Տեխնիկական կանոններ Counter-Strike: Global Offensive դիսցիպլինայի համար
1.Ընդհանուր կանոններ և դրույթներ
1.1. Մրցույթի մասնակիցները պարտավոր են պահպանել սույն կանոնները և հետևել առաջնության կանոնակարգին։
1.2. Անհրաժեշտ է խաղի լիցենզավորված և Steam-ում վերջինը հրապարակված տարբերակը։
1.3. Առաջին հորիզոնականը զբաղեցրած մասնակիցները պետք է տրամադրեն անձը հաստատող փաստաթղթի լուսանկարը կամ սկանավորված տարբերակը: Հաղթող թիմի ավագը անհրաժեշտ տվյալները պետք է ներկայացնի մեկ թղթապանակում:
1.4. Մասնակիցը պետք է օգտագործի միայն մեկ լիցենզավորված հաշիվ և կեղծանուն: Մասնակիցը մրցաշարին կարող է մասնակցել միայն մեկ թիմում: Մի քանի հաշիվ ունենալն արգելվում է։ Ցանկացած գործողություն, որը նպատակ ունի խաղային հաշիվը ուրիշին փոխանցելու արգելվում է։ Ցանկացած փոփոխության մասին մասնկաիցը պետք է տեղեկացնի կազմակերպիչին։
1.5. Մասնակիցների նվազագույն տարիքը 18-ն է։ Մասնակիցների 16 տարին պետք է լրացած լինի առաջնության անցկացման առաջին օրվանից։
1․6. Առաջնությանը կարող են մասնակցել ՀՀ քաղաքացի և բնակիչ հանդիսացող կանայք և տղամարդիկ։
1.7. Փոխարինումներ
Թույլատրվում է գրանցել թմի կազմում 5 խաղացող և 1 փոխարինող: Հաջողությամբ play-off անցնելու դեպքում թմի կազմը պետք է լինի անփոփոխ:
1.8. Մրցաշարի ղեկավարությունը իրեն իրավունք է վերապահում լրացնել և փոխել մրցաշարի կանոնները իր հայեցողությամբ:
1.9. Մասնակից թիմերն ավտոմատ կերպով համաձայն են մրցաշարի բոլոր կանոններին: Կանոններում չնշված իրավիճակների հետ կապված ցանկացած վեճ լուծվում է մրցաշարի մրցավարների կողմից՝ իրենց հայեցողությամբ:
1.10. Կեղծանունները, նկարները և թիմերի անունները պետք է լինեն չափի մեջ և չպարունակեն վիրավորական, սադրիչ բառեր: Հակառակ դեպքում թիմի / խաղացողի նկատմամբ կարող են ձեռնարկվել միջոցներ, այդ թվում մրցաշարից որակազրկել:
1.11. Խաղացողների կեղծանունները չպետք է պարունակեն կողմնակի աղբյուրների գովազդներ:
1.12. Եթե անպայման պետք է ներառել կողմնակի բրենդների անվանումներ, ապա թիմի գրանցման փուլում պետք է կապվել կազմակերպիչների հետ:
1.13. Վերջնական որոշումներն ընդունվում են մրցավարական կազմի կողմից և կարող են բողոքարկվել Discord չատում: Մրցավարի վերջնական որոշումը բողոքարկման ենթակա չէ:
1.14. Մրցաշարի ընթացքում նորություններ և տեսանյութեր ստեղծողը հանդիսանում է ադմինիստրացիան: Մրցաշարին մասնակցող թիմերը թույլ են տալիս օգտագործել իրենց տարբերանշանը, նկարները և խաղացողների վերաբերյալ տեղեկությունը ակնարկների կամ նմանատիպ կոնտենտի համար:
1.15. Բոլոր կազմակերպչական, ինչպես նաև վիճահարույց հարցերը լուծվում են մրցաշարի մրցավարի հետ Discord չատում`հաղորդագրությունների միջոցով: Թիմի կողմից հանդիպումների և վիճահարույց իրավիճակների կազմակերպման վերաբերյալ հաղորդակցությունն իրականացվում է բացառապես ավագի, մենեջերի կամ թիմի մարզչի կողմից: Իրավիճակը հնարավորինս արագ լուծելու համար, խնդրի նկարագրությունը պետք է լինի կառուցողական` մեկ հաղորդագրությամբ, ներառելով խաղի հղումը և/ կամ թիմին`կախված բուն խնդրից :
1.16. Այն խաղացողները, ովքեր երբևէ ստացել են VAC-Ban CS: Go դիսցիպլինայի համար, իրավունք չունեն մասնակցել մրցաշարին: Եթե հայտանբերվի VAC-Ban ունեցող խաղացող, ապա խաղացողը որակազրկվում է մրցաշարից, և թիմը տանում է տեխնիկական պարտություն:
1.16.1. Եթե գտնվի մի թիմ, որը մրցաշարի որևէ փուլում խախտել է կանոններից որևէ մեկը, այս թիմի մասնակցությամբ նախորդ բոլոր հանդիպումները վերախաղարկման ենթակա չեն:
1.17. Այն խաղացողները, ովքեր երբևէ արգելափակվել են (Ban)` օգտագործելով կողմնակի ծրագրեր (чит) ESEA- ի և Faceit խաղային հարթակներում, իրավունք չունեն մասնակցել մրցաշարին: Եթե խաղացողի մոտ հայտնաբերվում է Ban կողմնակի խաղային պլատֆորմների վրա, խաղացողը որակազրկվում է մրցաշարից, իսկ թիմը տեխնիկական պարտություն է կրում:
1.18. Բոլոր բողոքները պետք է հիմնված լինեն ապացույցների վրա: Մասնավորապես, պետք է օգտագործել սքրինշոթեր: Բողոքները չեն ընդունվի առանց սքրինշոթերի:
2. Մրցաշարի վերաբերյալ տեղեկություն
2.1. Սերվերի կարգավորումներ
Բոլոր մրցափուլերը պետք է խաղալ FACEIT հարթակում։ Կկիրառվեն հետևյալ խաղային կարգավորումները՝
mp_startmoney 800
mp_roundtime 1.55
mp_freezetime 15
mp_maxrounds 30
mp_c4timer 40
sv_pausable 1
ammo_grenade_limit_default 1
ammo_grenade_limit_flashbang 2
ammo_grenade_limit_total 4
Արտաժամյա խաղերի կարգավորումներ
mp_maxrounds 3
mp_startmoney 10000
2.2. Մրցաշարը բաժանված է 2 փուլի։
2.2.1. Առաջին փուլը կանցկացվի առցանց: Ձևաչափը՝ Double Elimination, մինչև երկու հաղթանակ տարբերակով (Bo3)
2.2.2. Երկրորդ փուլը կանցկացվի LAN տարբերակով: Ձևաչափը՝ Double Elimination, մինչև երեք հաղթանակ տարբերակով (Bo5)
2.3. Մրցույթն անցկացվում է հետևյալ քարտեզների վրա՝
de_inferno, de_mirage, de_ancient, de_nuke, de_overpass, de_dust2, de_vertigo
2.4. Քարտեզի ban pick-ը անհրաժեշտ է կատարել հետևյալ հերթակականությամբ՝
Ban1, Ban2, Ban3, Ban4, Pick1, Pick2, Pick3
2.5. Ամեն խաղի առաջին փուլի ավարտին (15 ռաունդ) թիմերը փոխվում են տեղերով:
2.6. Եթե խաղի ընթացքում թիմերից մեկը առաջին երկու փուլերում հաղթում է 16 ռաունդում, ապա այն դառնում է խաղի հաղթող:
2.6.1. Եթե երկու փուլերի ընթացքում թիմերը ունեն հավասար քանակությամբ միավորներ, ապա նշանակվում է երկու լրացուցիչ արտաժամյա փուլ՝ երեքական ռաունդով: Այն թիմը, որը 2 լրացուցիչ խաղի ընթացքում հաղթում է 4 և ավել ռաունդներ դառնում է խաղի հաղթող: Եթե 2 ավելացված փուլերից հետո հավասար խաղ է ընթանում, ապա այդ դեպքում նշանակվում են ևս երկու արտաժամյա փուլեր և այդպես շարունակ, մինչև պարզվի խաղի հաղթողը:
2.6.2. Արտաժամյա խաղի ընթացքում տեղերը չեն ընտրվում:
Առաջին արտաժամյա փուլը թիմերը մեկնարկում են այն նույն տեղերից, որտեղ խաղացել էին խաղի 2-րդ փուլում՝ մինչ լրացուցիչ ժամանակը:
Երկրորդ և հետագա արտաժամյա փուլերը մեկնարկում են այն կողմից, որտեղից խաղացել էին առաջին լրացուցիչ փուլի 2-րդ ռաունդում:
