջնությունը անցկացվելու է OFFLINE տարբերակով։
Մինչև գրանցվելը խնդրում ենք մանրամասն ծանոթանալ առաջնության կանոնադրությանը։
Մասնակցությունը անվճար է
*Գրանցման հղումը հասանելի կլինի նոյեմբերի 21-ին
1․Ընդհանուր տեղեկություններ
1.1. Առաջնության մասնակիցները պարտավոր են պահպանել սույն կանոնները և հետևել հրահանգներին։
1.2. Մրցաշարի կազմակերպմամբ և անցկացմամբ զբաղվում է մրցավարների կազմը, որը որոշումներ է կայացնում սույն կանոններին համապատասխան: Եթե իրավիճակը նկարագրված չէ կանոններում, մրցաշարի գլխավոր մրցավարը կարող է որոշում կայացնել իր հայեցողությամբ։
1․3․ Մասնակցելով մրցաշարի ցանկացած գործունեությանը՝ մասնակիցը համաձայնում է պահպանել այս կանոնակարգը և մրցաշարի կանոնները, և համաձայն է, որ կանոնների խախտման դեպքում նա կարող է որակազրկվել մրցաշարից:
2․ Մասնակցության կարգի համառոտ տեղեկատվություն
2.1.Առաջնությանը կարող են մասնակցել 16 տարին լրացած կանայք և տղամարդիկ, ովքեր ծանոթ են «EA FC 24» խաղի հիմունքներին և ունեն ֆուտբոլ խաղալու հմտություններ։
3․ Ընդհանուր կանոններ
Խաղերն անցկացվելու են Kick Off ռեժիմում:
3․1․ Խաղերն անցկացվում են'
Որակավորման փուլ - BO1 (մինչև 1 հաղթանակ)
Play off - BO3 (մինչև 2 հաղթանակ), Եզրափակիչ: BO5 (մինչև 3 հաղթանակ)
3.2. Կապի ընդհատումից հետո խաղը վերստեղծվում է և ընթանում հաշիվը պահպանելու նպատակով, իսկ մնացած ժամանակից արդեն մինուս է արվում, քանի որ խաղը վերստեղծվել էր շարունակելու նպատակով։
3․3․ Եթե կապի ընդհատումից հետո մասնակիցը հրաժարվում է շարունակել խաղը, ապա նա ենթակա է որակազրկման։
3․4․ Հաշիվը փոխելու կամ խաղային առավելություն ստանալու համար կանխամտածված կերպով կապի ընդհատման դեպքում մասնակիցը որակազրկվում է մրցաշարից։
3․5. Հանդիպման մեկնարկը 15 րոպե և ավել ուշացման դեպքում մասնակիցը կարող է տեխնիկական պարտություն կրել խաղում:
3․6․Մրցափուլերից մեկում հաղթելուց հետո 5 րոպեի ընթացքում յուրաքանչյուր հաղթող պետք է արդյունքը ներկայացնի Discord-ի համապատասխան ալիքում:
3․7. Մրցավարները կարող են որոշել ցանկացած խաղ վերախաղարկել:
3․8․ Մասնակիցները պետք է պահպանեն վարքագծի ընդունված նորմերը, հարգանք ցուցաբերեն մրցաշարի կազմակերպիչների և մրցավարների, հանդիսատեսի, ինչպես նաև մրցաշարի մյուս մասնակիցների նկատմամբ:
3․9․ Եթե հանդիպումն ավարտվում է ոչ-ոքի, ապա հաղթողին որոշելու համար կողմերը խաղում են լրացուցիչ ժամանակ, անհրաժեշտության դեպքում՝ 11 մետրանոց։
3․10․ Կանոնակարգով կամ սույն կանոններով չնախատեսված հարցերի վերաբերյալ որոշումները ընդունվում են առաջնության մրցավարների հայեցողությամբ։
4․ Խաղի կարգավորումներ
-Խաղի ռեժիմ ՝ Friendly Match
- Խաղի տևողությունը։ Խաղակեսը – 6 րոպե, մինչև երկու հաղթանակ
- Բարդության մակարդակը՝ լեգենդար
- Պաշտպանություն՝ միայն տակտիկական
- Խաղի արագություն՝ նորմալ
- Ձեռքով խաղ՝ միացված միայն դարպասապահի համար
- Վնասվածքներ՝ անջատված
- Խաղից դուրս ՝ միացված
- Դեղին/կարմիր քարտ՝ միացված
- Մրցավարի խստություն ՝ լռելյայն
- Եղանակ՝ ցանկացած
- Խաղադաշտ՝ ցանկացած
- Տեսախցիկ ՝ Tele Broadcast (բարձրություն: 20, մաշտաբ: 0 )
- Սեփական տակտիկա՝ թույլատրվում է
- Խաղացողների դերեր՝ կարելի է փոխել
- Քարտեզը՝ միացված
- Training Centre ՝ անջատված
- Թիմ ՝ ցանկացած, բացի լեգենդար կազմերից (SOCCER AID)
5. Մրցավարների հետ շփում
5․1․ Բոլոր կազմակերպչական, ինչպես նաև վիճահարույց հարցերը լուծվում են մրցաշարի մրցավարի հետ: