• Նորություններ
  • Մրցաշարեր
  • Նախագծեր
  • Մեդիա
  • Մեր մասին
AEF
  • AEF
  • Նորություններ
  • Մրցաշարեր
  • Նախագծեր
  • Մեդիա
  • Մեր մասին
1672-dota-2---1290x600.jpg
Կանոնադրություն

1․ Ընդհանուր դրույթներ

1.1. Առաջնության մասնակիցները պարտավոր են պահպանել սույն կանոնները և հետևել հրահանգներին։

1.2. Մրցաշարի կազմակերպմամբ և անցկացմամբ  զբաղվում  է Մրցավարների հանձնաժողովը, որը որոշումներ է կայացնում սույն կանոններին համապատասխան: Եթե ​​իրավիճակը նկարագրված չէ կանոններում, մրցաշարի գլխավոր մրցավարը կարող է որոշում կայացնել իր հայեցողությամբ, եթե դա երաշխավորում է արդար խաղ:

1․3․ Մասնակցելով մրցաշարային շրջափուլի ցանկացած գործողության՝ մասնակիցը համաձայն է պահպանել սույն կանոնակարգերը և մրցաշարի կանոնները և համաձայն է, որ կանոնների խախտման դեպքում նրան կարող են որակազրկել մրցաշարից:

1․4․ Մրցաշարի մրցանակային գումարը վճարվում է մրցաշարի ավարտից հետո 60 աշխատանքային օրվա ընթացքում: Շահումների և մրցանակների միջոցով եկամուտների համար սահմանվում է անհատական ​​եկամտահարկի դրույքաչափ՝ 21%:

1․5․ Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները պետք է տրամադրեն անձը հաստատող փաստաթղթերի լուսանկարներ(սքաներ) և բանկի անունով անձնական հաշիվ: Մրցանակ շահած յուրաքանչյուր մասնակից պետք է տրամադրի անհրաժեշտ տվյալները մեկ թղթապանակում: Եթե ​​որևէ տվյալ բացակայում է, մրցանակային գումարը չի վճարվի: Եթե ​​մրցանակային գումարի հաշվեգրումը պետք է իրականացվի երրորդ անձի, ապա կարևոր է տրամադրել նրա փաստաթղթերի սկանավորումը և մասնակցի համաձայնություն:

1․6․ Մրցաշարին կարող են մասնակցել 16 տարին լրացած ՀՀ քաղաքացի և բնակիչ հանդիսացող  կանայք և տղամարդիկ ովքեր բնակում են Հայաստանի Հանրապետության տարածքում:

1․7․ Կազմակերպիչն ունի ոչ բացառիկ իրավունքներ ձայնի, պատկերի, ներառյալ անձինք և անուններ օգտագործելը, այդ թվում շոու ծրագրերի գովազդային ազդարարման մեջբերման, պատճենման, օգտագործման իրավունք, բայց նա չի սահմանափակվում այսքանով: Կարող է վերարտադրել, փոփոխել, հարմարեցնել, հրապարակել, թարգմանել, ցուցադրել, տարածել հեռարձակել և փոխանցել ձայն և պատկեր ներառյալ, ցանկացած ձևով անուններ առանց նախնական ծանուցման կամ այլ ձևով որևէ փոխհատուցում մասնակցին և (կամ) խաղացողին: Մասնակիցը, ի միջի այլոց, հաստատում է, որ նա լիազորում է կազմակերպչին օգտագործել նկարը շոու ծրագիր ստեղծելու համար և այն օգտագործել գովազդային կամ այլ լուսանկարչական, վիդեո, հեռուստատեսային և այլ նյութերի արտադրության մեջ, որոնք չեն վնասի մասնակցի իմիջը: Կազմակերպիչը պետք է իրավունք ունենա արտադրելու, բաշխելու և օգտագործելու վերը նկարագրված նյութերը երկրի տարածքում առանց բացառության և  չսահմանափակված օգտագործման ժամանակով:

1․8․ Անհրաժեշտ է խաղի լիցենզավորված և Steam-ում վերջինը հրապարակված  տարբերակը:

1.9. Մասնակիցը պետք է օգտագործի միայն մեկ լիցենզավորված հաշիվ և կեղծանուն: Մի քանի հաշիվ ունենալն արգելվում է։ Ցանկացած գործողություն, որը նպատակ ունի խաղային հաշիվը ուրիշին փոխանցելու արգելվում է։ Ցանկացած փոփոխության մասին մասնակիցը պետք է տեղեկացնի կազմակերպչին։

