1․ Ընդհանուր տեղեկություններ
1.1. Կազմակերպիչը մրցանակները հանձնելու համար ունի 5-10 աշխատանքային օրերի չափով ժամկետ:
1.2.1. Մասնակիցները պարտավոր են իմանալ և հետևել հրահանգներին։
1.2.2. Անհրաժեշտ է խաղի լիցենզավորված և Steam-ում վերջինը հրապարակված տարբերակը:
1.3. Մասնակիցը պետք է օգտագործի միայն մեկ լիցենզավորված հաշիվ և կեղծանուն: Մի քանի հաշիվ ունենալն արգելվում է։ Ցանկացած գործողություն, որը նպատակ ունի խաղային հաշիվը ուրիշին փոխանցելու արգելվում է։ Ցանկացած փոփոխության մասին մասնակիցը պետք է տեղեկացնի կազմակերպչին։
1.4. Մասնակիցների նվազագույն տարիքը 18-ն է: Առաջնությանը կարող են մասնակցել ՀՀ քաղաքացի և բնակիչ հանդիսացող կանայք և տղամարդիկ:
1.5. Թույլատրվում է գրանցել հիմնական կազմի 5 (հինգ) խաղացողի: Թիմի կազմը պետք է անփոփոխ լինի ամբողջ մրցաշարի ընթացքում: Մրցաշարի մեկնարկից հետո փոխարինումներն արգելվում են:
1.6. Մրցաշարի կազմակերպմամբ և անցկացմամբ զբաղվում է մրցավարների կազմը, որը որոշումներ է կայացնում սույն կանոններին համապատասխան: Եթե իրավիճակը նկարագրված չէ կանոններում, մրցաշարի գլխավոր մրցավարը կարող է որոշում կայացնել իր հայեցողությամբ, եթե դա երաշխավորում է արդար խաղ:
1.7. Մրցավարները կարող են որոշել ցանկացած խաղ վերախաղարկել:
1.8. Մրցաշարի մրցավարների կողմից կայացված բոլոր որոշումները վերջնական են և բողոքարկման ենթակա չեն:
1.9. Կազմակերպիչն ունի ոչ բացառիկ իրավունքներ ձայնի, պատկերի, ներառյալ անձինք և անուններ օգտագործելը, այդ թվում շոու ծրագրերի գովազդային ազդարարման մեջբերման, պատճենման, օգտագործման իրավունք, բայց նա չի սահմանափակվում այսքանով: Կարող է վերարտադրել, փոփոխել, հարմարեցնել, հրապարակել, թարգմանել, ցուցադրել, տարածել հեռարձակել և փոխանցել ձայն և պատկեր ներառյալ, ցանկացած ձևով անուններ առանց նախնական ծանուցման կամ այլ ձևով որևէ փոխհատուցում մասնակցին և (կամ) խաղացողին: Մասնակիցը, ի միջի այլոց, հաստատում է, որ նա լիազորում է կազմակերպչին օգտագործել նկարը շոու ծրագիր ստեղծելու համար և այն օգտագործել գովազդային կամ այլ լուսանկարչական, վիդեո, հեռուստատեսային և այլ նյութերի արտադրության մեջ, որոնք չեն վնասի մասնակցի իմիջը: Կազմակերպիչը պետք է իրավունք ունենա արտադրելու, բաշխելու և օգտագործելու վերը նկարագրված նյութերը երկրի տարածքում առանց բացառության և չսահմանափակված օգտագործման ժամանակով:
1.10. Հանդիպման մեկնարկը 15 րոպե և ավել ուշացման դեպքում մասնակիցը կարող է տեխնիկական պարտություն կրել խաղում:
1.11. Մրցափուլերից մեկում հաղթելուց հետո 5 րոպեի ընթացքում յուրաքանչյուր հաղթող թիմ պետք է արդյունքը Discord-ի համապատասխան ալիքում:
1.12. Մասնակցելով մրցաշարային շրջափուլի ցանկացած գործողության՝ մասնակիցը համաձայն է պահպանել սույն կանոնակարգերը և մրցաշարի կանոնները և համաձայն է, որ կանոնների խախտման դեպքում նրան կարող են որակազրկել մրցաշարից:
