1. Ընդհանուր դրույթներ
1.1. Մասնակիցները պետք է ներկայացնեն անձը հաստատող փաստաթղթի լուսանկարը կամ սկանավորված տարբերակը:
1.2. Առաջնությանը կարող են մասնակցել 18 տարին լրացած ՀՀ քաղաքացի և բնակիչ հանդիսացող կանայք և տղամարդիկ։
1.3. Մրցավարները կարող են որոշում կայացնել ցանկացած հանդիպում վերախաղարկելու մասին:
1․4․ Վերջնական որոշումներն ընդունվում են մրցավարական կազմի կողմից և կարող են բողոքարկվել Discord չատում: Մրցավարի վերջնական որոշումը բողոքարկման ենթակա չէ:
1․5․ Առաջնության կազմակերպիչները իրավունք ունեն օգտագործելու մասնակիցների տվյալները գոովազդային արշավների և հայտարարաությունների համար առանց նախապես զգոուշացման։ Մասնակիցները տալիս են իրենց համաձայնությունը, որպեսզի առաջնության կազմակերպիչները կարողանան օգտագործել իրենց տվյալները գովազդային կամ այլ նյութերի արտադրության մեջ, որոնք որևէ կերպով չեն վնասի մասնակցի իմիջը։ Կազմակերպիչը պետք է իրավունք ունենա վերը նկարագրված նյութերը ստեղծել, բաշխել և օգտագործել երկրի տարածքում առանց բացառության և առանց սահմանափակված ժամկետի:
1.6. Հանդիպման մեկնարկից 15 րոպե և ավել ուշացման դեպքում մասնակիցը կարող է տեխնիկական պարտություն կրել խաղում:
1.7. Պաշտոնական հեռարձակողներից բացի ցանկացած այլ դիտորդ արգելվում է:
1.8. Մրցաշարին մասնակցելով՝ մասնակիցը համաձայն է պահպանել սույն մրցաշարի կանոնները և համաձայն է, որ կանոնների խախտման դեպքում նրան կարող են որակազրկել մրցաշարից:
1.9. Առաջնությունում գրանցման համար տվյալների սխալ կամ ոչ լիարժեք մուտքագրման դեպքում , մասնակիցը կարող է որակազրկվել առաջնությունից։
2. Մրցաշարի վերաբերյալ տեղեկություն
2.1. Մրցաշարի անցկացման կարգն է մինչև 2 պարտություն։
2.1.1. Մրցաշարը բաժանված է 2 փուլի, որից առաջինը կանցնի հունիսի 26-ին, իսկ 2-րդ փուլը հունիսի 27-ին։
2․1․2․ Առաջին փուլը իր մեջ կներառի բոլոր հանդիպումները մինչև կիսաեզրափակիչ։ Այս փուլի խաղերը կանցկացվեն մինչև 2 հաղթանակ ձևաչափով (Bo3):
2.1.3. Երկրորդ փուլը իր մեջ կներառի կիսաեզրափակչի և եզրափակչի հանդիպումները։ Այս փուլի խաղերը կանցնեն մինչև 3 հաղթանակ ձևաչափով (Bo5):
2.1.4. Առաջնության բոլոր փուլերը կանցնեն LAN (մասնակիցների ֆիզիկական ներկայություն) տարբերակով, անցկացման վայրի մասին տեղեկությունը նախապես կհրապարակվի կազմակերպչի կողմից։
2.2. Ոչ-ոքիի դեպքում.
- «Երկու լրացուցիչ ժամանակ»
- «11 մետրանոց հարված»:
2.3. Մրցաշարի գրանցումն ավարտվում է մրցաշարի մեկնարկից երկու օր առաջ (հունիսի 24-ին):
3. Մասնակիցներ
3.1. Առաջնությանը կարող են մասնակցել 18 տարին լրացած ՀՀ քաղաքացի և բնակիչ հանդիսացող կանայք և տղամարդիկ։
3.2. Կեղծանունները, նկարները պետք է լինեն չափի մեջ և չպարունակեն վիրավորական, սադրիչ բառեր: Հակառակ դեպքում խաղացողի նկատմամբ կարող են ձեռնարկվել միջոցներ, այդ թվում մրցաշարից որակազրկել: Խաղացողների կեղծանունները չպետք է պարունակեն կողմնակի աղբյուրների գովազդներ: Մրցաշարի կազմակերպիչը կարող է պահանջել փոխել մասնակցի կեղծանունը, եթե դա հակասում է մրցաշարի կանոններին:
3.3. Մրցաշարի կազմակերպիչների հետ շփվելիս մասնակիցները պարտավոր են պահպանել գաղտնիությունը: Մասնավորապես, մրցույթի կազմակերպիչներին փոխանցված կամ նրանցից ստացված ամբողջ տեղեկատվությունը դիմումների, բողոքների, դրանց ներկայացումը և քննարկումը գաղտնի է և չի կարող հրապարակվել առանց մրցաշարի կազմակերպիչների թույլտվության:
3.4. Մասնակիցները պետք է պահպանեն վարքագծի ընդունված նորմերը, հարգանք ցուցաբերեն մրցաշարի կազմակերպիչների և մրցավարների, հանդիսատեսի, ինչպես նաև մրցաշարի մյուս մասնակիցների նկատմամբ:
3.5. Մրցաշարի մասնակիցները պարտավոր են պահպանել մարզական վարքի և արդար խաղի սկզբունքները:
3.6. Մեկ մասնակիցը կարող է մասնակցել մրցաշարին միայն մեկ խաղային հաշվից:
3.7. Մրցաշարի խաղի ավարտից և խաղացողներից մեկի հաղթանակից հետո երկու խաղացողներն էլ արդյունքի մասին պետք է զեկուցեն մրցավարին / մրցաշարի կազմակերպչին:
4. Խաղի կարգավորումներ
4.1. Մրցաշարի ընթացքում կօգտագործվեն հետևյալ կարգավորումները.
Մակարդակ՝ գերաստղ
Խաղի տևողությունը ՝ 10 րոպե
Վնասվածքներ՝ անջատված
Գնդակ՝ ՌԵԳԻՍՏԱ
Լրացուցիչ ժամանակ՝ միացված
11 մետրանոց հարված՝ միացված
Եղանակը՝ ամառային / պարզ
Փոխարինումներ՝ 3 (հավելյալ ժամանակում +1)
Խաղի արագությունը ՝ նորմալ
Ժամանակը `գիշեր
Խոտի երկարությունը `կանոնավոր
Դաշտի վիճակը `նորմալ
Վերահսկում՝ բոլորը
Թիմեր՝ ցանկացած (պարզ)
Ֆիզիկական վիճակ՝ տանը/ հյուր ->
Ցուցանիշների հավասարակշռում՝ անջատված:
4.2. Երկու մասնակիցներն էլ պատասխանատու են խաղի մեկնարկից առաջ խաղի կարգավորումները ճշգրտելու համար: Եթե մասնակիցը տեսնում է անճշտություններ, նա պարտավոր է մրցավարի ուշադրությունը հրավիրել ոչ ճիշտ կարգավորումների վրա:
5․ Կարգապահական տույժեր
5.1. Առաջնության մրցավարներից մեկը կամ մրցաշարի գլխավոր մրցավարը կարող է նախազգուշացում տալ և պարտություն նշանակել ստորև թվարկված խախտումների համար.
