Դիսցիպլինա: Mortal Kombat 1
Անցկացման կարգ: Double Elimination
Ձևաչափ: 1vs1 OFFLINE
Մինչև եքրափակիչ: Bo3
Եզրափակիչ: Bo5
Պլատֆորմ: PS5
Կցորդիչները՝ DualSense, Arcade Stick
(թույլատրվում է անձնական)
Գրանցում: 07-15 Նոյեմբեր 2023
Մրցաշար: 19 Նոյեմբեր 2023 / 12:00
Մասնակիցների առավելագույն քանակը։ 64
Անցկացման վայր։ Իսահակյան 14
Մրցանակային ֆոնդ:
1-ին տեղ - 200000 դրամ
2-րդ տեղ - 125000 դրամ
3-րդ տեղ - 75000 դրամ
1․ Ընդհանուր դրույթներ
1.1. Մասնակցելով մրցաշարային շրջափուլի ցանկացած գործողության՝ մասնակիցը համաձայն է պահպանել սույն կանոնակարգը և մրցաշարի կանոնները և համաձայն է, որ կանոնների խախտման դեպքում նրան կարող են որակազրկել մրցաշարից:
1․2․ Մասնակիցը պարտավոր է օգտագործել միայն մեկ լիցենզավորված հաշիվ և կեղծանուն: Մի քանի հաշիվ ունենալն արգելվում է։ Ցանկացած գործողություն, որը նպատակ ունի խաղային հաշիվն ուրիշին փոխանցելու արգելվում է։ Ցանկացած փոփոխության մասին մասնակիցը պարտավոր է տեղեկացնել կազմակերպչին։
1․3․ Մրցաշարին կարող են մասնակցել 16 տարին լրացած ՀՀ քաղաքացի և բնակիչ հանդիսացող կանայք և տղամարդիկ, ովքեր բնակում են Հայաստանի Հանրապետության տարածքում:
1․4․ Մրցաշարի մրցանակային գումարը վճարվում է մրցաշարի ավարտից հետո 60 աշխատանքային օրվա ընթացքում: Շահումների և մրցանակների միջոցով եկամուտների համար սահմանվում է անհատական եկամտահարկի դրույքաչափ՝ 20%:
1․5․ Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները պարտավոր են տրամադրել անձը հաստատող փաստաթղթերի լուսանկարներ (սկաններ) և անձնական բանկային հաշիվ: Եթե որևէ տվյալ բացակայում է, մրցանակային գումարը չի վճարվի: Եթե մրցանակային գումարի հաշվեգրումը պետք է իրականացվի երրորդ անձի, ապա կարևոր է տրամադրել նրա փաստաթղթերի սկանավորումը և մասնակցի համաձայնությունը:
1․6․ Կազմակերպիչն ունի ոչ բացառիկ իրավունքներ ձայնի, պատկերի, ներառյալ անձինք և անուններ օգտագործել, այդ թվում շոու ծրագրերի գովազդային ազդարարման մեջբերման, պատճենման, օգտագործման իրավունք, բայց նա չի սահմանափակվում այսքանով: Կարող է վերարտադրել, փոփոխել, հարմարեցնել, հրապարակել, թարգմանել, ցուցադրել, տարածել հեռարձակել և փոխանցել ձայն և պատկեր ներառյալ, ցանկացած ձևով անուններ առանց նախնական ծանուցման կամ այլ ձևով որևէ փոխհատուցում մասնակցին: Մասնակիցը հաստատում է, որ նա լիազորում է կազմակերպչին օգտագործել նկարը շոու ծրագիր ստեղծելու համար և այն օգտագործել գովազդային կամ այլ լուսանկարչական, վիդեո, հեռուստատեսային և այլ նյութերի արտադրության մեջ, որոնք չեն վնասի մասնակցի իմիջը: Կազմակերպիչն իրավունք ունի արտադրելու, բաշխելու և օգտագործելու վերը նկարագրված նյութերը երկրի տարածքում առանց բացառության և չսահմանափակված օգտագործման ժամանակով:
2. Խաղի կարգավորումներ
Պլատֆորմ – PS5
Ձևաչափ - Double Elimination (Bo3): Եզրափակիչ - Bo5
Blind pick - Խաղացողները կարող են պահանջել Blind Pick եղանակով կերպարների ընտրություն: Առաջին խաղը սկսվելու առաջ խաղացողներից յուրաքանչյուրը գաղտնի կերպով կհայտնի մրցաշարի կազմակերպչին առաջին խաղի համար իրենց նախընտրելի կերպարների ընտրությունը: Այնուհետև մասնակիցները կընտրեն իրենց կերպարները, իսկ կազմակերպիչը կվավերացնի նրանց ընտրությունը: Եթե մասնակիցը միտումնավոր կերպով չընտրի այն կերպարները՝ որոնք նախապես ասվել էին կազմակերպչին, ապա խաղացողին կգրանցվի տեխնիկական պարտություն:
Ժամանակավոր արգելված հերոսներ՝
Kombat Pack (DLC),
Sindel,
Shujinko-ն ընդդեմ General Shao-ի
Loser pick - ON (Պարտվողն իրավունք ունի փոխել կերպարները կամ արենան)
Արենա 1-ին ընտրություն - Պատահական ընտրություն
Ինտերակտիվ պարագաններ - on AI - BAN
Մրցակցային ռեժիմ - ON
Անհատականացումները թույլատրվում են սահմանափակումներով
Յուրաքանչյուր խաղից առաջ գրանցման ժամանակաչափ - 15 րոպե
Ընտրության ժամանակ - 2 րոպե
Մրցաշարի տևողությունը - 60 րոպե
Մեկ հանդիպման տևողությունը - 90 վրկ
Հանդիպման կրկնությունը - ON
Մրցաշարի անցկացման վայրը - Իսահակյան 14
Խաղի կարգավորումներ - ցանկացած
Կերպարների ընտրություն - Առաջին մարտում պարտված խաղացողը կարող է փոխել իր կերպարը կամ արենան (հաղթողը՝ ոչ): Հաղթողը կարող է փոխել իր Կամեո-կերպարը, եթե հակառակորդը կատարում է կերպարի փոփոխություն։
Ցանկացած նոր կերպարի փոփոխություններ կարող են ընտրվել միայն այն դեպքում, եթե դրանք հասանելի են մրցաշարի առաջին օրվանից առնվազն տասնչորս (14) օր առաջ:
3. Խաղերի անցկացման կարգը
3.1. Մրցաշարերը անցկացվելու ե Double Elimination ձևաչափով: Յուրաքանչյուր հանդիպում կկայանա Bo3 (մինչև 2 հաղթանակ) տարբերակով իսկ եզրափակիչը՝ Bo5 (մինչև 3 հաղթանակ):
3.2. Առաջնության բոլոր փուլերը կանցնեն LAN (մասնակիցների ֆիզիկական ներկայություն) տարբերակով:
3.3. Մրցափուլի ավարտից հետո 5 րոպեի ընթացքում յուրաքանչյուր մասնակից պարտավոր է արդյունքը զեկուցել մրցավարին / կազմակերպչին կամ հրապարակել սքրինշոթ (screenshot) Discord-ի համապատասխան չաթում(chat) :
3.4. Մրցավարների որոշմամբ յուրաքանչյուր խաղ կարող է վերախաղարկել:
3.5. Մասնակիցներն ինքնուրույն մարտահրավեր են նետում միմյանց մենամարտի, ով ավելի բարձր է մրցաշարային ցանցում, ստեղծում է խաղի լոբբի և ընտրում կողմերը: Բոլոր հաջորդ խաղերում մասնակիցները փոխում են կողմերը:
«Խաղի լոբբի մտնելու» անհնարինության դեպքում մասնակիցը պարտավոր է անհապաղ տեղեկացնել իրավիճակի մասին մրցավարին:
Խաղի լոբբիում թույլատրվում է լինել միայն մասնակիցներին, մրցավարներին և հեռարձակողներին:
Մրցաշարի մեկնարկից հետո փոխարինումներն արգելված են:
3.6. Տեխնիկական պարտություն
3․6․1․ Հանդիպման մեկնարկից 15 րոպե և ավել ուշացման դեպքում մասնակիցը կարող է տեխնիկական պարտություն կրել խաղում:
3․6․2․ Եթե խաղի ժամանակ օգտագործվում է լուրջ վիրավորական խոսք, մասնակիցը կարող է պարտություն կրել: Որպես ապացույց՝ մասնակիցները պարտավոր են մրցավարներին տրամադրել վիրավորական արտահայտություններով սքրինշոթ (screenshot): Պարտությունն ուժի մեջ է միայն մրցավարի հաստատումից հետո։
3․7․ Կապի ընդհատում, վերագործարկում, դադար
3․7․1․ Եթե մասնակիցը տեխնիկական խնդիրներ ունի, նա իրավունք ունի դադարեցնել խաղը: Ընդմիջումների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել երեքը մեկ խաղում: Դադարների ընդհանուր տևողությունը 10 րոպեից ոչ ավելի է (3 րոպե յուրաքանչյուր դադարի համար)։
Խաղի ընթացքում խնդիրներ առաջանալու դեպքում մրցավարի որոշմամբ դադարների տևողությունը կարող է ավելացվել։
3․7․2․ Մասնակիցը ավելի երկար դադարների իրավունք ունի (մինչև 15 րոպե) ըստ մրցակցի համաձայնության։
3․7․3․ Եթե դադարից հետո խաղացողներից մեկը դադարեցված խաղը վերսկսում է՝ առանց մրցակցին զգուշացնելու և նրա կողմից հաստատման, դա կարող է դիտվել որպես կանոնների խախտում: Եթե այս գործողությունը լրջորեն ազդել է խաղի վրա, ապա մրցավարի որոշմամբ մասնակիցին կարող է վերագրվել պարտություն, դրա համար անհրաժեշտ է ապացույց ներկայացնել սքրինշոթի (screenshot) տեսքով։
3․7․4․ Վերախաղարկման դեպքում խաղացողները պարտավոր են ընտրել նույն իրերը, հերոսները և կողմերը։
Կապի խափանման դեպքում խաղը կվերախաղարկվի՝ հաշվի առնելով խափանումից առաջ շահած ռաունդները, նույն արենայում գտնվող նույն կերպարները կամ ամբողջությամբ կվերախաղարկվի մրցավարի հայեցողությամբ։
3.7.5 Այն դեպքում, երբ մասնակիցը բազմակի խափանումներ է ունենում տարբեր մրցակիցների հետ խաղի ընթացքում, ապա նա կարող է որակազրկվել մրցավարի/մրցաշարի կազմակերպչի որոշմամբ:
3.8. Տուգանք
3.8.1. Եթե մասնակիցներից մեկը խախտել է կանոնակարգի կետերից մեկը, ապա ցանկացած ապացույց ընդունվում է գլխավոր մրցավարի կողմից և քննարկվում է գաղտնի: Խաղերի ժամանակացույցը կարող է կասեցվել՝ մինչև խախտման բոլոր մանրամասների և հանգամանքների պարզաբանումը:
4. Մասնակիցներ
4.1. Կեղծանունները, ավատարները, լոգոնները պարտավոր են խստորեն լինել գրաքննության շրջանակներում և չպարունակեն վիրավորական, սադրիչ արտահայտություններ։ Հակառակ դեպքում խաղացողի նկատմամբ կարող են միջոցներ ձեռնարկվել՝ ընդհուպ մինչև մրցաշարից որակազրկում։ Խաղացողների կեղծանուններում չի թույլատրվում օգտագործել հովանավորների անվանում, գովազդել խաղադրույքներ կամ այլ «խաղային» կայքեր: Մրցաշարի կազմակերպիչը կարող է պահանջել փոխել խաղիացողի կեղծանունը, եթե այն հակասում է մրցաշարի կանոններին և կանոնակարգերին:
4․2․ Կասկածի դեպքում յուրաքանչյուր խաղացող մրցավարի առաջին իսկ խնդրանքով պարտավոր է լրացուցիչ ստուգում անցնել մրցաշարի մրցավարների կողմից։ Մրցաշարի կազմակերպիչը ցանկացած պահի կարող է մասնակցից պահանջել հաստատել իր տարիքը, քաղաքացիությունը և այլն: Այդ ժամանակ մասնակիցը պարտավոր է տրամադրել փաստաթղթեր, որոնք երաշխավորում են մասնակցելու իրավունքը, ներառյալ լուսանկարը, ինքնության քարտի սկանավորված պատկերը:
4․3․ Մասնակիցները պարտավոր են պահպանել վարքագծի ընդհանուր մարզական և արդար խաղի սկզբունքները, հարգանք ցուցաբերել մրցաշարի կազմակերպիչների, մրցավարների, հանդիսատեսի, ինչպես նաև մրցաշարի մյուս մասնակիցների նկատմամբ:
4.4. Մրցաշարին մասնակցելու համար պետք է՝
- Մրցաշարին մասնակցության հայտ ներկայացնել
- Միանալ Հայաստանի Կիբերսպորտի Ֆեդերացիայի (ՀԿՖ) Discord ալիքին և հաստատել մասնակցությունը առաջնության սկսվելուց ավելի քան 1-3 օր առաջ