2.7. Խաղը տակտիկական դադարի տակ դնելու համար ընդհանուր չատում անհրաժեշտ է գրել !pause:
2.8. Խաղը վերսկսելու համար անհրաժեշտ է, որ երկու թիմերն էլ ընդհանուր չատում գրեն !unpause:
2.9. Եթե ռաունդը սկսելուց հետո առկա են տեխնիկական խնդիրներ, ապա երկու թիմերի ավագներն էլ պետք է այդ մասին ծանուցեն ընդհանուր չատում, գրելով !tech:
Տեխնիկական խնդիրը շտկելուց հետո խաղը վերսկսելու համար անհրաժեշտ է ընդհանուր չատում գրել !unpause: Եթե տեխնիկական խնդիրներից ելնելով՝ անհարժեշտ է որ դուք բեռնեք նախորդ ռաունդը, ապա կարող եք օգտագործել !Stop հրամանը, որը ընթացիկ ռաունդի պահպանման հարցում է առանց ադմինիստրատորի միջամտության: Որպեսզի հրամանը աշխատի, երկու թիմերն էլ պիտի հաստատեն:
2.10. Դանակի ռաունդից հետո կողմեր ընտրելու կարգ `
Դանակի ռաունդից հետո մնալ նույն կողմում !stay:
Կողմերը փոփոխելու համար !swap:
2.11. Թիմերը պարտավոր են խաղերին ներկայանալ 5 մասնակցով
2.12. Թիմերը պետք է ժամանակին ներկայանան մրցմանը: 15 րոպեից ավել ուշացում չի թույլատրվում: Եթե թիմում մասնակիցը խաղի սկսկելու ժամից հետո ուշացել է 15 րոպեից ավել, ապա այդ թիմը ստանում է տեխնիկական պարտություն: Անհրաժեշտ է հառակարոդ թիմի ավագի հետ ունենալ այդ թիմի անդամների բացակայությունը հաստատող սքրինշոթ, որտեղ պետք է երևա ժամանակը: Նաև անհրաժեշտ է սերվերից ունենալ սքրինշոթ՝ հաստատելով խաղացողների բացակայությունը:
2.13. Խաղի կողմի որոշումը տեղի է ունենում դանակի փուլում: Հաղթողը ընտրում է կողմը, որից հետո խաղը վերսկսվում է:
2.14. Սերվերի խափանում: Եթե սերվերը խափանվի և վերագործարկվի, ապա քարտեզի վրա խաղի իրավիճակը կարտապատկերվի այնպես, ինչպես այն ռաունդի սկզբում, որի ընթացքում սերվերը խափանվել է:
2.15. Խաղը պեք է վերսկսկվի, եթե առաջին 3 ռաունդում (ոչ ավելին) սերվերը խափանվել է: Խաղացողը խափանվում է առաջին սպանությունից առաջ (եթե խաղացողը խափանվում է առաջին սպանությունից հետո, ընթացիկ փուլի ավարտին սերվերը դադար է տալիս):
2.16. POV: Point of View ցուցադրություն - Բոլոր խաղացողներից պահանջվում է POV- ցուցադրումը գրանցել իրենց համակարգչում ամբողջ խաղի ընթացքում: Դա անելու համար հարկավոր է վահանակում գրել «record demo_name» հրամանը: Խաղի բոլոր ռաւդների համար՝ սկսած ատրճանակի ռաունդից, պետք է արվի դեմո վիդեո:
2.17. Եթե սերվերը հեռացրեց խաղից մասնակցին և մասնակիցը կրկին վերադարձավ, ապա նա պետք է նորից սկսի դեմո ձայնագրությունը՝ այս անգամ ուրիշ անվանմամբ:
2.18. Տակտիկական դադար : Յուրաքանչյուր թիմ հնարավորություն ունի խաղը 4 անգամ 30 վայրկյան տևողությամբ Տակտիկական դադար դնելու քարտեզի վրա: Տակտիկական դադար կոչելու հրամանն է !pause: Վերսկսկում: !unpause
2.19. Տեխնիկական դադար տրվում է խաղացողների կամ սերվերի տեխնիկական խնդիրների առաջացման դեպքում ։ Դադարի առավելագույն ժամանակը 10 րոպեն է։ Տեխնիկական դադարի հրահանգ - !tech
2.20. Խաղի ավարտ։ Խաղի ավարտին հաղթող թիմի ավագը տեղեկացնում և սքրինշոթի միջոցով մրցավարին է տրամադրում խաղի վերջնահաշիվը։
2.21. Բոլոր խաղերը տեղի են ունենում ըստ ժամանակացույցի։ Եթե խաղը շուտ է ավարտվում , ապա հաջորդ խաղն սկսվում է հնարավորինս շուտ։
2.22. Բողոքարկում։ Եթե թիմը համոզված է , որ խախտվել են կանոնները մրցակիցների կողմից, այն իրավունք ունի բողոքարկել։ Բողոքարկել կարելի է խաղավարտից հետո 5 րոպեի ընթացքում։ Դրա համար Դիսկորդում անհրաժեշտ է դիմել մրցավարին։ 5 րոպեի լրանալուց հետո բողոքարկումներ այլևս չեն ընդունվում։ Բողոքարկել կարող է միայն պարտված թիմը։ Թույլատրված է ստանալ ամենաշատը 2 խաղացողների POV-demo-ներ։ Վիրավորական բառերի համար բողոքարկելիս նույնպես անհրաժեշտ է խախտման փաստն ապացուցել սքրինշոթով։Բողոքարկման պատասխանը գալիս է 10 րոպեի ընթացքում խաղավարտից հետո։ Եթե մրցակիցը խնդրում է խաղի տեսագրման նյութերը, հարկավոր է այն արխիվացնել և բեռնել ֆայլերի փոխանակման հարթակում։ Հղումները տալ մրցավարին անձնական նամակով` 20 րոպեի ընթացքում։ Ցանկալի է ֆայլերը բեռնել google drive, yandex drive, dropmefiles, rghost հարթակներ։ Վերջնական որոշումը կկայացվի բողոքարկումից հետո 15 րոպեի ընթացքում։ Վերջնական որոշումը քննարկման ենթակա չէ։
2.22.1. Բողոքարկման ձևաչափը։
<<Ես՝ *** թիմի ավագս; պահանջում եմ առաջնության ադմինիստրատորից տրամադրել POV-demo-ն հակառակորդ թիմից։ Խաղի հղումը ՝ _______________։ Բողոքարկման պատճառ է հանդիսանում _(նշել պատճառը)_________________ >>։
2.22.2. Խաղավարտից հետո Discord ալիքում պետք է գտնվի թիմի ավագը 10 րոպեի ընթացքում։
2.23. Չիթերի օգտագործման բողոքարկումը վճռվում է առաջնության մրցավարի կողմից։ Որոշումը վերջնական է և չի բողոքարկվում։
2.24. Այն թիմը, ում դեմ բողոքարկել են իրավունք չունի առանց մրցավարի թողտվությամբ սկսել հաջորդ հանդիպումը։
3. Արգելված են
3.1. Արգելված են խաղի ընթացքում հետևյալ գործողությունները և սրանք կարող են հանգեցնել թիմի որակազրկման
- Սկրիպերի կիրառում
- SweetFX-ի կիրառում
- Խաղի թերությունների կիրառում
- Պատերի, հարկերի, տանիքների միջով տեղաշարժ, Չի թույլատրվում քայլել նաև օդով
- Ռումբը տեղադրել այնպես, որ այն վնասազերծել հնարավոր չլինի (այն տեղերում, որտեղ պատերը , հատակը ,և այլն, դառնում են թափանցիկ)։
- Կուրացուցիչով գործարկված բագերը։
- Պիկսելներով տեղաշարժը(խաղի չնկատվող մասնիկների վրա կանգնել կամ կքանստել)։
- 16 բիթային գրաֆիկայի օգտագործումը։
- Յուրաքանչյուր կողմնակի ծրագրի գործածումը, որը թույլատրված չէ և կարող է հանգեցնել թիմի կամ խաղացողի անարդար կերպով առավելության հասնելուն։ Սա համարվում է խարդախություն։
- Steam հաշիվների փոխանակումը այլ անձանց մասնակցության համար նույնպես արգելված է և կհանգեցնի որակազերծման։
- Demo-ի վերամշակման կամ փոփոխման համար թիմը տեխնիկական պարտություն է ստանում։ Սքրինշոթների փոփոխման համար նույնպես։
3.2. Տույժեր
Խաղացողները կամ թիմերը ստանում են որակազրկում հետևյալ դեպքերում.
- Մրցավարի հրահանգների կատարումից հրաժարում։
- Մրցավարին կամ խաղացողներին հակադարձում , խաղի կանոնների պահպանման նախազգուշացումից հետո։
- Մրցակիցներին վիրավորելը, մրցաշարի մասնակիցներին ինչպես նաև թիմի անդամներին ռասիստական կոչերով դիմելը։
- Ոչ սպորտային պահելաձև (հանդիպումների սաբոտաժ)։
- Հանդիպմանը ողջ թիմի ներկա չգտնվելը։
Հաստատող սքրինշոթ անելիս հարկավոր է , որ երևա ժամանակը, երբ որ թիմի անդամը հակառակորդի թիմի ավագի հետ երկխոսություն է ունենում։ Սերվերից նույնպես անհրաժեշտ է սքրինշոթ անել թիմի կազմի բացակայությունն ապացուցելու համար։
- Մրցավարին խաբելը կամ թյուրիմացության մեջ գցելը։
Եթե թիմը չորսից ավել անգամներ դադար է վերցրել (թույլատրված դադարները ներառյալ), ապա նրան տրվում է նախազգուշացում։ Հարկավոր է տրամադրել յուրաքանչյուր դադարի սքրինշոթ, որտեղ կերևա խաղի հաշիվը։
4. Հեռարձակում
4.1. Պաշտոնական հեռարձակումն արվում է AEF-ի twitch-ի և youtube-ի ալիքներով
4.2. Առաջնության ցանկացած խաղ կարող է ընտրվել ադմինիստրատորի կողմից` հեռարձակման համար։
4.3. Խաղն սկսվում է խաղացողների և հեռարձակողի պատրաստ լինելուն պես։
5․ Առաջնության մրցավարների հետ շփում
5․1. Առաջնության մրցավարների հետ շփումը կատարվում է Discord հարթակում՝ բացված ընդհանուր չատի (https://discord.gg/X75ZPD7NkX) կամ անձնական հաղորդագրության միջոցով (անձնական հաղորդագրություն գրելու համար անհրաժեշտ է սեղմել օգտատիրոջ կեղծանվան վրա և բացված պատուհանում ընտրել «գրել անձնական հաղորդագրություն» պատուհանը)։
5․2. Մասնակիցները պետք է միանան այդ չատերին և հաստատեն իրենց թիմի մասնակցությունը առաջնության սկսվելուց ավելի քան 60 րոպե առաջ։ Այս ամենի համար անհրաժեշտ է սեղմել Ձեր կեղծանվան վրա, ընտրել «փոխել կեղծանուն» հավքել թիմի անունը և սեղմել պահպանել։
5․3. Ինչ վերաբերվում է թիմերին, մրցելույթների կազմակերպման և վիճահարույց խնդիրների վերաբերյալ հաղորդակցությունն իրականացվում է բացառապես թիմի ավագի կողմից։ Մրցակիցների կողմից կանոնների խախտում նկատելու դեպքում թիմի կապիտանը պետք է դադարեցնի խաղը և առաջնության չատում հայտնի այդ մասին մրցավարին։
EILAT 2021 CS GO ՀՀ ազգային որակավորման փուլ
EILAT 2021 13-րդ World Championship-ի ազգային որակավորման փուլը CS GO դիսցիպլինայից կկայանա օգոստոսի 7-ին և 8-ին։
Գրանցումները բաց են հուլիսի 12-ից ժամը 10։00-ից մինչև օգոստոսի 5-ը՝ ժամը 20։00։
Մրցաշարի տվյալներ:
Անցկացման կարգ: 5vs5, Double Elimination (մինչև 2 պարտություն)
Ձևաչափ։ Մինչև 2 հաղթանակ (Bo3), եզրափակիչ մինչև 3 հաղթանակ (Bo5)
Մրցանակային ֆոնդ:
1-ին տեղ՝ 250.000 դրամ + 5 հատ ստեղնաշար HyperX Alloy Origins Core
2-րդ տեղ՝ 300.000 դրամ
3-րդ տեղ՝ 200.000 դրամ
Օգոստոսի 7-ի հանդիպումները անցնելու են առցանց, իսկ օգոստոսի 8-ի հանդիպումները ամբողջությամբ անցնելու են LAN (մասնակիցների ֆիզիկական ներկայություն) տարբերակով։
Մրցաշարի պաշտոնական գործընկերն է Vbet-ը։
Մինչ գրանցվելը խնդրում ենք մանրամասն ծանոթանալ առաջնության կանոնադրությանը։
Մրցաշարը չեղարկված է, քիչ քանակությամբ (4) թիմերի գրանցման պատճառով։