• Մրցաշարեր
  • Մեդիա
  • Մեր մասին
Armenian Esports Federation
  • AEF
  • Մրցաշարեր
  • Մեդիա
  • Մեր մասին
FC 24 FASTEX  ԱՇՆԱՆԱՅԻՆ ԳԱՎԱԹ 2023

FC 24 FASTEX ԱՇՆԱՆԱՅԻՆ ԳԱՎԱԹ 2023

Առաջնության գրանցումները բաց են լինելու նոյեմբերի 21-ից ժամը 12։00 - նոյեմբերի 23 ժամը 18։00։ 

 

Առաջնության հիմնական տվյալներ՝

 

Անցկացման կարգ:

Որակավորման փուլ - խմբային  Round Robin (բոլորը բոլորի դեմ)

Play off - Double Elimination (մինչև երկու պարտություն)

 

Ձևաչափ:

Որակավորման փուլ - BO1 (մինչև 1 հաղթանակ)

Play off - BO3 (մինչև 2 հաղթանակ), Եզրափակիչ: BO5 (մինչև 3 հաղթանակ)

 

Թիմերի ռեժիմ: սովորական

 

Պլատֆորմ՝

Sony PlayStation 5

Մրցանակային Ֆոնդ:

1-ին տեղ - 200000դր
2-րդ տեղ -125000դր
3-րդ տեղ - 175000դր

 

 

Ամբողջ առաջնությունը անցկացվելու է OFFLINE տարբերակով։ 

Մինչև գրանցվելը խնդրում ենք մանրամասն ծանոթանալ առաջնության կանոնադրությանը։

 

Մասնակցությունը անվճար է

 

 

*Գրանցման հղումը հասանելի կլինի նոյեմբերի 21-ին

1․Ընդհանուր տեղեկություններ

1.1. Առաջնության մասնակիցները պարտավոր են պահպանել սույն կանոնները և հետևել հրահանգներին։

1.2. Մրցաշարի կազմակերպմամբ և անցկացմամբ զբաղվում է մրցավարների կազմը, որը որոշումներ է կայացնում սույն կանոններին համապատասխան: Եթե   իրավիճակը նկարագրված չէ կանոններում, մրցաշարի գլխավոր մրցավարը կարող է որոշում կայացնել իր հայեցողությամբ։

1․3․ Մասնակցելով մրցաշարի ցանկացած գործունեությանը՝ մասնակիցը համաձայնում է պահպանել այս կանոնակարգը և մրցաշարի կանոնները, և համաձայն է, որ կանոնների խախտման դեպքում նա կարող է որակազրկվել մրցաշարից:

 

2․ Մասնակցության կարգի համառոտ տեղեկատվություն

2.1.Առաջնությանը կարող են մասնակցել 16 տարին լրացած  կանայք և տղամարդիկ, ովքեր ծանոթ են «EA FC 24» խաղի հիմունքներին և ունեն ֆուտբոլ խաղալու հմտություններ։

3․ Ընդհանուր կանոններ

Խաղերն անցկացվելու են Kick Off ռեժիմում: 

3․1․ Խաղերն անցկացվում են'
Որակավորման փուլ - BO1 (մինչև 1 հաղթանակ)
Play off - BO3 (մինչև 2 հաղթանակ), Եզրափակիչ: BO5 (մինչև 3 հաղթանակ)

3.2. Կապի ընդհատումից հետո խաղը վերստեղծվում է և ընթանում հաշիվը պահպանելու նպատակով, իսկ մնացած ժամանակից արդեն մինուս է արվում, քանի որ խաղը վերստեղծվել էր շարունակելու նպատակով։

3․3․ Եթե կապի ընդհատումից հետո մասնակիցը հրաժարվում է շարունակել խաղը, ապա նա ենթակա է որակազրկման։

3․4․ Հաշիվը փոխելու կամ խաղային առավելություն ստանալու համար կանխամտածված կերպով կապի ընդհատման դեպքում մասնակիցը որակազրկվում է մրցաշարից։

3․5. Հանդիպման մեկնարկը 15 րոպե և ավել ուշացման դեպքում մասնակիցը կարող է տեխնիկական պարտություն կրել խաղում:

3․6․Մրցափուլերից մեկում հաղթելուց հետո 5 րոպեի ընթացքում յուրաքանչյուր հաղթող պետք է արդյունքը ներկայացնի Discord-ի համապատասխան ալիքում:

3․7. Մրցավարները կարող են որոշել ցանկացած խաղ վերախաղարկել:

3․8․ Մասնակիցները պետք է պահպանեն վարքագծի ընդունված նորմերը, հարգանք ցուցաբերեն մրցաշարի կազմակերպիչների և մրցավարների, հանդիսատեսի, ինչպես նաև մրցաշարի մյուս մասնակիցների նկատմամբ:

3․9․ Եթե հանդիպումն ավարտվում է ոչ-ոքի, ապա հաղթողին որոշելու համար կողմերը խաղում են լրացուցիչ ժամանակ, անհրաժեշտության դեպքում՝ 11 մետրանոց։

3․10․ Կանոնակարգով կամ սույն կանոններով չնախատեսված հարցերի վերաբերյալ որոշումները ընդունվում են առաջնության մրցավարների հայեցողությամբ։

4․ Խաղի կարգավորումներ

-Խաղի ռեժիմ ՝ Friendly Match

- Խաղի տևողությունը։ Խաղակեսը – 6 րոպե, մինչև երկու հաղթանակ

- Բարդության մակարդակը՝ լեգենդար

- Պաշտպանություն՝ միայն տակտիկական

- Խաղի արագություն՝ նորմալ

- Ձեռքով խաղ՝ միացված միայն դարպասապահի համար

- Վնասվածքներ՝ անջատված

- Խաղից դուրս ՝ միացված

- Դեղին/կարմիր քարտ՝ միացված

- Մրցավարի խստություն ՝ լռելյայն

- Եղանակ՝ ցանկացած

- Խաղադաշտ՝ ցանկացած

- Տեսախցիկ ՝ Tele Broadcast (բարձրություն: 20, մաշտաբ: 0 )

- Սեփական տակտիկա՝ թույլատրվում է

- Խաղացողների դերեր՝ կարելի է փոխել

- Քարտեզը՝ միացված

- Training Centre ՝ անջատված

- Թիմ ՝ ցանկացած, բացի լեգենդար կազմերից (SOCCER AID)

5. Մրցավարների հետ շփում

5․1․ Բոլոր կազմակերպչական, ինչպես նաև վիճահարույց հարցերը լուծվում են մրցաշարի մրցավարի հետ:

 

27.11.2023

Կոնտակտներ
  Էլ․ հասցե  [email protected]

 

  Հեռ․ +37455900914

 

  Discord