4.5. Մրցաշարի մասնակիցներին արգելվում է օգտագործել սկրիպտներ, ցանկացած ծրագրակազմ, որն ազդում է խաղի մեխանիզմների վրա, ներառյալ այն ծրագրերի, որոնք նախատեսված են խաղի մեջ կարգավորումները փոխելու համար՝ իրենց առավելություն ապահովելու և/կամ մրցակցի խաղի բնականոն ընթացքին խոչընդոտներ ստեղծելու նպատակով:
5․ Գրանցում
Գրանցումը կիրականացվի Հայաստանի Կիբերսպորտի Ֆեդերացիայի (ՀԿՖ) պաշտոնական տեղեկատվական ռեսուրսների պաստառների կամ հայտարարություններում նշված ժամանակահատվածում:
6. Հանդիպումների հեռարձակումը
6.1. Մրցաշարի պաշտոնական հեռարձակումը տեղի է ունենում YouTube և Twitch հարթակներով։ Ցանկացած անձնական կամ խաղի հեռարձակում, խաղացողների կամ ստուդիաների կողմից, արգելված է առանց մրցաշարի գլխավոր մրցավարի նախնական համաձայնության:
6.2. Մրցաշարի ցանկացած հանդիպում կարող է ընտրվել ադմինիստրացիայի կողմից հեռարձակման համար: Ընտրված խաղի խաղացողները չեն կարող հրաժարվել հեռարձակումից:
6.3. Հանդիպումը սկսվում է միայն այն ժամանակ, երբ խաղացողները և հեռարձակողը պատրաստ են:
7. Մրցավարների հետ շփում
7․1․ Բոլոր կազմակերպչական և սպորտային հարցերը Discord հարթակում լուծվում են մրցաշարի մրցավարների հետ հաղորդագրությունների միջոցով:
Վիճահարույց և ոչ ստանդարտ իրավիճակներում մրցավարն իրավունք ունի անձամբ լուծել իրավիճակը: Իրավիճակը հնարավորինս արագ լուծելու համար խնդիրն անհրաժեշտ է կառուցողականորեն նկարագրել մեկ հաղորդագրության մեջ՝ խաղի հղումով՝ կախված բուն խնդրից:
7․2․ Մրցակիցների կողմից կանոնների խախտման դեպքում մասնակիցը պարտավոր է դադարեցնել խաղը և տեղեկացնել մրցավարին:
7․3․ Մրցաշարի կազմակերպիչների հետ շփվելիս մասնակիցներից պահանջվում է պահպանել գաղտնիությունը: Մրցաշարի կազմակերպիչներին փոխանցված կամ նրանցից ստացված հայտերի, բողոքների, կամ բողոքարկումների ներկայացման և քննարկման շրջանակներում բոլոր տեղեկությունները գաղտնի են և չեն կարող հրապարակվել առանց մրցաշարի կազմակերպիչների թույլտվության:
8․ Բողոք ներկայացնելու հնարավորություն
8.1. Բոլոր բողոքները պարտավոր են հիմնավորված լինել ապացույցներով: Մասնավորապես, պահանջվում է օգտագործել սքրինշոթներ (screenshots)։
8․2․ Բողոքը ներկայացվում է խաղի ավարտից հետո 5 րոպեի ընթացքում, դրա համար անհրաժեշտ է դիմել մրցավարին կամ տեղեկացնել նրան Discord հարթակում։ Խաղի ավարտից 5 րոպե անց որևէ բողոք չի ընդունվի։ Միայն պարտվող մասնակիցը կարող է բողոք ներկայացնել: Բողոքի ընդունվում է քննարկման խաղի ավարտից հետո 10 րոպեի ընթացքում։ Բոլոր բողոքները կքննարկվեն բողոքը ընդունելուց հետո 15 րոպեի ընթացքում և կկայացվի մրցավարի վերջնական որոշումը։ Բողոքի վերաբերյալ մրցավարների վերջնական որոշումն անսակարկելի է։
8․3․ Մասնակիցը, որը մեղադրվել է խաղի կանոնների խախտման մեջ, իրավունք չունի սկսել հաջորդ հանդիպումը առանց մրցավարի թույլտվության:
Նորությունները և տեսանյութերը մրցաշարի ընթացքում ստեղծում է ադմինիստրացիան։ Մրցաշարին մասնակցող մասնակիցները իրավունք են տալիս օգտագործել իրենց պատկերանշանը, լուսանկարները և տվյալները՝ տարատեսակ բովանդակություն ստեղծելու համար:
Կանոնները կարող են լրացվել կամ փոփոխվել: Կանոններում չնկարագրված բոլոր իրավիճակները կմեկնաբանվեն մրցավարի հայեցողությամբ: