• Նորություններ
  • Մրցաշարեր
  • Նախագծեր
  • Մեդիա
  • Մեր մասին
AEF
  • AEF
  • Նորություններ
  • Մրցաշարեր
  • Նախագծեր
  • Մեդիա
  • Մեր մասին
2051-springcupcsgo-16777400691242.jpg
Կանոնադրություն

1.Ընդհանուր կանոններ և դրույթներ

1.1. Մրցույթի մասնակիցները պարտավոր են պահպանել սույն կանոնները և հետևել առաջնության կանոնակարգին։

1.2. Անհրաժեշտ է խաղի լիցենզավորված և Steam-ում վերջինը հրապարակված տարբերակը։

1.3. Առաջին հորիզոնականը զբաղեցրած մասնակիցները պետք է տրամադրեն անձը հաստատող փաստաթղթի լուսանկարը կամ սկանավորված տարբերակը: Հաղթող թիմի ավագը անհրաժեշտ տվյալները պետք է  ներկայացնի մեկ թղթապանակում:

1.4. Մասնակիցը պետք է օգտագործի միայն մեկ լիցենզավորված հաշիվ և կեղծանուն: Մասնակիցը մրցաշարին կարող է մասնակցել միայն մեկ թիմում: Մի քանի հաշիվ ունենալն արգելվում է։ Ցանկացած գործողություն, որը նպատակ ունի խաղային հաշիվը ուրիշին փոխանցելու արգելվում է։ Ցանկացած փոփոխության մասին մասնկաիցը պետք է տեղեկացնի կազմակերպիչին։

1.5. Մասնակիցների նվազագույն տարիքը 16-ն է։ Մասնակիցների 16 տարին պետք է լրացած լինի առաջնության անցկացման առաջին օրվանից։

1․6. Մրցաշարին մասնակցության թույլատրվում է ՀՀ քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձինք։

1.7. Փոխարինումներ

Թույլատրվում է գրանցել թմի կազմում 5 խաղացող և 1 փոխարինող:

1.8. Մրցաշարի ղեկավարությունը իրեն իրավունք է վերապահում լրացնել և փոխել մրցաշարի  կանոնները իր հայեցողությամբ:

1.9. Մասնակից թիմերն ավտոմատ կերպով համաձայն են մրցաշարի բոլոր կանոններին: Կանոններում չնշված իրավիճակների հետ կապված ցանկացած վեճ լուծվում է մրցաշարի մրցավարների կողմից՝ իրենց հայեցողությամբ:

1.10. Կեղծանունները, նկարները և թիմերի անունները պետք է լինեն չափի մեջ և չպարունակեն վիրավորական, սադրիչ բառեր: Հակառակ դեպքում թիմի / խաղացողի նկատմամբ կարող են ձեռնարկվել միջոցներ, այդ թվում մրցաշարից որակազրկել:

1.11. Խաղացողների կեղծանունները չպետք է պարունակեն կողմնակի աղբյուրների գովազդներ:

1.12. Եթե անպայման պետք է ներառել կողմնակի բրենդների անվանումներ, ապա թիմի գրանցման փուլում պետք է կապվել կազմակերպիչների հետ:

1.13. Վերջնական որոշումներն ընդունվում են մրցավարական  կազմի կողմից և կարող են բողոքարկվել Discord չատում: Մրցավարի վերջնական որոշումը բողոքարկման ենթակա չէ:

1.14. Մրցաշարի ընթացքում նորություններ և տեսանյութեր ստեղծողը հանդիսանում է ադմինիստրացիան: Մրցաշարին մասնակցող թիմերը թույլ են տալիս օգտագործել իրենց տարբերանշանը, նկարները և խաղացողների վերաբերյալ տեղեկությունը ակնարկների կամ նմանատիպ կոնտենտի համար:

1.15. Բոլոր կազմակերպչական, ինչպես նաև վիճահարույց հարցերը լուծվում են մրցաշարի մրցավարի հետ Discord չատում`հաղորդագրությունների միջոցով: Թիմի կողմից հանդիպումների և վիճահարույց իրավիճակների կազմակերպման վերաբերյալ հաղորդակցությունն իրականացվում է բացառապես ավագի, մենեջերի կամ թիմի մարզչի կողմից: Իրավիճակը հնարավորինս արագ լուծելու համար, խնդրի նկարագրությունը պետք է լինի կառուցողական` մեկ հաղորդագրությամբ, ներառելով խաղի հղումը և/ կամ թիմին`կախված  բուն խնդրից :

1.16. Այն խաղացողները, ովքեր երբևէ ստացել են  VAC-Ban CS:GՕ դիսցիպլինայի համար, իրավունք չունեն մասնակցել մրցաշարին: Եթե հայտանբերվի VAC-Ban ունեցող խաղացող, ապա խաղացողը որակազրկվում է մրցաշարից, և թիմը տանում է տեխնիկական  պարտություն:

1.16.1. Եթե գտնվի մի թիմ, որը մրցաշարի որևէ փուլում խախտել է կանոններից որևէ մեկը, այս թիմի մասնակցությամբ նախորդ բոլոր հանդիպումները վերախաղարկման ենթակա չեն:

1.17. Այն խաղացողները, ովքեր երբևէ արգելափակվել են (Ban)` օգտագործելով կողմնակի ծրագրեր (Cheat) ESEA և Faceit խաղային հարթակներում, իրավունք չունեն մասնակցել մրցաշարին: Եթե խաղացողի մոտ հայտնաբերվում է Ban կողմնակի խաղային պլատֆորմների վրա, խաղացողը որակազրկվում է մրցաշարից, իսկ թիմը տեխնիկական պարտություն է կրում:

1.18. Բոլոր բողոքները պետք է հիմնված լինեն ապացույցների վրա: Մասնավորապես, պետք է օգտագործել սքրինշոթեր: Բողոքները չեն ընդունվի առանց սքրինշոթերի:



  1. Մրցաշարի վերաբերյալ տեղեկություն

2.1. Սերվերի կարգավորումներ

Բոլոր մրցափուլերը պետք է խաղալ FACEIT հարթակում։ Server - Germany: Կկիրառվեն հետևյալ խաղային կարգավորումները՝



mp_startmoney 800

mp_roundtime 1.55

mp_freezetime 15

mp_maxrounds 30

mp_c4timer 40

sv_pausable 1

ammo_grenade_limit_default 1

ammo_grenade_limit_flashbang 2

ammo_grenade_limit_total 4

Արտաժամյա խաղերի կարգավորումներ 

mp_maxrounds 3

mp_startmoney 10000

mp_overtime_maxrounds 6

mp_overtime_startmoney 12500

mp_round_restart_delay 5

2.2. Մրցաշարը բաժանված է 2 փուլի։

2.2.1. Առաջին փուլը կանցկացվի առցանց:  Ձևաչափը՝ Single Elimination, մինչև երկու հաղթանակ տարբերակով (Bo3)

2.2.2. Երկրորդ փուլը կանցկացվի LAN տարբերակով: Ձևաչափը՝ Single Elimination, մինչև երկու հաղթանակ տարբերակով (Bo3)

2.3. Մրցույթն անցկացվում է հետևյալ քարտեզների վրա՝

  • Anubis (de_Anubis) 
  • Inferno (de_inferno) 
  • Mirage (de_mirage) 
  • Nuke (de_nuke) 
  • Overpass (de_overpass) 
  • Ancient (de_ancient) 
  • Vertigo (de_vertigo)

 

2.4. Քարտեզի ban pick-ը անհրաժեշտ է կատարել հետևյալ հերթակականությամբ՝

Ban1, Ban2, Pick3, Pick4, Ban1, Ban2, 

Միակ մնացած քարտեզը խաղում են, եթե առաջին երկու խաղերից հետո արդյունքը ոչ ոքի է։ 
Օրինակ՝

  • А թիմը արգելափակում է  de_ inferno
  • B թիմը արգելափակում է  de_ nuke
  • А  թիմը ընտրում է de_ mirage,B թիմը ընտրում է կողմը
  • B թիմը ընտրում է է de_ overpass, A թիմը ընտրում է կողմը 
  • А թիմը արգելափակում է de_ anubis
  • B թիմը արգելափակում է de_ vertigo
  • Վերջին քարտեզը (de_ ancient) գործածվում է որպես որոշիչ տեղանք։

 

2.5. Ամեն խաղի առաջին փուլի ավարտին (15 ռաունդ) թիմերը փոխվում են տեղերով:

2.6. Եթե խաղի ընթացքում թիմերից մեկը առաջին երկու փուլերում հաղթում է 16 ռաունդում, ապա այն դառնում է խաղի հաղթող:

2.6.1. Եթե երկու փուլերի ընթացքում թիմերը ունեն հավասար քանակությամբ միավորներ, ապա նշանակվում է երկու լրացուցիչ արտաժամյա փուլ՝ երեքական ռաունդով: Այն թիմը, որը 2 լրացուցիչ խաղի ընթացքում հաղթում է 4 և ավել ռաունդներ դառնում է խաղի հաղթող: Եթե 2 ավելացված փուլերից հետո հավասար խաղ է ընթանում, ապա այդ դեպքում նշանակվում են ևս երկու արտաժամյա փուլեր և այդպես շարունակ, մինչև պարզվի խաղի հաղթողը:

2.6.2. Արտաժամյա խաղի ընթացքում տեղերը չեն ընտրվում:

Առաջին արտաժամյա փուլը թիմերը մեկնարկում են այն նույն տեղերից, որտեղ խաղացել էին խաղի 2-րդ փուլում՝ մինչ լրացուցիչ ժամանակը:

Երկրորդ և հետագա արտաժամյա փուլերը մեկնարկում են այն կողմից, որտեղից խաղացել էին առաջին լրացուցիչ փուլի 2-րդ ռաունդում:

2.7. Խաղը տակտիկական դադարի տակ դնելու համար ընդհանուր չատում անհրաժեշտ է գրել !pause:

2.8. Խաղը վերսկսելու համար անհրաժեշտ է, որ երկու թիմերն էլ ընդհանուր չատում գրեն !unpause:

2.9. Եթե ռաունդը սկսելուց հետո առկա են  տեխնիկական խնդիրներ, ապա երկու թիմերի ավագներն էլ պետք է այդ մասին ծանուցեն ընդհանուր չատում, գրելով !tech:

Տեխնիկական խնդիրը շտկելուց հետո խաղը վերսկսելու համար անհրաժեշտ է ընդհանուր չատում գրել  !unpause: Եթե տեխնիկական խնդիրներից ելնելով՝ անհարժեշտ է որ դուք բեռնեք նախորդ ռաունդը, ապա կարող եք օգտագործել !Stop հրամանը, որը ընթացիկ ռաունդի պահպանման հարցում է առանց ադմինիստրատորի միջամտության: Որպեսզի հրամանը աշխատի, երկու թիմերն էլ պիտի հաստատեն:

2.10. Դանակի ռաունդից հետո կողմեր  ընտրելու կարգ `

Դանակի ռաունդից հետո մնալ նույն կողմում !stay:

Կողմերը փոփոխելու համար !swap:

2.11. Թիմերը պարտավոր են խաղերին ներկայանալ 5 մասնակցով

2.12. Թիմերը պետք է ժամանակին ներկայանան մրցմանը: 15 րոպեից ավել ուշացում չի թույլատրվում: Եթե թիմում մասնակիցը խաղի սկսկելու ժամից հետո ուշացել է 15 րոպեից ավել, ապա այդ թիմը ստանում է տեխնիկական պարտություն:  Անհրաժեշտ է հառակարոդ թիմի ավագի հետ ունենալ այդ թիմի անդամների բացակայությունը հաստատող սքրինշոթ, որտեղ պետք է երևա ժամանակը: Նաև անհրաժեշտ է սերվերից ունենալ սքրինշոթ՝ հաստատելով խաղացողների բացակայությունը:

2.13. Խաղի կողմի որոշումը տեղի է ունենում դանակի փուլում: Հաղթողը ընտրում է կողմը, որից հետո խաղը վերսկսվում է:

2.14. Սերվերի խափանում: Եթե ​​սերվերը խափանվի և վերագործարկվի, ապա քարտեզի վրա խաղի իրավիճակը կարտապատկերվի այնպես, ինչպես այն ռաունդի սկզբում, որի ընթացքում սերվերը խափանվել է:

2.15. Խաղը պեք է վերսկսկվի, եթե առաջին 3 ռաունդում (ոչ ավելին) սերվերը խափանվել է: Խաղացողը խափանվում է առաջին սպանությունից առաջ (եթե խաղացողը խափանվում է առաջին սպանությունից հետո, ընթացիկ փուլի ավարտին սերվերը դադար է տալիս):

2.16. POV: Point of View ցուցադրություն - Բոլոր խաղացողներից պահանջվում է POV- ցուցադրումը գրանցել իրենց համակարգչում ամբողջ խաղի ընթացքում: Դա անելու համար հարկավոր է վահանակում գրել «record demo_name» հրամանը: Խաղի բոլոր ռաւդների համար՝ սկսած ատրճանակի ռաունդից, պետք է արվի դեմո վիդեո:

2.17. Եթե սերվերը հեռացրեց խաղից մասնակցին և մասնակիցը կրկին վերադարձավ, ապա նա պետք է նորից սկսի դեմո ձայնագրությունը՝ այս անգամ ուրիշ անվանմամբ:

2.18. Տակտիկական դադար : Յուրաքանչյուր թիմ հնարավորություն ունի խաղը 4 անգամ 30 վայրկյան տևողությամբ Տակտիկական դադար դնելու քարտեզի վրա: Տակտիկական դադար կոչելու հրամանն է !pause: Վերսկսկում: !unpause

2.19. Տեխնիկական դադար տրվում է խաղացողների  կամ սերվերի տեխնիկական խնդիրների առաջացման դեպքում ։ Դադարի առավելագույն ժամանակը 10 րոպեն է։ Տեխնիկական դադարի հրահանգ - !tech

2.20. Խաղի ավարտ։ Խաղի ավարտին հաղթող թիմի ավագը տեղեկացնում և սքրինշոթի միջոցով մրցավարին է տրամադրում խաղի վերջնահաշիվը։

2.21. Բոլոր խաղերը տեղի են ունենում ըստ ժամանակացույցի։ Եթե խաղը շուտ է ավարտվում , ապա հաջորդ խաղն սկսվում է հնարավորինս շուտ։

2.22. Բողոքարկում։ Եթե թիմը համոզված է , որ խախտվել են կանոնները  մրցակիցների կողմից, այն իրավունք ունի բողոքարկել։ Բողոքարկել կարելի է խաղավարտից հետո 5 րոպեի ընթացքում։ Դրա համար Դիսկորդում անհրաժեշտ է դիմել մրցավարին։ 5 րոպեի լրանալուց հետո բողոքարկումներ այլևս չեն ընդունվում։ Բողոքարկել կարող է միայն պարտված թիմը։ Թույլատրված է ստանալ ամենաշատը 2 խաղացողների POV-demo-ներ։ Վիրավորական բառերի համար բողոքարկելիս նույնպես անհրաժեշտ է խախտման փաստն ապացուցել սքրինշոթով։Բողոքարկման պատասխանը գալիս է 10 րոպեի ընթացքում խաղավարտից հետո։ Եթե մրցակիցը խնդրում է խաղի տեսագրման նյութերը, հարկավոր է այն արխիվացնել և բեռնել ֆայլերի փոխանակման հարթակում։ Հղումները տալ մրցավարին անձնական նամակով` 20 րոպեի ընթացքում։ Ցանկալի է ֆայլերը բեռնել google drive, yandex drive, dropmefiles, rghost հարթակներ։ Վերջնական որոշումը կկայացվի բողոքարկումից հետո 15 րոպեի ընթացքում։ Վերջնական որոշումը քննարկման ենթակա չէ։

2.22.1. Բողոքարկման ձևաչափը։

<<Ես՝ *** թիմի ավագս; պահանջում եմ առաջնության ադմինիստրատորից տրամադրել POV-demo-ն հակառակորդ թիմից։ Խաղի հղումը ՝ _______________։ Բողոքարկման պատճառ է հանդիսանում _(նշել պատճառը)_________________ >>։

2.22.2. Խաղավարտից հետո Discord ալիքում պետք է գտնվի թիմի ավագը  10 րոպեի ընթացքում։

2.23. Չիթերի օգտագործման բողոքարկումը վճռվում է առաջնության մրցավարի կողմից։  Որոշումը վերջնական է և չի բողոքարկվում։

2.24. Այն թիմը, ում դեմ բողոքարկել են իրավունք չունի առանց մրցավարի թողտվությամբ սկսել հաջորդ հանդիպումը։

 

 

 

  1. Արգելված են

3.1. Արգելված են խաղի ընթացքում հետևյալ գործողությունները և սրանք կարող են հանգեցնել թիմի որակազրկման




  • Սկրիպտների կիրառում

 

  • SweetFX-ի կիրառում 

 

  • Խաղի թերությունների կիրառում

 

  • Պատերի, հարկերի, տանիքների միջով տեղաշարժ, Չի թույլատրվում քայլել նաև օդով

 

  • Ռումբը տեղադրել այնպես, որ այն վնասազերծել հնարավոր չլինի (այն տեղերում, որտեղ պատերը , հատակը ,և այլն, դառնում են թափանցիկ)։

 

  • Կուրացուցիչով գործարկված բագերը։

 

  • Պիկսելներով տեղաշարժը(խաղի չնկատվող մասնիկների վրա կանգնել կամ կքանստել)։

 

  • 16 բիթային գրաֆիկայի օգտագործումը։

 

  • Յուրաքանչյուր կողմնակի ծրագրի գործածումը, որը թույլատրված չէ և կարող է հանգեցնել թիմի կամ խաղացողի անարդար կերպով առավելության հասնելուն։ Սա համարվում է խարդախություն։

 

  • Steam հաշիվների փոխանակումը այլ անձանց մասնակցության համար նույնպես արգելված է  և կհանգեցնի որակազերծման։ 

 

  • Demo-ի վերամշակման կամ փոփոխման համար թիմը տեխնիկական պարտություն է ստանում։ Սքրինշոթների փոփոխման համար նույնպես։




3.2. Տույժեր



Խաղացողները կամ թիմերը ստանում են որակազրկում հետևյալ դեպքերում.




  • Մրցավարի հրահանգների կատարումից հրաժարում։

 

  • Մրցավարին կամ խաղացողներին հակադարձում , խաղի կանոնների պահպանման նախազգուշացումից հետո։

 

  • Մրցակիցներին վիրավորելը, մրցաշարի մասնակիցներին ինչպես նաև թիմի անդամներին ռասիստական կոչերով դիմելը։

 

  • Ոչ սպորտային պահելաձև (հանդիպումների սաբոտաժ)։

 

  • Հանդիպմանը ողջ թիմի ներկա չգտնվելը։




Հաստատող սքրինշոթ անելիս հարկավոր է , որ երևա ժամանակը, երբ որ թիմի անդամը հակառակորդի թիմի ավագի հետ երկխոսություն է ունենում։ Սերվերից նույնպես անհրաժեշտ է սքրինշոթ անել թիմի կազմի բացակայությունն ապացուցելու համար։




  • Մրցավարին խաբելը կամ թյուրիմացության մեջ գցելը։




Եթե թիմը չորսից ավել անգամներ դադար է վերցրել (թույլատրված դադարները ներառյալ), ապա նրան տրվում է նախազգուշացում։ Հարկավոր է տրամադրել յուրաքանչյուր դադարի սքրինշոթ, որտեղ կերևա խաղի հաշիվը։



  1. Հեռարձակում

4.1. Պաշտոնական հեռարձակումն արվում է AEF-ի twitch-ի և youtube-ի ալիքներով

4.2. Առաջնության ցանկացած խաղ կարող է ընտրվել ադմինիստրատորի կողմից` հեռարձակման համար։

4.3. Խաղն սկսվում է խաղացողների և հեռարձակողի պատրաստ լինելուն պես։



5․ Առաջնության մրցավարների հետ շփում

5․1. Առաջնության մրցավարների հետ շփումը կատարվում է Discord հարթակում՝ բացված ընդհանուր չատի (https://discord.gg/X75ZPD7NkX) կամ անձնական հաղորդագրության միջոցով (անձնական հաղորդագրություն գրելու համար անհրաժեշտ է սեղմել օգտատիրոջ կեղծանվան վրա և բացված պատուհանում ընտրել «գրել անձնական հաղորդագրություն» պատուհանը)։

5․2.  Մասնակիցները պետք է միանան այդ չատերին և հաստատեն իրենց թիմի մասնակցությունը առաջնության սկսվելուց ավելի քան 60 րոպե առաջ։  Այս ամենի համար անհրաժեշտ է սեղմել Ձեր կեղծանվան վրա, ընտրել «փոխել կեղծանուն» հավքել թիմի անունը և սեղմել պահպանել։

5․3. Ինչ վերաբերվում է թիմերին, մրցելույթների կազմակերպման և վիճահարույց խնդիրների վերաբերյալ  հաղորդակցությունն իրականացվում է բացառապես թիմի ավագի կողմից։ Մրցակիցների կողմից կանոնների խախտում նկատելու դեպքում թիմի կապիտանը պետք է դադարեցնի խաղը և առաջնության չատում հայտնի այդ մասին մրցավարին։ 



CS:GO

FASTEX SPRING CUP 2023

Դիսցիպլինա  CS:GO

Անցկացման կարգ՝ Single Elimination

Ձևաչափ՝ 5vs5 ONLINE/OFFLINE, BO3

Պլատֆորմ՝ PC

Կցորդիչները՝  

Գրանցում՝ 09-16 Մարտ 2023

Մրցաշար՝  20-26 Մարտ 2023

Մասնակիցների առավելագույն քանակը՝ 16

Անցկացման վայր՝  

Մրցանակային ֆոնդ՝

 

1-ին տեղ -  350,000 դրամ

2-րդ տեղ - 200,000 դրամ

3-րդ տեղ - 150,000 դրամ

 

Մրցաշարին մասնակցության թույլատրվում է ՀՀ քաղաքացի հանդիսացող և 16 տարեկանը լրացած ֆիզիկական անձինք։

 

 

Խնդրում ենք նախքան գրանցվելը ծանոթանալ մրցաշարի կանոններին:

ԳՐԱՆՑՈՒՄ

Live Stream

2057-685-twitch-16212543588584.png
2057-685-youtube-16212546855798.png
120-aef-logo-01-1-16754161172531.png

Վեբ-կայք

  • Նախագծեր

ՀԿՖ

  • Նորություններ
  • Մեր մասին

Կոնտակտներ

Phone +37455900914

E-mail  [email protected]