1․ Ընդհանուր դրույթներ
1.1. Մասնակցելով մրցաշարային շրջափուլի ցանկացած գործողության՝ մասնակիցը համաձայն է պահպանել սույն կանոնակարգը և մրցաշարի կանոնները և համաձայն է, որ կանոնների խախտման դեպքում նրան կարող են որակազրկել մրցաշարից:
1․2․ Մասնակիցը պարտավոր է օգտագործել միայն մեկ լիցենզավորված հաշիվ և կեղծանուն: Մի քանի հաշիվ ունենալն արգելվում է։ Ցանկացած գործողություն, որը նպատակ ունի խաղային հաշիվն ուրիշին փոխանցելու արգելվում է։ Ցանկացած փոփոխության մասին մասնակիցը պարտավոր է տեղեկացնել կազմակերպչին։
1․3․ Մրցաշարին կարող են մասնակցել 16 տարին լրացած ՀՀ քաղաքացք:
1․4․ Մրցաշարի մրցանակային գումարը վճարվում է մրցաշարի ավարտից հետո 60 աշխատանքային օրվա ընթացքում: Շահումների և մրցանակների միջոցով եկամուտների համար սահմանվում է անհատական եկամտահարկի դրույքաչափ՝ 21%:
1․5․ Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները պարտավոր են տրամադրել անձը հաստատող փաստաթղթերի լուսանկարներ (սկաններ) և անձնական բանկային հաշիվ: Եթե որևէ տվյալ բացակայում է, մրցանակային գումարը չի վճարվի: Եթե մրցանակային գումարի հաշվեգրումը պետք է իրականացվի երրորդ անձով, ապա կարևոր է տրամադրել նրա փաստաթղթերի սկանավորումը և մասնակցի համաձայնությունը:
1․6․ Կազմակերպիչն ունի ոչ բացառիկ իրավունքներ ձայնի, պատկերի, ներառյալ անձինք և անուններ օգտագործել, այդ թվում շոու ծրագրերի գովազդային ազդարարման մեջբերման, պատճենման, օգտագործման իրավունք, բայց նա չի սահմանափակվում այսքանով:Կազմակերպիչը կարող է վերարտադրել, փոփոխել, հրապարակել, թարգմանել, ցուցադրել, տարածել, հեռարձակել և փոխանցել ձայն և պատկեր ներառյալ անուններ, առանց նախնական ծանուցման կամ այլ ձևով որևէ փոխհատուցում մասնակցին: Մասնակիցը հաստատում է, որ նա լիազորում է կազմակերպչին օգտագործել նկարը շոու ծրագիր ստեղծելու համար և այն օգտագործել գովազդային կամ այլ լուսանկարչական, վիդեո, հեռուստատեսային և այլ նյութերի արտադրության մեջ, որոնք չեն վնասի մասնակցի իմիջը: Կազմակերպիչն իրավունք ունի արտադրելու, բաշխելու և օգտագործելու վերը նկարագրված նյութերը երկրի տարածքում առանց բացառության և չսահմանափակված օգտագործման ժամանակով:
1.2. Պատրաստության Ժամանակ
Պատրաստվելու ժամանակը մեկնարկի ժամանակից 5 րոպե առաջն է և խաղերի միջև 5-ից 10 րոպեն։ Թիմերը պետք է օգտագործեն այս ժամանակը ստուգելու, որ իրենք լիովին պատրաստ են։ Այս ընթացքում արվում են հետևյալ քայլերը՝
1. Մուտք գործել կոնսոլային հաշիվ և սկսել խաղը
2. Ստուգել ամբողջ սարքավորումները՝ ինտերնետ կապից մինչև վահանակի լիցքավորվածություն
3. Ստուգել պաշտոնական ժամանակացույցը և անել բոլոր պահանջվող քայլերը՝ հանդիպումը հաջողությամբ մեկնարկելու համար
4․ Օֆլայն առաջնությունում սեփական սարքավորումները գործածելու համար պետք է տեղեկացնել կազմակերպիչներին
5․ Տեղեկացնել մրցակցին, որ պատրաստ եք սկսել խաղը
6. Պատրաստության ժամանակի չարաշահումը կարող է տուգանվել նախազգուշացմամբ, ինչը կրկնելու դեպքում հնարավոր է ստանալ պատժի խստացման և վերջնական տեխնիկական պարտության։ Եթե առաջնութան ձևաչափը Best of 5 կամ Best-of 7 է, ապա հաղթանակ է գրանցվում միայն առաջին խաղի համար