1.10. Թույլատրվում է գրանցել հիմնական կազմի 5 (հինգ) խաղացողի: Թիմի կազմը պետք է անփոփոխ լինի ամբողջ մրցաշարի ընթացքում: Մրցաշարի մեկնարկից հետո փոխարինումներն արգելվում են:

1.11. Հանդիպման մեկնարկից 15 րոպե և ավել ուշացման դեպքում մասնակիցը կարող է տեխնիկական պարտություն կրել խաղում:

1.12. Մրցափուլերից մեկում հաղթելուց հետո 5 րոպեի ընթացքում յուրաքանչյուր հաղթող թիմ պետք է արդյունքը Discord-ի համապատասխան ալիքում:

1.13. Մրցավարները կարող են որոշել ցանկացած խաղ վերախաղարկել:

1.14. Վերջնական որոշումները կայացվում են մրցավարների կողմից և կարող են բողոքարկվել Discord չաթում: Մրցավարների վերջնական որոշումը բողոքարկման ենթակա չէ։ 

1.15. Բոլոր բողոքները պետք է հիմնավորված լինեն ապացույցներով: Մասնավորապես, պետք է օգտագործել սքրինշոթներ (screenshots)։ Առանց սքրինշոթի (screenshots) բողոքները չեն ընդունվի։

2․ Տեղեկություններ մրցաշարի մասին

2․1․Մրցաշարն անցկացվում է Double Elimination ձևաչափով, որը կանցկացվի Bo3 տարբերակով :

2․2․ Մրցաշարի գրանցումն ավարտվում է մրցաշարի մեկնարկից երեք օր առաջ (մարտի 21):

2․3․ Խաղի կարգավորումներ

- Խաղի ռեժիմ ՝ Կապիտանների  ռեժիմ

- Սերվերի գտնվելու վայրը ՝ Մոսկվա

- Թույլատրվում է հետևել խաղացողին

- DotaTV-ի ուշացում - 3 րոպե

- Մարզիչի ներկայությունը - արգելվում է

2․4․ Հանդիպման մեկնարկից առաջ թիմերը, համաձայնության գալով, կարող են փոխել սերվերի գտնվելու վայրը՝ տեղեկացնելով մրցավարին: Խաղի մեկնարկից հետո ընտրված սերվերի հետ կապված հայցերը չեն քննարկվի:

2.5. Խաղին մասնակցում են 5-ական մասնակիցներից բաղկացած 2 թիմ:

2.6. Այն թիմը, որն ընթացիկ խաղում բարձր է մրցաշարային աղյուսակում, պետք է ստեղծի խաղի նախասրահ/լոբբի:

2.7. Խաղի նախասրահում կարող են լինել միայն մասնակիցները, մրցավարները և մեկնաբանները:

2.8. Ընտրության կարգը

Առաջին խաղը ավտոմատ է (մետաղադրամի նետում): 

Երկրորդ խաղ՝ կողմերի և առաջին հերոսի ընտրության հաջորդականության փոփոխում։ Երրորդ խաղը ավտոմատ է (մետաղադրամի նետում):

3. Մասնակիցներ

3.1. Հանդիպման հաղթող է ճանաչվում այն ​​թիմը, որը ոչնչացնում է մրցակցի գահը:

3.2. Դիմակայության մեկնարկից առաջ թիմն իրավունք ունի մրցավարի միջոցով պահանջել հակառակորդ թիմին ստուգել, որպեսզի համոզվի, որ խաղացողն անձամբ է խաղում իր խաղային հաշվից: Այս դեպքում ստուգվող խաղացողներն իրավունք չունեն մերժել մրցավարին այս հարցում: Եթե ​​այս պահանջը չկատարվի, խաղը սկսվում է առանց ստուգման:

3․3․ Եթե ​​թիմը համոզված է, որ հակառակորդները խախտել են կանոնները, ապա այն իրավունք ունի հակառակորդին ստուգելու հարցում ներկայացնել: Հարցումը ներկայացվում է խաղի մեկնարկից առնվազն 15 րոպե առաջ, դրա համար հարկավոր է կապվել մրցավարի հետ Discord չատում:

3․4․ Մասնակիցներից պահանջվում է պահպանել գաղտնիություն մրցաշարի կազմակերպիչների հետ շփվելիս: Մասնավորապես, մրցույթի կազմակերպիչներին փոխանցված կամ նրանցից ստացված բոլոր տեղեկությունները դիմումների, բողոքների կամ բողոքարկման ներկայացման և քննարկման շրջանակներում գաղտնի են և չեն կարող հրապարակվել առանց մրցաշարի կազմակերպիչների թույլտվության:

3․5․ Մասնակիցները պետք է պահպանեն վարքագծի ընդունված նորմերը, հարգանք ցուցաբերեն մրցաշարի կազմակերպիչների և մրցավարների, հանդիսատեսի, ինչպես նաև մրցաշարի մյուս մասնակիցների նկատմամբ:

3.6. Մրցաշարի մասնակիցները պարտավոր են պահպանել մարզական վարքի և արդար խաղի սկզբունքները:

3․7․Կեղծանունները, նկարները և թիմերի անունները պետք է լինեն չափի մեջ և չպարունակեն վիրավորական, սադրիչ բառեր: Հակառակ դեպքում թիմի / խաղացողի նկատմամբ կարող են ձեռնարկվել միջոցներ, այդ թվում մրցաշարից որակազրկել: Խաղացողների կեղծանունները չպետք է պարունակեն կողմնակի աղբյուրների գովազդներ, բուքմեյքերական կամ այլ «խաղային» կայքեր: Մրցաշարի կազմակերպիչը կարող է պահանջել փոխել մասնակցի կեղծանունը, եթե դա հակասում է մրցաշարի կանոններին:

3․8․ Մրցաշարին մասնակցելու համար պետք է՝

  • Ունենալ խաղային հաշիվ (Steam)
  • Մրցաշարին մասնակցության հայտ ներկայացնել

4.Խաղի կարգավորումներ

4․1․ Մրցաշարի անցկացման կարգը

- Թիմերը պետք է անցնեն <<Իմ խաղերը>> բաժին և սպասեն լոբբիում։ Յուրաքանչյուր թիմ պետք է բաղկացած լինի 5 խաղացողներից։

- Լոբբիում բոլոր 10 խաղացողների մուտքից հետո, բոլորը կունենան երկու թիմերի ավագների Dota 2-ի Friend ID-ն, մրցակցի չհայտնվելու դեպքում գրանցվում է տեխնիկական պարտություն։

- Այն թիմը, որը ցանցում ավելի բարձր դիրք ունի, պետք է հրավիրի հակառակորդ թիմի ավագին 10 րոպեի ընթացքում։

4․2․ Ստեղծման հերթականությունը` լոբբի, հակառակորդ թիմեր:  Այն թիմը, որը ավելի բարձր է ցանցում տեղակայվում է “Radiant” խմբում: Bo3 հանդիպումների դեպքում ամեն խաղից հետո կողմերը փոխվում են:

4․3․ Խաղի լոբբի․ այն թիմը, որն ավելի բարձր է ցանցում, ինքնուրույն ստեղծում է խաղային լոբբի:

4․4․ Անջատում, վերամիացում, ժամանակավոր դադար (pause): Անջատում է համարվում խաղային հանդիպման ընթացքում ցանցային միացման ցանկացած խզում, որը առաջանում է համակարգում, ցանցում, համակարգչում, լարման հետ կապված անսարքությունների հետևանքով:

4.5. Եթե թիմը տեղնիկական խնդիրների է բախվում, ապա իրավունք ունի ժամանակավոր դադար վերցնելու: Ընդհանուր դադարների թիվը 1 հանդիպման ընթացքում չպետք է գերազանցի 3-ը: Դադարների գումարային (ընդհանուր) տևողությունը չպետք է կազմի ավելի քան 10 րոպե (3 րոպե յուր. դադարի համար)։

4.6. Թիմը իրավունք ունի ավելի երկար դադար վերցնելու (մինչև 15 րոպե), եթե մրցակիցը համաձայն է (մրցակցի համաձայնության դեպքում)։

4․7․ Խաղը դադար տված թիմը պետք է իր մրցակցին բացատրի պատճառը։

4.8. Եթե ​​դադարից հետո խաղացողներից մեկը վերականգնեց խաղը՝ առանց մյուս թիմին նախազգուշացնելու և նրա կողմից հաստատման, դա կարող է համարվել որպես կանոնների խախտում: Եթե ​​այս գործողությունը լրջորեն ազդել է հանդիպման վրա, մրցավարի որոշմամբ թիմը կարող է պարտություն կրել, դրա համար անհրաժեշտ է ապացույց ներկայացնել սքրինշոթի տեսքով:

4․9․ Խաղը կրկին խաղալու դեպքում խաղացողները պետք է ընտրեն նույն իրերը:

4.10. Bo3 խաղերում խաղերի միջև դադար չպետք է գերազանցի 10 րոպեն: Հանդիպման ընթացքում խնդիրներ առաջանալու դեպքում մրցավարի որոշմամբ դադարների տևողությունը կարող է ավելացվել:

5. Խաղերի հեռարձակում

5.1. Մրցաշարի պաշտոնական հեռարձակումը տեղի է ունենում ՀԿՖ-ի YouTube և Twitch ալիքներով:

5.2. Հեռարձակման համար մրցաշարի ցանկացած հանդիպում կարող է ընտրվել ադմինիստրացիայի կողմից: Ընտրված խաղի խաղացողները չեն կարող հրաժարվել հեռարձակելուց:

5.3. Հանդիպումը սկսվում է միայն այն ժամանակ, երբ խաղացողները և հեռարձակողը պատրաստ են:

5․4․ Խաղացողների կամ ստուդիաների կողմից ցանկացած անձնական կամ խաղային հեռարձակում արգելվում է առանց մրցաշարի գլխավոր մրցավարի նախնական համաձայնության:

6․ Մրցավարների հետ շփում

6․1․ Խաղի ընթացքում թիմի ավագները պետք է լինեն պաշտոնական Dota 2 Discord(https://discord.gg/rpc2mtws) ալիքում:

6.2. Վերջնական որոշումներն ընդունվում են մրցավարների կազմի կողմից և կարող են բողոքարկվել Discord չատում:  Մրցավարի վերջնական որոշումը բողոքարկման ենթակա չէ:

6.3․ Մրցաշարի ընթացքում նորություններ և տեսանյութեր ստեղծողը հանդիսանում է ադմինիստրացիան: Մրցաշարին մասնակցող թիմերը թույլ են տալիս օգտագործել իրենց տարբերանշանը, նկարները և խաղացողների վերաբերյալ տեղեկությունը ակնարկների կամ նմանատիպ կոնտենտի համար:

6.4․ Բոլոր կազմակերպչական, ինչպես նաև վիճահարույց հարցերը լուծվում են մրցաշարի մրցավարի հետ Discord չատում (https://discord.gg/rpc2mtws)`հաղորդագրությունների միջոցով: Թիմի կողմից հանդիպումների և վիճահարույց իրավիճակների կազմակերպման վերաբերյալ հաղորդակցությունն իրականացվում է բացառապես ավագի կամ մենեջերի կամ թիմի մարզչի կողմից: Իրավիճակը հնարավորինս արագ լուծելու համար, խնդրի նկարագրությունը պետք է լինի կառուցողական` մեկ հաղորդագրությամբ, ներառելով խաղի հղումը և/ կամ թիմին`կախված բուն խնդրից :

 

Կանոնները կարող են լրացվել կամ փոփոխվել: Կանոններում չնկարագրված բոլոր իրավիճակները կմեկնաբանվեն մրցավարի հայեցողությամբ:

DOTA 2

Դիսցիպլինա: DOTA 2

Անցկացման կարգ: Double Elimination

Ձևաչափ: 5vs5 ONLINE

Մինչև եզրափակիչ: Bo3 (մինչև 2 հաղթանակ)

Եզրափակիչ: Bo5 (մինչև 3 հաղթանակ)

Պլատֆորմ: PC

Գրանցում:  11 - 21 Մարտ 2022
Մրցաշար:  25 Մարտ - 04 Ապրիլ 2022

Մրցանակային ֆոնդ:

1-ին տեղ - 500000 դրամ
2-րդ տեղ - 300000դրամ
3-րդ տեղ - 200000դրամ

Կարգավիճակ: Ավարտված

 

*Մինչև գրանցվելը խնդրում ենք մանրամասն ծանոթանալ առաջնության կանոնադրությանը։

 

Գրանցում

Live Stream

1678-685-twitch-16212543588584.png
1678-685-youtube-16212546855798.png
120-aef-logo-01-1-16754161172531.png

Վեբ-կայք

  • Նախագծեր

ՀԿՖ

  • Նորություններ
  • Մեր մասին

Կոնտակտներ

Phone +37455900914

E-mail  [email protected]