IESF-ը պաշտոնապես հայտարարել է այս տարվա World Esports Championship-ի դիսցիպլինաները։ Այս խաղերի որակավորման փուլերը կանցնեն փետրվարից ապրիլ ընկած հատվածում՝
PUBG Mobile
MLBB
Counter Strike 2
DOTA 2
Efootball
ՀԿՖ ազգային որակավորումների հստակ ժամանակացույց կհայտարարվի մոտակա ժամանակում։ Այն թիմային դիսցիպլինաներում, որոնց համար չեն գրանցվի բավարար քանակի (նվազագույնը՝ 6) մասնակիցներ սակայն կլինեն մի քանիսը, նրանց միջև կանցկացվեն ընկերական խաղեր, որոնց հաղթողը կստանա որակավորում։
Հիշեցնենք, որ Եվրոպական տարածաշրջանի որակավորումները տեղի կունենան հուլիսին՝ առցանց, իսկ աշխարհի առաջնությունը Նոյեմբերին՝ Սաուդյան Արաբիայում։