2․ Մրցաշարի ձևաչափ
Պլատֆորմ - Play Station 5
Թույլատրվող հեռակառավարման վահանակները - DualSense,
Ձևաչափ - Double Elimination, (Bo3): Եզրափակիչ - Bo5
Բոլոր խաղերը անցնում են Trial Match խաղաոճում։ Գործածվում են այս ռեժիմում առկա թիմերը և հավաքականները, իսկ վարկանիշերը՝ uniform տարբերակի (բոլոր խաղացողները՝ 85):
3. Կարգավորումներ
Խաղում գործածվելու են հետևյալ կարգավորումները՝
Match Level: Superstar
Game Speed: 0
Condition (Home & Away): Normal
Injuries: OFF
Match time: 10 min
Extra time: OFF
No. Substitutes: 5
PK: ON (OFF on group stage)
Ball: eFootball™ 2023
Cursor type: Player name (եթե խաղը հեռարձակվելու է)
Team Select։ Գործընկեր թիմեր (Napoli-ն թույլատրված չէ), թույլատրված է խաղալ նույն թիմերով իրար դեմ։
Բոլոր խաղերը անցնում են թիմերի բալանսավորված վարկանիշներով։
Ստադիոնի կարգավորումներ
Stadium: eFootball™ Stadium
Time: Night
Season: Winter
Weather: Fine
Length of grass: Normal
Pitch Conditions: Normal
Տեսա և աուդիո կարգավորումներ
Camera Type: Dynamic Wide
Zoom: 2
Height: 2
Directional guide: OFF
Audio mode: eSports
Էկրանի կարգավորումներ
Թույլատրվող կցորդիչներ՝ PS5 DualSense
Display Radar: Bottom
Player Name Boxes: ON
Attack/Defense Level: ON
Attack/Defense Level Information: ON
Radar (Home & Away): Strip Color
Power Gauge: ON
Stamina Gauge: OFF
Cursor Display: ON
Time/Score: ON
Display Player Names: Opponent’s Team: ON
Set Piece Guides: OFF
Goal Celebration Prompts: OFF
4․ Մեկնարկային ժամանակ
Մեկնարկային ժամանակը որոշում է կազմակերպիչը։ Սա որոշվում է հստակ պահի կամ նախորդ ռաունդի ավարտից հետո (ավարտի ժամանակ + 10 րոպե)։
Բոլոր կազմակերպիչները և խաղացողները պետք է ֆիքսված ժամին պատրաստ լինեն խաղի մեկնարկին։ Ֆիքսված ժամը հայտարարելը կազմակերպիչների պարտականությունն է։
5. Հեռարձակվող խաղ
Հեռարձակվող է համարվում այն խաղը, որի PS5 օպերացիոն համակարգը տեսագրում է ընթացող հանդիպումը։ Խաղերի վերսկսումները այս ռեժիմում թույլատրվում են միայն բացառիկ դեպքերում։ Խաղը դառնում է Game Of Record կարգավիճակի, եթե պահվում են հետևյալ կանոնները
Ա․ Երկու խաղացողներն էլ արենայում են գտնվում,
Բ․ Խաղը հասել է Kick-Off-ին
6․ Դադար/ Թայմաութ/ Ընդմիջում
Միջոցռման ընդհատումները չկախատեսված պայմաններում կարող են արդյունք դառնալ խաղի վերամեկնարկի, եթե տեղի են ունեցել խնդիրներ էլեկտրականության կամ ինտերնետ կապի հետ։ Խաղերը վերսկսելուց հետո կշարունակվեն ինչպես որ հարկն է։ Անջատման միջադեպին նախորդող հաշիվը (հաշիվները) հաշվի է (են) առնվում։
7. Տեղական կազմակերպիչ
Աշխարհի 16-րդ կիբերսպորտային առաջնության տեղական կազմակերպիչը տվյալ երկրի կիբերսպորտի ֆեդերացիան է։
Տեղական ֆեդերացիան ունի որոշիչ խոսք՝ ազգային որակավորումների բոլոր բողոքարկումներում։
8․ Խաղերի Ձևաչափ
Ա․ Բոլոր խաղերը պետք է անցնեն Trial Match խաղաոճում․ պետք է ընտրվեն գործընկեր ակումբների թիմերը , իսկ վարկանիշները պետք է լինեն հավասարեցված՝ 85
Բ, ՏԵղական ազգային ֆեդերացիան սահմանում է որակավորման ձևաչափը։ Դրանք պետք է ունենան հստակ հաղթող, ով կներկայացնի երկիրը 16-րդ աշխարհի առաջնությունում։
9․ Ոչ -ոքի արդյունքով հանդիպումները խմբային փուլում
Որոշ մասնակիցներ կարող է ունենան հաղթանակների և պարտությունների հավասար քանակ՝ խմբային փուլի վերջում։ Այսպիսով հաշվի կառնվեն հետևյալ գործոնները․ միայն հավասար միավորներով թիմերն են հաշվարկվում այս դեպքում՝
Ա․ Դեմ-առ-դեմ հանդիպումների արդյունքներ
Բ․ Գոլերի տարբերություն, եթե առկա են
Գ, Խփած գոլերի քանակ
Եթե ոչ-ոքին եռակողմ կամ հնգակողմ է, ապա նույն մեթոդը կիրառվում է մնացած մյուս թիմերի համար․ բացառիկ դեպքերում խաղի մրցավարը կարող է հաշվարկել դասակարգումը ալտերնատիվ տարբերակով։
10. Կողմերի ընտրություն
Խաղացողները կարող են համաձայնվել Home և Аway կողմերից մեկը զբաղեցնելու համար՝ որպեսզի նույնական լինեն Player 1 և Player 2 պիտակներին։ Եթե համաձայնություն չի լինում, ապա կարող է տեղի ունենալ մետաղադրամի նետում։ Վերջին best-of-3 և best-of-5 հանդիպումներում կողմերի ընտրության համար տեղի ունենում մետաղադրամի նետում
11. Հանդիպման պարտավորություններ
"
Այն խաղացողները,ովքեր պատրաստ չեն խաղին մեկնարկի տալուց 10 րոպեի ընթացքում, մասնակիցը կարող է տեխնիկական պարտություն կրել խաղում:
Ընթացիկ խաղի ընթացքում մասնակիցներին արգելվում է բաց թողնել կրկնապատկերները, եթե դրանք հեռարձակվող խաղեր են։
Մասնակիցները կարող են սեղմել «դադար»կոճակը միայն այն ժամանակ, երբ գնդակը խաղից դուրս է։ Եթե մասնակիցները խախտեն այս կանոնը, նրանք ենթակա են հետագա տույժերի, մրցավարը կարող է հաշվել գոլ մրցակցի օգտին կամ նույնիսկ հաղթանակ տալ հակառակորդին:
Խաղի ընթացքում յուրաքանչյուր մասնակցի թույլատրվում է դադար սեղմել առավելագույնը 3 անգամ՝ յուրաքանչյուր կեսում, ընդհանուր առմամբ՝ առավելագույնը 180 վայրկյան։
Եթե մասնակիցը կարմիր քարտ է ստանում, և դադարները սպառվում են, նա կարող է ևս մեկ անգամ դադար վերցնել։
Առաջնության բոլոր փուլերը կանցնեն LAN (մասնակիցների ֆիզիկական ներկայություն) տարբերակով:
Մրցափուլի ավարտից հետո 3 րոպեի ընթացքում յուրաքանչյուր մասնակից պարտավոր է արդյունքը զեկուցել մրցավարին / կազմակերպչին կամ հրապարակել սքրինշոթ (screenshot) Discord-ի համապատասխան չաթում(chat) :
Մրցավարների որոշմամբ յուրաքանչյուր խաղ կարող է վերախաղարկել:
Եթե խաղի ժամանակ օգտագործվում է լուրջ վիրավորական խոսք, մասնակիցը կարող է պարտություն կրել: Պարտությունն ուժի մեջ է միայն մրցավարի հաստատումից հետո։
Եթե խաղացողներից մեկը խախտում է միջոցառման որևէ կանոն՝ մրցավարը կարող է տույժ կիրառել, որը ընդգրկում է՝ նախազգուշացում, զգուշացում, տեխնիկական պարտություն, որակազրկում։
Կոնսոլի աշխատանքի թերություններ կամ սխալմունքներ՝
Կոնսոլի կամ հեռակառավարման վահանակի (joystick) վատ աշխատելու դեպքում խաղացողը պետք է հայնտի այդ մասին մրցավարին
Տվյալ ռաունդը չեղյալ է համարվում և խաղը վերսկսվում է, եթե չնախատեսված bug-եր կան կամ ոչ միտումնավոր սխալմունքներ
Եթե հանդիպման հեռարձակողի համակարգիչը չի աշխատում ինչպես որ հարկն է, խաղը կշարունակվի, եթե այն ազդեցություն չունենա հանդիպման արդյունքի վրա։"
12. Թերություններ և բագեր
Թերությունների չարաշահումը սխալ աշխատող խաղային մեխանիկաների չարաշահումն է։ Օրինակ՝ արգելված է դարպասապահին կատարել փոխանցում գնդակը ծնկով օդ մղելով և գլխով հարվածելով։
13․ Արդյունքներ
Ա․ Առցանց խաղերի համար․ խաղավարտից հետո կողմերը պետք է ուղարկեն սքրինշոթներ արդյունքների վերաբերյալ և հայտնեն խաղի արդյունքը մրցավարին։
Բ․ Այն արդյունքները, որը մրցաշարը հաշվի չի առել, չեն հաշվարկվում
14․ Արգելված պահվածք
Ա․ Եթե թիմի խաղացողը ցուցաբերում է անբարեկրթություն թիմային միջոցառման ժամանակ, մրցավարը կարող է տուգանք կիրառել թիմի նկատմամբ։ Տուգանքը կարող է ներառել նախազգուշացում, զգուշացում, պարտություն կամ հեռացում։
Բ․ Յուրաքանչյուր մասնակից պետք է ցուցաբերի հարգանք մրցավարների և այլ մասնակիցների նկատմամբ։ Վիրավորանքները, անարդար կամ անհարգալից վերաբերմունքը չեն հանդուրժվելու և պատժվելու են։
Գ․ Յուրաքանչյուր թիմ և մասնակից պետք է փորձի հաղթել յուրաքանչյուր հանդիպում՝ առաջնության ամեն մի փուլում։ Դիտավորյալ պարտվելը որևէ պատճառով խստիվ արգելվում է։
Դ․ Մրցավարի որոշմամբ թիմը կարող է համարվել պարտված, եթե նրա անդամները խաղի ընդունված կարգավորումներից դուրս այլ կերպ փորձում են փոխել խաղի ընթացքը։
15․ Սարքավորումների թերություններ
Ա․ Երբ որ կոնսոլը կամ վահանակը սխալմունքներ են ունենում, խաղացողը պետք է հայտնի այս մասին մրցավարին։
Բ․ Ներքևում նշված իրավիճակներում խաղերը կհամարվեն անավարտ և կվերախաղարկվեն
- Եթե լինեն չբացահայտված թերութուններ կամ դրանց պահտահական կիրառումներ։
- Երբ խաղի հաղթողին որոշելը անհնար է դառնում դրա ընթացքից ելնելով։
16․ Կանոնների Փոփոխություններ
"Ա․ Այս կանոնագիրքը վերաբերում է Efootball 24ի ազգային որակավորման առաջնությանը և կարող է փոփոխվել հետևյալ դեպքերում՝
1․ Կանոնները պետք է փոփոխվեն՝ համապատասխանելու գալիք թարմացումներին
2․ Նոր ազդեցիկ գործոնների ի հայտ գալու դեպքում
3․ Գլխավոր մրցավարի որոշման դեպքում։
Բ․ Մրցավարները իրավունք ունեն դատել այն դեքպերը, որոնք մասնավորապես առանձնացված չեն այս կանոնագրքում։ Նրանց որոշումները ամբողջացնում են այս կանոնագիրքը։ Որևէ փոփոխության դեպքում նոր կանոնները ուժի մեջ են մտնում մասնակիցներին հայտնի դառնալուց և քննարկվելուց հետո։ "
eFootball 24
IESF NATIONAL QUALIFICATIONS 2024
Դիսցիպլինա: eFootball 24
Անցկացման կարգ: Double Elimination
Ձևաչափ: 1vs1 ONLINE / OFFLINE
Մինչև եքրափակիչ: Bo3
Եզրափակիչ: Bo5
Պլատֆորմ: PS5
Կցորդիչները՝ DualSense, Arcade Stick
(թույլատրվում է անձնական)
Գրանցում: Փետրվարի 18-ից 20-ը
Մրցաշար: Փետրվարի 22-ից 25-ը
Մասնակիցների առավելագույն քանակը։ 32
Անցկացման վայր։
Մրցանակային ֆոնդ:
Հաղթողը որակավորվում է IESF-ի Աշխարհի Առաջնությանը և կներկայացնի Հայաստանը Սաուդյան Արաբիայում
Հաղորդակցություն:
*Մինչև գրանցվելը խնդրում ենք մանրամասն ծանոթանալ առաջնության կանոնադրությանը։