- Խաղը դադարեցնելու, խաղացող փոխարինելու, թիմի կազմը և մարտավարությունը կարգավորելու համար, երբ գնդակը խաղում գտնվում է հակառակորդի տիրապետության տակ ինչը նշանակում է ՝ գնդակի վերահսկողություն չկա) և / կամ գնդակը գտնվում է հակառակորդի մոտ: Եթե գնդակը հակառակորդի կիսադաշտում է, ապա մասնակցին տրվում է նախազգուշացում։
Ժամանակը ձգձգելու համար, այսինքն՝ առանց մրցակցի կողմից ճնշման, ինչպես նաև առանց հարձակման փորձ կատարելու 5 րոպեից ավել (40 վայրկյան իրական ժամանակ) գնդակով գտնվելով սեփական կիսադաշտում խաղացողը նախազգուշացում է ստանում:
Խաղացողին կարող է նախազգուշացում տրվել ՝ խաղի կարգավորումները և անհատական կառավարման կարգավորումենրը փոխելու համար։ Այս դեպքում մրցավարը կարող է նաև սահմանափակվել բանավոր դիտողությամբ, եթե խախտումը էական չէ և չի ազդում խաղի ընթացքի վրա.
5․2․ Առանց մրցավարի թույլտվության վերջնական սուլիչից առաջ հեռանալու համար 0: 3 հաշվով կտրվի պարտություն:
5․3․ Մրցակցին վիրավորելու, անպարկեշտ խոսքի, ինչպես նաև մրցավարին կամ կազմակերպիչներին ուղղված բացասական մեկնաբանությունների համար, գլխավոր մրցավարն իրավունք ունի որակազրկել մրցույթի մասնակցին:
6․ Մրցավարների հետ շփում
6.1. Վերջնական որոշումներն ընդունվում են դատավորների կազմի կողմից և կարող են բողոքարկվել Discord չատում (https://discord.gg/X75ZPD7NkX) : Մրցավարի վերջնական որոշումը բողոքարկման ենթակա չէ:
6.2. Մրցաշարի ընթացքում նորություններ և տեսանյութեր ստեղծողը հանդիսանում է ադմինիստրացիան: Մրցաշարի մասնակիցները թույլ են տալիս օգտագործել իրենց տարբերանշանը, նկարները և իրենց վերաբերյալ տեղեկությունը ակնարկների կամ նմանատիպ կոնտենտի համար:
6․3. Հաղորդակցություն
Բոլոր կազմակերպչական, ինչպես նաև վիճահարույց հարցերը լուծվում են մրցաշարի մրցավարի հետ Discord չատում`հաղորդագրությունների միջոցով: Իրավիճակը հնարավորինս արագ լուծելու համար, խնդրի նկարագրությունը պետք է լինի կառուցողական` մեկ հաղորդագրությամբ, ներառելով խաղի հղումը և/ կամ մասնակցին`կախված բուն խնդրից :
EILAT 2021 eFootball PES 2021 ՀՀ ազգային որակավորման փուլ
EILAT 2021 13-րդ World Championship-ի ազգային որակավորման փուլը eFootball PES 2021 դիսցիպլինայից կկայանա հունիսի 26-ին և 27-ին։
Գրանցումները բաց են հունիսի 7-ից ժամը 10։00-ից մինչև հունիսի 24՝ ժամը 20։00։
Մրցաշարի տվյալներ:
Անցկացման կարգ: Double Elimination (մինչև 2 պարտություն)
Ձևաչափ։ Մինչև 2 հաղթանակ (Bo3), կիսաեզրափակիչ և եզրափակիչ մինչև 3 հաղթանակ (Bo5)
Մրցանակային ֆոնդ:
1-ին տեղ՝ PlayStation 5
2-րդ տեղ՝ Xiaomi Amazfit GTR 42mm A1910 Starry Black
3-րդ տեղ՝ JBL FLIP 5 BLK
4-րդ տեղ՝ JBL 55BT BLK
Մրցաշարը ամբողջությամբ անցնելու է LAN (մասնակիցների ֆիզիկական ներկայություն) տարբերակով։
Մրցաշարի պաշտոնական գործընկերն է Vbet-ը։
Մինչ գրանցվելը խնդրում ենք մանրամասն ծանոթանալ առաջնության կանոնադրությանը։
Մրցաշարում գրանցման ժամանակ պարտադիր է տրամադրել անձնագրի կամ ID Card-ի սկան կամ նկար: