1. Ընդհանուր դրույթներ
1.1. Մասնակցելով մրցաշարային շրջափուլի ցանկացած գործողության՝ մասնակիցը համաձայն է պահպանել սույն կանոնակարգը և մրցաշարի կանոնները և համաձայն է, որ կանոնների խախտման դեպքում նրան կարող են որակազրկել մրցաշարից:
1․2․ Մասնակիցը պարտավոր է օգտագործել միայն մեկ լիցենզավորված հաշիվ և կեղծանուն: Մի քանի հաշիվ ունենալն արգելվում է։ Ցանկացած գործողություն, որը նպատակ ունի խաղային հաշիվն ուրիշին փոխանցելու արգելվում է։ Ցանկացած փոփոխության մասին մասնակիցը պարտավոր է տեղեկացնել կազմակերպչին։
1․3․ Մրցաշարին կարող են մասնակցել 16 տարին լրացած ՀՀ քաղաքացի և բնակիչ հանդիսացող կանայք և տղամարդիկ, ովքեր բնակում են Հայաստանի Հանրապետության տարածքում:
1․4․ Մրցաշարի մրցանակային գումարը վճարվում է մրցաշարի ավարտից հետո 60 աշխատանքային օրվա ընթացքում: Շահումների և մրցանակների միջոցով եկամուտների համար սահմանվում է անհատական եկամտահարկի դրույքաչափ՝ 21%:
1․5․ Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները պարտավոր են տրամադրել անձը հաստատող փաստաթղթերի լուսանկարներ (սկաններ) և անձնական բանկային հաշիվ: Եթե որևէ տվյալ բացակայում է, մրցանակային գումարը չի վճարվի: Եթե մրցանակային գումարի հաշվեգրումը պետք է իրականացվի երրորդ անձի, ապա կարևոր է տրամադրել նրա փաստաթղթերի սկանավորումը և մասնակցի համաձայնությունը:
1․6․ Կազմակերպիչն ունի ոչ բացառիկ իրավունքներ ձայնի, պատկերի, ներառյալ անձինք և անուններ օգտագործել, այդ թվում շոու ծրագրերի գովազդային ազդարարման մեջբերման, պատճենման, օգտագործման իրավունք, բայց նա չի սահմանափակվում այսքանով: Կարող է վերարտադրել, փոփոխել, հարմարեցնել, հրապարակել, թարգմանել, ցուցադրել, տարածել հեռարձակել և փոխանցել ձայն և պատկեր ներառյալ, ցանկացած ձևով անուններ առանց նախնական ծանուցման կամ այլ ձևով որևէ փոխհատուցում մասնակցին: Մասնակիցը հաստատում է, որ նա լիազորում է կազմակերպչին օգտագործել նկարը շոու ծրագիր ստեղծելու համար և այն օգտագործել գովազդային կամ այլ նյութերի արտադրության մեջ, որոնք չեն վնասի մասնակցի իմիջը: Կազմակերպիչն իրավունք ունի արտադրելու, բաշխելու և օգտագործելու վերը նկարագրված նյութերը երկրի տարածքում առանց բացառության և չսահմանափակված օգտագործման ժամանակով:
2. Մրցաշարի վերաբերյալ տեղեկություն
2.1. Մրցաշարն անցկացվում է Single կամ Double Elimination ձևաչափով, կախված է մասնակիցների քանակից: Բոլոր հանդիպումները մինչև կիսաեզրափակիչ կանցկացվեն Bo3 (մինչև 2 հաղթանակ) տարբերակով, իսկ կիսաեզրափակիչը և եզրափակիչը՝ Bo5 (մինչև 3 հաղթանակ):
2.2. Առաջնության բոլոր փուլերը կանցնեն LAN (մասնակիցների ֆիզիկական ներկայություն) տարբերակով, անցկացման վայր ՝ Նորքի Այգիներ 193/2:
2.3. Մրցափուլի ավարտից հետո 5 րոպեի ընթացքում յուրաքանչյուր մասնակից պարտավոր է արդյունքը զեկուցել մրցավարին / կազմակերպչին կամ հրապարակել սքրինշոթ (screenshot) Discord-ի համապատասխան չաթում(chat) :
2.4. Ոչ-ոքիի դեպքում.
- «Երկու լրացուցիչ ժամանակ»
- «11 մետրանոց հարված»:
2.5. Մրցավարների որոշմամբ յուրաքանչյուր խաղ կարող է վերախաղարկել:
2․6․ Հանդիպման մեկնարկից 15 րոպե և ավել ուշացման դեպքում մասնակիցը կարող է տեխնիկական պարտություն կրել խաղում:
2․7․ Կապի ընդհատում, վերագործարկում, դադար
2․7․1․ Եթե մասնակիցը տեխնիկական խնդիրներ ունի, նա իրավունք ունի դադարեցնել խաղը: Ընդմիջումների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել երեքը մեկ խաղում: Դադարների ընդհանուր տևողությունը 10 րոպեից ոչ ավելի է (3 րոպե յուրաքանչյուր դադարի համար)։
Խաղի ընթացքում խնդիրներ առաջանալու դեպքում մրցավարի որոշմամբ դադարների տևողությունը կարող է ավելացվել։
2․7․2․ Մասնակիցը ավելի երկար դադարների իրավունք ունի (մինչև 15 րոպե) ըստ մրցակցի համաձայնության։
2․7․3․ Եթե դադարից հետո խաղացողներից մեկը դադարեցված խաղը վերսկսում է՝ առանց մրցակցին զգուշացնելու և նրա կողմից հաստատման, դա կարող է դիտվել որպես կանոնների խախտում: Եթե այս գործողությունը լրջորեն ազդել է խաղի վրա, ապա մրցավարի որոշմամբ մասնակիցին կարող է վերագրվել պարտություն, դրա համար անհրաժեշտ է ապացույց ներկայացնել սքրինշոթի (screenshot) տեսքով։
2․7․4․ Վերախաղարկման դեպքում խաղացողները պարտավոր են ընտրել նույն թիմերը։
Կապի խափանման դեպքում խաղը կվերախաղարկվի՝ հաշվի առնելով խափանումից առաջ հաշիվը կամ ամբողջությամբ կվերախաղարկվի մրցավարների հայեցողությամբ։
2.7.5 Այն դեպքում, երբ մասնակիցը բազմակի խափանումներ է ունենում տարբեր մրցակիցների հետ խաղի ընթացքում, ապա նա կարող է որակազրկվել մրցավարի/մրցաշարի կազմակերպչի որոշմամբ:
2.8. Կարգապահական տույժեր
2.8.1. Առաջնության կազմակերպիչները կամ մրցաշարի գլխավոր մրցավարը կարող է նախազգուշացում տալ և պարտություն նշանակել ստորև թվարկված խախտումների համար.
- Խաղը դադարեցնելու, խաղացող փոխարինելու, թիմի կազմը և մարտավարությունը կարգավորելու համար, երբ գնդակը խաղում գտնվում է հակառակորդի տիրապետության տակ ինչը նշանակում է ՝ գնդակի վերահսկողություն չկա: Եթե գնդակը հակառակորդի կիսադաշտում է, ապա մասնակցին տրվում է նախազգուշացում։
- Ժամանակը ձգձգելու համար, այսինքն՝ առանց մրցակցի կողմից ճնշման, ինչպես նաև առանց հարձակման փորձ կատարելու 5 րոպեից ավել (40 վայրկյան իրական ժամանակ) գնդակով գտնվելով սեփական կիսադաշտում խաղացողը նախազգուշացում է ստանում:
- Խաղացողին կարող է նախազգուշացում տրվել ՝ խաղի կարգավորումները և անհատական կառավարման կարգավորումենրը փոխելու համար։ Այս դեպքում մրցավարը կարող է նաև սահմանափակվել բանավոր դիտողությամբ, եթե խախտումը էական չէ և չի ազդում խաղի ընթացքի վրա.
- Առանց մրցավարի թույլտվության վերջնական սուլիչից առաջ հեռանալու համար 0: 3 հաշվով կտրվի պարտություն:
- Մրցակցին վիրավորելու, անպարկեշտ խոսքի, ինչպես նաև մրցավարին կամ կազմակերպիչներին ուղղված բացասական մեկնաբանությունների համար, գլխավոր մրցավարն իրավունք ունի որակազրկել մրցույթի մասնակցին:
2.8.2. Խաղերի ժամանակացույցը կարող է կասեցվել՝ մինչև խախտման բոլոր մանրամասների և հանգամանքների պարզաբանումը:
3. Խաղի կարգավորումներ
Պլատֆորմ: PC
Ունենալ: Steam ID / XBOX (Microsoft) ID / PS ID
Կարգավորումներ.
Մակարդակ՝ գերաստղ
Խաղի տևողությունը՝ 5 րոպե
Վնասվածքներ՝ անջատված
Գնդակ՝ eFootball 2022
Լրացուցիչ ժամանակ՝ միացված
11 մետրանոց հարված՝ միացված
Եղանակը՝ ամառային / պարզ
Մարզադաշտ՝ eFootball stadium
Փոխարինումներ՝ 3 (հավելյալ ժամանակում +1)
Խաղի արագությունը՝ 0
Ժամանակը`գիշեր
Խոտի երկարությունը` կանոնավոր
Դաշտի վիճակը` նորմալ
Վերահսկում՝ բոլորը
Թիմեր՝ ցանկացած (պարզ)
Ֆիզիկական վիճակ՝ տանը/ հյուր ->
Ցուցանիշների հավասարակշռում՝ անջատված
Տեսախցիկի և ձայնային կարգավորումներ.
Տեսախցիկի տեսակը՝ Dynamic Wide
Ձայնային ռեժիմ՝ eSport
3.1. Երկու մասնակիցներն էլ պատասխանատու են խաղի մեկնարկից առաջ խաղի կարգավորումները ճշգրտելու համար: Եթե մասնակիցը տեսնում է անճշտություններ, նա պարտավոր է մրցավարի ուշադրությունը հրավիրել ոչ ճիշտ կարգավորումների վրա:
4. Մասնակիցներ
4․1․ Կեղծանունները, ավատարները, լոգոնները պարտավոր են խստորեն լինել գրաքննության շրջանակներում և չպարունակեն վիրավորական, սադրիչ արտահայտություններ։ Հակառակ դեպքում խաղացողի նկատմամբ կարող են միջոցներ ձեռնարկվել՝ ընդհուպ մինչև մրցաշարից որակազրկում։ Խաղացողների կեղծանուններում չի թույլատրվում օգտագործել հովանավորների անվանում, գովազդել խաղադրույքներ կամ այլ «խաղային» կայքեր: Մրցաշարի կազմակերպիչը կարող է պահանջել փոխել խաղիացողի կեղծանունը, եթե այն հակասում է մրցաշարի կանոններին և կանոնակարգերին:
4.2. Կասկածի դեպքում յուրաքանչյուր խաղացող մրցավարի առաջին իսկ խնդրանքով պարտավոր է լրացուցիչ ստուգում անցնել մրցաշարի մրցավարների կողմից։ Մրցաշարի կազմակերպիչը ցանկացած պահի կարող է մասնակցից պահանջել հաստատել իր տարիքը, քաղաքացիությունը և այլն: Այդ ժամանակ մասնակիցը պարտավոր է տրամադրել փաստաթղթեր, որոնք երաշխավորում են մասնակցելու իրավունքը, ներառյալ լուսանկարը, ինքնության քարտի սկանավորված պատկերը:
4.3. Մասնակիցները պարտավոր են պահպանել վարքագծի ընդհանուր մարզական և արդար խաղի սկզբունքները, հարգանք ցուցաբերել մրցաշարի կազմակերպիչների, մրցավարների, հանդիսատեսի, ինչպես նաև մրցաշարի մյուս մասնակիցների նկատմամբ:
4.4. Մրցաշարին մասնակցելու համար պետք է՝
- Մրցաշարին մասնակցության հայտ ներկայացնել
- Միանալ Հայաստանի Կիբերսպորտի Ֆեդերացիայի (ՀԿՖ) Discord ալիքին և հաստատել մասնակցությունը առաջնության սկսվելուց ավելի քան 1-3 օր առաջ
- Ունենալ Steam ID / XBOX (Microsoft) ID / PS ID
4.5. Մրցաշարի մասնակիցներին արգելվում է օգտագործել սկրիպտներ, ցանկացած ծրագրակազմ, որն ազդում է խաղի մեխանիզմների վրա, ներառյալ այն ծրագրերի, որոնք նախատեսված են խաղի մեջ կարգավորումները փոխելու համար՝ իրենց առավելություն ապահովելու և/կամ մրցակցի խաղի բնականոն ընթացքին խոչընդոտներ ստեղծելու նպատակով:
5. Գրանցում
5.1. Գրանցումը կիրականացվի Հայաստանի Կիբերսպորտի Ֆեդերացիայի (ՀԿՖ) պաշտոնական տեղեկատվական ռեսուրսների պաստառների կամ հայտարարություններում նշված ժամանակահատվածում:
5.2. Գրանցման հղումը հասանելի կլինի մայիսի 15-ին։ Մրցաշարի գրանցումն ավարտվում է մրցաշարի մեկնարկից երեք օր առաջ (մայիսի 25-ին) :
5.3. Գրանցման համար մասնակիցը պարտավոր է տրամադրի՝
- Անձնագրային տվյալներ
- PS ID
- Discord ID
- Էլ․ Հասցե
- Հեռ․ համար
- Ցանկացած այլ տեղեկատվություն, որը կպահանջվի ՀԿՖ-ի կողմից առաջնությունում մասնակցություն ապահովելու համար մինչև մրցաշարի մեկնարկը կամ դրա ընթացքում:
5.4. Կազմակերպիչն իրեն իրավունք է վերապահում փոխել գրանցման ժամկետը, փակել գրանցումը ժամանակից շուտ կամ հակառակը՝ անհրաժեշտության դեպքում երկարաձգել այն։
5․5․ Մրցաշարին մասնակցելուց հրաժարվելու կամ մրցաշարին որակազրկվելու համար հիմք է հանդիսանում ոչ ճիշտ տեղեկատվության տրամադրումը:
6. Հանդիպումների հեռարձակումը
6.1. Մրցաշարի պաշտոնական հեռարձակումը տեղի է ունենում YouTube և Twitch հարթակներով։ Ցանկացած անձնական կամ խաղի հեռարձակում, խաղացողների կամ ստուդիաների կողմից, արգելված է առանց մրցաշարի գլխավոր մրցավարի նախնական համաձայնության:
6.2. Մրցաշարի ցանկացած հանդիպում կարող է ընտրվել ադմինիստրացիայի կողմից հեռարձակման համար: Ընտրված խաղի խաղացողները չեն կարող հրաժարվել հեռարձակումից:
6.3. Հանդիպումը սկսվում է միայն այն ժամանակ, երբ խաղացողները և հեռարձակողը պատրաստ են:
7. Մրցավարների հետ շփում
7․1․ Բոլոր կազմակերպչական և սպորտային հարցերը Discord հարթակում լուծվում են մրցաշարի մրցավարների հետ հաղորդագրությունների միջոցով:
Վիճահարույց և ոչ ստանդարտ իրավիճակներում մրցավարն իրավունք ունի անձամբ լուծել իրավիճակը: Իրավիճակը հնարավորինս արագ լուծելու համար խնդիրն անհրաժեշտ է կառուցողականորեն նկարագրել մեկ հաղորդագրության մեջ՝ խաղի հղումով՝ կախված բուն խնդրից:
7․2․ Մրցակիցների կողմից կանոնների խախտման դեպքում մասնակիցը պարտավոր է դադարեցնել խաղը և տեղեկացնել մրցավարին:
7․3․ Մրցաշարի կազմակերպիչների հետ շփվելիս մասնակիցներից պահանջվում է պահպանել գաղտնիությունը: Մրցաշարի կազմակերպիչներին փոխանցված կամ նրանցից ստացված հայտերի, բողոքների, կամ բողոքարկումների ներկայացման և քննարկման շրջանակներում բոլոր տեղեկությունները գաղտնի են և չեն կարող հրապարակվել առանց մրցաշարի կազմակերպիչների թույլտվության:
8. Բողոք ներկայացնելու հնարավորություն
8.1. Բոլոր բողոքները պարտավոր են հիմնավորված լինել ապացույցներով: Մասնավորապես, պահանջվում է օգտագործել սքրինշոթներ (screenshots)։
8․2․ Բողոքը ներկայացվում է խաղի ավարտից հետո 5 րոպեի ընթացքում, դրա համար անհրաժեշտ է դիմել մրցավարին կամ տեղեկացնել նրան Discord հարթակում։ Խաղի ավարտից 5 րոպե անց որևէ բողոք չի ընդունվի։ Միայն պարտվող մասնակիցը կարող է բողոք ներկայացնել: Բողոքի ընդունվում է քննարկման խաղի ավարտից հետո 10 րոպեի ընթացքում։ Բոլոր բողոքները կքննարկվեն բողոքը ընդունելուց հետո 15 րոպեի ընթացքում և կկայացվի մրցավարի վերջնական որոշումը։ Բողոքի վերաբերյալ մրցավարների վերջնական որոշումն անսակարկելի է։
8․3․ Մասնակիցը, որը մեղադրվել է խաղի կանոնների խախտման մեջ, իրավունք չունի սկսել հաջորդ հանդիպումը առանց մրցավարի թույլտվության:
Նորությունները և տեսանյութերը մրցաշարի ընթացքում ստեղծում է ադմինիստրացիան։ Մրցաշարին մասնակցող մասնակիցները իրավունք են տալիս օգտագործել իրենց պատկերանշանը, լուսանկարները և տվյալները՝ տարատեսակ բովանդակություն ստեղծելու համար:
Կանոնները կարող են լրացվել կամ փոփոխվել: Կանոններում չնկարագրված բոլոր իրավիճակները կմեկնաբանվեն մրցավարի հայեցողությամբ:
eFootball 2022
Դիսցիպլինա: eFootball 2022
Անցկացման կարգ: Single or Double Elimination, կախված է մասնակիցների քանակից
Ձևաչափ: 1vs1 OFFLINE
Մինչև կիսաեզրափակիչ: Bo3 (մինչև 2 հաղթանակ)
Կիսաեզրափակիչներ և եզրափակիչ: Bo5 (մինչև 3 հաղթանակ)
Պլատֆորմ: PC
Գրանցում: 15-25 Մայիս 2022
Մրցաշար: 28 Մայիս 2022, 12:00
Մասնակիցների առավելագույն քանակը: 32
Անցկացման վայր: Նորքի Այգիներ 193/2
Մրցանակային ֆոնդ:
1-ին տեղ - 250000 դրամ
2-րդ տեղ - 200000 դրամ
3-րդ տեղ - 150000 դրամ
4-րդ տեղ - 100000 դրամ
Կարգավիճակ: Ավարտված
*Մինչև գրանցվելը խնդրում ենք մանրամասն ծանոթանալ առաջնության կանոնադրությանը։