2. Մրցաշարի վերաբերյալ տեղեկություն
2․1․Մրցաշարն անցկացվում է Double Elimination ձևաչափով , որը կանցկացվի BO3 տարբերակով :
2․2․ Մրցաշարի գրանցումն ավարտվում է մրցաշարի մեկնարկից երկու օր առաջ (հուլիսի 29):
2․3․ Խաղի կարգավորումներ
- Խաղի ռեժիմ ՝ Կապիտանների ռեժիմ
- Սերվերի գտնվելու վայրը ՝ Լյուքսեմբուրգ
- Թույլատրվում է հետևել խաղացողին
- DotaTV-ի ուշացում- 2 րոպե
- Մարզիչի ներկայությունը - արգելվում է
2․4․ Հանդիպման մեկնարկից առաջ թիմերը, համաձայնության գալով, կարող են փոխել սերվերի գտնվելու վայրը՝ տեղեկացնելով մրցավարին: Խաղի մեկնարկից հետո ընտրված սերվերի հետ կապված հայցերը չեն քննարկվի:
2.5. Խաղին մասնակցում են 5-ական մասնակիցներից բաղկացած 2 թիմ:
2.6. Այն թիմը, որն ընթացիկ խաղում բարձր է մրցաշարային աղյուսակում, պետք է ստեղծի խաղի նախասրահ/լոբբի:
2.7. Խաղի նախասրահում կարող են լինել միայն մասնակիցները, մրցավարները և մեկնաբանները:
2.8. Ընտրության կարգը
Առաջին խաղը ավտոմատ է (մետաղադրամի նետում): Երկրորդ խաղ՝ կողմերի և առաջին հերոսի ընտրության հաջորդականության փոփոխում։ Երրորդ խաղը ավտոմատ է (մետաղադրամի նետում):
3. Մասնակիցներ
3.1. Հանդիպման հաղթող է ճանաչվում այն թիմը, որը ոչնչացնում է մրցակցի գահը:
3.2. Դիմակայության մեկնարկից առաջ թիմն իրավունք ունի մրցավարի միջոցով պահանջել հակառակորդ թիմին ստուգել, որպեսզի համոզվի, որ խաղացողն անձամբ է խաղում իր խաղային հաշվից: Այս դեպքում ստուգվող խաղացողներն իրավունք չունեն մերժել մրցավարին այս հարցում: Եթե այս պահանջը չկատարվի, խաղը սկսվում է առանց ստուգման:
3․3․ Եթե թիմը համոզված է, որ հակառակորդները խախտել են կանոնները, ապա այն իրավունք ունի հակառակորդին ստուգելու հարցում ներկայացնել: Հարցումը ներկայացվում է խաղի մեկնարկից առնվազն 15 րոպե առաջ, դրա համար հարկավոր է կապվել մրցավարի հետ Discord չատում:
3․4․Մասնակիցներից պահանջվում է պահպանել գաղտնիություն մրցաշարի կազմակերպիչների հետ շփվելիս: Մասնավորապես, մրցույթի կազմակերպիչներին փոխանցված կամ նրանցից ստացված բոլոր տեղեկությունները դիմումների, բողոքների կամ բողոքարկման ներկայացման և քննարկման շրջանակներում գաղտնի են և չեն կարող հրապարակվել առանց մրցաշարի կազմակերպիչների թույլտվության:
3․5․Մասնակիցները պետք է պահպանեն վարքագծի ընդունված նորմերը, հարգանք ցուցաբերեն մրցաշարի կազմակերպիչների և մրցավարների, հանդիսատեսի, ինչպես նաև մրցաշարի մյուս մասնակիցների նկատմամբ:
3.6. Մրցաշարի մասնակիցները պարտավոր են պահպանել մարզական վարքի և արդար խաղի սկզբունքները:
3․7․Կեղծանունները, նկարները և թիմերի անունները պետք է լինեն չափի մեջ և չպարունակեն վիրավորական, սադրիչ բառեր: Հակառակ դեպքում թիմի / խաղացողի նկատմամբ կարող են ձեռնարկվել միջոցներ, այդ թվում մրցաշարից որակազրկել: Խաղացողների կեղծանունները չպետք է պարունակեն կողմնակի աղբյուրների գովազդներ, բուքմեյքերական կամ այլ «խաղային» կայքեր: Մրցաշարի կազմակերպիչը կարող է պահանջել փոխել խաղի եղծանունը, եթե դա հակասում է մրցաշարի կանոններին:
3․8․ Մրցաշարին մասնակցելու համար պետք է՝
Ունենալ խաղային հաշիվ
Ստեղծել և լրացնել հաշիվ Battlefy-ում
Դիմել մրցաշարին մասնակցելու համար
4.Խաղի կարգավորումներ
4․1․ Մրցաշարի անցկացման կարգը
- Թիմերը պետք է անցնեն <<Իմ խաղերը>> բաժին և սպասեն լոբբիում։ Յուրաքանչյուր թիմ պետք է բաղկացած լինի 5 խաղացողներից։
- Լոբբիում բոլոր 10 խաղացողների մուտքից հետո, բոլորը կունենան երկու թիմերի ավագների Dota 2-ի Friend ID-ն, մրցակցի չհայտնվելու դեպքում գրանցվում է տեխնիկական պարտություն։
- Այն թիմը, որը ցանցում ավելի բարձր դիրք ունի, պետք է հրավիրի հակառակորդ թիմի ավագին 10 րոպեի ընթացքում։
4․2․ Ստեղծման հերթականությունը` լոբբի, հակառակորդ թիմեր: Այն թիմը, որը ավելի բարձր է ցանցում տեղակայվում է “Radiant” խմբում: BՕ3 հանդիպումների դեպքում ամեն խաղից հետո կողմերը փոխվում են:
4․3․ Խաղի լոբբի․ այն թիմը, որն ավելի բարձր է ցանցում, ինքնուրույն ստեղծում է խաղային լոբբի:
4․3․1․ Խաղի ավարտից հետո, 5 րոպեի ընթացքում, թիմի ավագները պետք է արդյունքները Discord-ի ալիքում` տրամադրելով էկրանի նկար, այդ թվում` խաղի վիճակագրությունը, որը ցույց է տալիս հերոսների ընտրությունը, սպանությունների քանակը, մահվան թիվը, ինչպես նաև հերոսների հավաքագրած ոսկու և իրերի քանակը։
4․4․Անջատում, վերամիացում, ժամանակավոր դադար (պաուզա): Անջատում է համարվում խաղային հանդիպման ընթացքում ցանցային միացման ցանկացած խզում, որը առաջանում է համակարգում, ցանցում, համակարգչում, լարման հետ կապված անսարքությունների հետևանքով:
4.5. Եթե թիմը տեղնիկական խնդիրների է բախվում, ապա իրավունք ունի ժամանակավոր դադար վերցնելու: Ընդհանուր դադարների թիվը 1 հանդիպման ընթացքում չպետք է գերազանցի 3-ը: Դադարների գումարային (ընդհանուր) տևողությունը չպետք է կազմի ավելի քան 10 րոպե (3 րոպե յուր. դադարի համար)։
4.6. Թիմը իրավունք ունի ավելի երկար դադար վերցնելու (մինչև 15 րոպե), եթե մրցակիցը համաձայն է (մրցակցի համաձայնության դեպքում)։
4․7․ Խաղը դադար տված թիմը պետք է իր մրցակցին բացատրի պատճառը։
4.8. Եթե դադարից հետո խաղացողներից մեկը վերականգնեց խաղը՝ առանց մյուս թիմին նախազգուշացնելու և նրա կողմից հաստատման, դա կարող է համարվել որպես կանոնների խախտում: Եթե այս գործողությունը լրջորեն ազդել է հանդիպման վրա, մրցավարի որոշմամբ թիմը կարող է պարտություն կրել, դրա համար անհրաժեշտ է ապացույց ներկայացնել սքրինշոթի տեսքով:
4․9․ Խաղը կրկին խաղալու դեպքում խաղացողները պետք է ընտրեն նույն իրերը:
4.10. BՕ3 խաղերում խաղերի միջև դադար չպետք է գերազանցի 10 րոպեն: Հանդիպման ընթացքում խնդիրներ առաջանալու դեպքում մրցավարի որոշմամբ դադարների տևողությունը կարող է ավելացվել:
5. Խաղերի հեռարձակում
5.1. Մրցաշարի պաշտոնական հեռարձակումը տեղի է ունենում ՀԿՖ-ի YouTube և Twitch ալիքներով:
5.2. Հեռարձակման համար մրցաշարի ցանկացած հանդիպում կարող է ընտրվել ադմինիստրացիայի կողմից: Ընտրված խաղի խաղացողները չեն կարող հրաժարվել հեռարձակելուց:
5.3. Հանդիպումը սկսվում է միայն այն ժամանակ, երբ խաղացողները և հեռարձակողը պատրաստ են:
5․4․ Խաղացողների կամ ստուդիաների կողմից ցանկացած անձնական կամ խաղային հեռարձակում արգելվում է առանց մրցաշարի գլխավոր մրցավարի նախնական համաձայնության:
6․ Մրցավարների հետ շփում
6․1․Խաղի ընթացքում թիմի ավագները պետք է լինեն պաշտոնական Dota 2 Discord(https://discord.gg/X75ZPD7NkX) ալիքում:
6.2. Վերջնական որոշումներն ընդունվում են մրցավարների կազմի կողմից և կարող են բողոքարկվել Discord չատում: Մրցավարի վերջնական որոշումը բողոքարկման ենթակա չէ:
6.3․ Մրցաշարի ընթացքում նորություններ և տեսանյութեր ստեղծողը հանդիսանում է ադմինիստրացիան: Մրցաշարին մասնակցող թիմերը թույլ են տալիս օգտագործել իրենց տարբերանշանը, նկարները և խաղացողների վերաբերյալ տեղեկությունը ակնարկների կամ նմանատիպ կոնտենտի համար:
6.4․ Հաղորդակցություն
Բոլոր կազմակերպչական, ինչպես նաև վիճահարույց հարցերը լուծվում են մրցաշարի մրցավարի հետ Discord չատում (https://discord.gg/X75ZPD7NkX)`հաղորդագրությունների միջոցով: Թիմի կողմից հանդիպումների և վիճահարույց իրավիճակների կազմակերպման վերաբերյալ հաղորդակցությունն իրականացվում է բացառապես ավագի կամ մենեջերի կամ թիմի մարզչի կողմից: Իրավիճակը հնարավորինս արագ լուծելու համար, խնդրի նկարագրությունը պետք է լինի կառուցողական` մեկ հաղորդագրությամբ, ներառելով խաղի հղումը և/ կամ թիմին`կախված բուն խնդրից :
EILAT 2021 DOTA 2 ՀՀ ազգային որակավորման փուլ
The national qualifier of EILAT 2021 13th World Championship in DOTA 2 discipline will be held on July 31 and August 1.
The registration is open from July 06 at 10:00 to July 29 at 20:00.
General Information about the Tournament
Teams: 5vs5
Bracket Style: Double Elimination
Format: Bo3 (Grand-final: Bo5)
Prize Pool:
1st place - 500.000 AMD
2nd place - 300.000 AMD
3rd palce - 200.000 AMD
The July 31 games will be online, August 1 games will be fully LAN (with the physical presence of participants).
HyperX has prepared special prizes as well.
The official partner of the tournament is Vbet.
Before registering please read the Rules and Regulations of the tournament carefully.