- Հայաստանի Կիբերսպորտի Ֆեդերացիան (ՀԿՖ) վերսկսում է իր գործունեությունը՝ կիբերսպորտը Հայաստանում հստակ քայլերով զարգացնելու առաքելությամբ։ ՀԿՖ-ի հիմնական նպատակներն են՝ ստեղծել նոր պայամններ հայ կիբերմարզիկների խաղային մակարդակը բարձացնելու, միջազգային մակարդակով մրցունակ դարձնելու, հայ հասարակությանը կիբերսպորտի մասին հնարավորինս շատ իրազեկելու, ոլորտում առկա խնդիրները շտկելու համար։ Առաջիկայում ՀԿՖ-ն նախատեսում է անդամակցել WESCO-ին և IeSF-ին, որոնց մասին կարող եք կարդալ ստորև։
WESCO-ն նպաստում է կիբերսպորտի տարածմանը անդամակից երկրներում, այնպիսի ծրագրերի շնորհիվ, ինչպես օրինակ «Փոխենք մեզ, փոխենք աշխարհը»
- Այս անդամակցությունը հնարավորություն կտա Հայաստանի Կիբերսպորտի Ֆեդերացիային կայուն հարաբերություններ հաստատելու կիբերսպորտի զարգացմանը նպաստող միջազգային մի շարք կառույցների հետ,ինչպես նաև մասնակցելու WESCO-ի կողմից կազմակերպվող իրադարձություններին, որոնք միտված են զարգացնել կիբերսպորտը կրթական, մարդասիրական և մշակությաին արժեքների ուղեկցությամբ:
- Պետությունների մեծամասնությունը անդամակցում են Համաշխարհային Կիբերսպորտի Ֆեդերացիային IESF - International Esports Federation -ը օր օրի զարգացող կազմակերպություն է, որը նպաստում է իր անդամ ֆեդերացիանների զուգահեռ առաջխաղացմանը։ Այն ամեն տարի անցկացնում է աշխարհի ,Ասիայի և Եվրոպայի առաջնություններ, որոնց մասնակցում են բոլոր անդամ պետությունները։ Հայ կիբերմարզիկները հնարավորություն կստանան մասնակացելու այդ առաջնությունների տարածաշրջանայաին որակավորման փուլերին, որտեղ հաջողելուց հետ առաջնության եզրափակիչ փուլերին։