1․ Ընդհանուր դրույթներ
1.1. Մասնակցելով մրցաշարային շրջափուլի ցանկացած գործողության՝ մասնակիցը համաձայն է պահպանել սույն կանոնակարգը և մրցաշարի կանոնները և համաձայն է, որ կանոնների խախտման դեպքում նրան կարող են որակազրկել մրցաշարից:
1․2․ Մասնակիցը պարտավոր է օգտագործել միայն մեկ լիցենզավորված հաշիվ և կեղծանուն: Մի քանի հաշիվ ունենալն արգելվում է։ Ցանկացած գործողություն, որը նպատակ ունի խաղային հաշիվն ուրիշին փոխանցելու արգելվում է։ Ցանկացած փոփոխության մասին մասնակիցը պարտավոր է տեղեկացնել կազմակերպչին։
1․3․ Մրցաշարին կարող են մասնակցել 16 տարին լրացած ՀՀ քաղաքացք:
1․4․ Մրցաշարի մրցանակային գումարը վճարվում է մրցաշարի ավարտից հետո 60 աշխատանքային օրվա ընթացքում: Շահումների և մրցանակների միջոցով եկամուտների համար սահմանվում է անհատական եկամտահարկի դրույքաչափ՝ 21%:
1․5․ Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները պարտավոր են տրամադրել անձը հաստատող փաստաթղթերի լուսանկարներ (սկաններ) և անձնական բանկային հաշիվ: Եթե որևէ տվյալ բացակայում է, մրցանակային գումարը չի վճարվի: Եթե մրցանակային գումարի հաշվեգրումը պետք է իրականացվի երրորդ անձով, ապա կարևոր է տրամադրել նրա փաստաթղթերի սկանավորումը և մասնակցի համաձայնությունը:
1․6․ Կազմակերպիչն ունի ոչ բացառիկ իրավունքներ ձայնի, պատկերի, ներառյալ անձինք և անուններ օգտագործել, այդ թվում շոու ծրագրերի գովազդային ազդարարման մեջբերման, պատճենման, օգտագործման իրավունք, բայց նա չի սահմանափակվում այսքանով:Կազմակերպիչը կարող է վերարտադրել, փոփոխել, հրապարակել, թարգմանել, ցուցադրել, տարածել, հեռարձակել և փոխանցել ձայն և պատկեր ներառյալ անուններ, առանց նախնական ծանուցման կամ այլ ձևով որևէ փոխհատուցում մասնակցին: Մասնակիցը հաստատում է, որ նա լիազորում է կազմակերպչին օգտագործել նկարը շոու ծրագիր ստեղծելու համար և այն օգտագործել գովազդային կամ այլ լուսանկարչական, վիդեո, հեռուստատեսային և այլ նյութերի արտադրության մեջ, որոնք չեն վնասի մասնակցի իմիջը: Կազմակերպիչն իրավունք ունի արտադրելու, բաշխելու և օգտագործելու վերը նկարագրված նյութերը երկրի տարածքում առանց բացառության և չսահմանափակված օգտագործման ժամանակով:
2․ Մրցաշարի ձևաչափ
Պլատֆորմ - Play Station 5
Թույլատրվող հեռակառավարման վահանակները - DualSense,
Ձևաչափ - Double Elimination, (Bo3): Եզրափակիչ - Bo5
Բոլոր խաղերը անցնում են Trial Match խաղաոճում։ Գործածվում են այս ռեժիմում առկա թիմերը և հավաքականները, իսկ վարկանիշերը՝ uniform տարբերակի (բոլոր խաղացողները՝ 85):
Կողմերի ընտրություն - Խաղացողները կարող են համաձայնվել Home և Аway կողմերից մեկը զբաղեցնելու համար՝ որպեսզի նույնական լինեն Player 1 և Player 2 պիտակներին։ Եթե համաձայնություն չի լինում, ապա կարող է տեղի ունենալ մետաղադրամի նետում։ Վերջին best-of-3 և best-of-5 հանդիպումներում կողմերի ընտրության համար տեղի ունենում մետաղադրամի նետում։
Կարգավորումներ
Խաղում գործածվելու են հետևյալ կարգավորումները՝
- Match Level: Superstar
- Game Speed: 0
- Condition (Home & Away): Normal
- Injuries: OFF
- Match time: 10 min
- Extra time: OFF
- No. Substitutes: 5
- PK: ON (OFF on group stage)
- Ball: eFootball™ 2023
- Cursor type: Player name (եթե խաղը հեռարձակվելու է)
- Team Select։ Գործընկեր թիմեր (Napoli-ն թույլատրված չէ), թույլատրված է խաղալ նույն թիմերով իրար դեմ։
Բոլոր խաղերը անցնում են թիմերի բալանսավորված վարկանիշներով։
Ստադիոնի կարգավորումներ
- Stadium: eFootball™ Stadium
- Time: Night
- Season: Winter
- Weather: Fine
- Length of grass: Normal
- Pitch Conditions: Normal
Տեսա և աուդիո կարգավորումներ
- Camera Type: Dynamic Wide
- Zoom: 2
- Height: 2
- Directional guide: OFF
- Audio mode: eSports
Էկրանի կարգավորումներ
Թույլատրվող կցորդիչներ՝ PS5 DualSense
- Display Radar: Bottom
- Player Name Boxes: ON
- Attack/Defense Level: ON
- Attack/Defense Level Information: ON
- Radar (Home & Away): Strip Color
- Power Gauge: ON
- Stamina Gauge: OFF
- Cursor Display: ON
- Time/Score: ON
- Display Player Names: Opponent’s Team: ON
- Set Piece Guides: OFF
- Goal Celebration Prompts: OFF
- Խաղերի անցկացման կարգը
3.1 Այն խաղացողները,ովքեր պատրաստ չեն խաղին մեկնարկի տալուց 10 րոպեի ընթացքում, մասնակիցը կարող է տեխնիկական պարտություն կրել խաղում:
3.2 Ընթացիկ խաղի ընթացքում մասնակիցներին արգելվում է բաց թողնել կրկնապատկերները, եթե դրանք հեռարձակվող խաղեր են։
3.3 Մասնակիցները կարող են սեղմել «դադար»կոճակը միայն այն ժամանակ, երբ գնդակը խաղից դուրս է։ Եթե մասնակիցները խախտեն այս կանոնը, նրանք ենթակա են հետագա տույժերի, մրցավարը կարող է հաշվել գոլ մրցակցի օգտին կամ նույնիսկ հաղթանակ տալ հակառակորդին:
3.4 Խաղի ընթացքում յուրաքանչյուր մասնակցի թույլատրվում է դադար սեղմել առավելագույնը 3 անգամ՝ յուրաքանչյուր կեսում, ընդհանուր առմամբ՝ առավելագույնը 180 վայրկյան։
3.5 Եթե մասնակիցը կարմիր քարտ է ստանում, և դադարները սպառվում են, նա կարող է ևս մեկ անգամ դադար վերցնել։
3.6. Առաջնության բոլոր փուլերը կանցնեն LAN (մասնակիցների ֆիզիկական ներկայություն) տարբերակով:
3.7. Մրցափուլի ավարտից հետո 3 րոպեի ընթացքում յուրաքանչյուր մասնակից պարտավոր է արդյունքը զեկուցել մրցավարին / կազմակերպչին կամ հրապարակել սքրինշոթ (screenshot) Discord-ի համապատասխան չաթում(chat) :
3.8. Մրցավարների որոշմամբ յուրաքանչյուր խաղ կարող է վերախաղարկել:
3.9 Եթե խաղի ժամանակ օգտագործվում է լուրջ վիրավորական խոսք, մասնակիցը կարող է պարտություն կրել: Պարտությունն ուժի մեջ է միայն մրցավարի հաստատումից հետո։
3.10 Եթե խաղացողներից մեկը խախտում է միջոցառման որևէ կանոն՝ մրցավարը կարող է տույժ կիրառել, որը ընդգրկում է՝ նախազգուշացում, զգուշացում, տեխնիկական պարտություն, որակազրկում։
3․11 Կոնսոլի աշխատանքի թերություններ կամ սխալմունքներ՝
3․11․1 Կոնսոլի կամ հեռակառավարման վահանակի (joystick) վատ աշխատելու դեպքում խաղացողը պետք է հայնտի այդ մասին մրցավարին
3․11․2 Տվյալ ռաունդը չեղյալ է համարվում և խաղը վերսկսվում է, եթե չնախատեսված bug-եր կան կամ ոչ միտումնավոր սխալմունքներ
3․11․3 Եթե հանդիպման հեռարձակողի համակարգիչը չի աշխատում ինչպես որ հարկն է, խաղը կշարունակվի, եթե այն ազդեցություն չունենա հանդիպման արդյունքի վրա։
- Տուգանք
4.1. Եթե մասնակիցներից մեկը խախտել է կանոնակարգի կետերից մեկը, ապա ցանկացած ապացույց ընդունվում է գլխավոր մրցավարի կողմից և քննարկվում է գաղտնի: Խաղերի ժամանակացույցը կարող է կասեցվել՝ մինչև խախտման բոլոր մանրամասների և հանգամանքների պարզաբանումը:
5․ Գրանցում
5.1. Գրանցումը կիրականացվի Հայաստանի Կիբերսպորտի Ֆեդերացիայի (ՀԿՖ) պաշտոնական տեղեկատվական ռեսուրսների պաստառների կամ հայտարարություններում նշված ժամանակահատվածում:
5.2. Գրանցման հղումը հասանելի կլինի Փետրվարի 4-ին։ Մրցաշարի գրանցումն ավարտվում է Փետրվարի 11-ին:
5.3. Գրանցման համար մասնակիցը պարտավոր է տրամադրի՝
- Անձնագրային տվյալներ
- Discord ID
- PS ID/ XBOX (Microsoft) ID / PS ID
- Էլ․ Հասցե
- Հեռ․ համար
- Ցանկացած այլ տեղեկատվություն, որը կպահանջվի ՀԿՖ-ի կողմից առաջնությունում մասնակցություն ապահովելու համար մինչև մրցաշարի մեկնարկը կամ դրա ընթացքում:
5․4․ Կազմակերպիչն իրեն իրավունք է վերապահում փոխել գրանցման ժամկետը, փակել գրանցումը ժամանակից շուտ կամ հակառակը՝ անհրաժեշտության դեպքում երկարաձգել այն։
5․5․ Մասնակիցների կողմից տրամադրված բոլոր անհրաժեշտ տեղեկությունները պարտավոր են լինել բացառապես պաշտոնական լեզվով` հայերեն:
5․6․ Մասնակցին մրցաշարին որակազրկվելու համար հիմք է հանդիսանում ոչ ճիշտ տեղեկատվության տրամադրումը:
- Հանդիպումների հեռարձակումը
6.1. Մրցաշարի պաշտոնական հեռարձակումը տեղի է ունենում YouTube և Twitch հարթակներով։ Ցանկացած անձնական կամ խաղի հեռարձակում, խաղացողների կամ ստուդիաների կողմից, արգելված է առանց մրցաշարի գլխավոր մրցավարի նախնական համաձայնության:
6.2. Մրցաշարի ցանկացած հանդիպում կարող է ընտրվել ադմինիստրացիայի կողմից հեռարձակման համար: Ընտրված խաղի խաղացողները չեն կարող հրաժարվել հեռարձակումից:
6.3. Հանդիպումը սկսվում է միայն այն ժամանակ, երբ խաղացողները և հեռարձակողը պատրաստ են:
- Մրցավարների հետ շփում
7․1․ Բոլոր կազմակերպչական և սպորտային հարցերը Discord հարթակում լուծվում են մրցաշարի մրցավարների հետ հաղորդագրությունների միջոցով:
7․2․ Վիճահարույց և ոչ ստանդարտ իրավիճակներում մրցավարն իրավունք ունի անձամբ լուծել իրավիճակը: Իրավիճակը հնարավորինս արագ լուծելու համար խնդիրն անհրաժեշտ է կառուցողականորեն նկարագրել մեկ հաղորդագրության մեջ՝ խաղի հղումով՝ կախված բուն խնդրից:
7․3․Մրցակիցների կողմից կանոնների խախտման դեպքում մասնակիցը պարտավոր է դադարեցնել խաղը և տեղեկացնել մրցավարին:
7․4 Մրցաշարի կազմակերպիչների հետ շփվելիս մասնակիցներից պահանջվում է պահպանել գաղտնիությունը: Մրցաշարի կազմակերպիչներին փոխանցված կամ նրանցից ստացված հայտերի, բողոքների, կամ բողոքարկումների ներկայացման և քննարկման շրջանակներում բոլոր տեղեկությունները գաղտնի են և չեն կարող հրապարակվել առանց մրցաշարի կազմակերպիչների թույլտվության:
8․ Բողոք ներկայացնելու հնարավորություն
8.1. Բոլոր բողոքները պարտավոր են հիմնավորված լինել ապացույցներով: Մասնավորապես, պահանջվում է օգտագործել սքրինշոթներ (screenshots)։
8․2․ Բողոքը ներկայացվում է խաղի ավարտից հետո 5 րոպեի ընթացքում, դրա համար անհրաժեշտ է դիմել մրցավարին կամ տեղեկացնել նրան Discord հարթակում։ Խաղի ավարտից 5 րոպե անց որևէ բողոք չի ընդունվի։ Միայն պարտվող մասնակիցը կարող է բողոք ներկայացնել: Բողոքը ընդունվում է քննարկման խաղի ավարտից հետո 10 րոպեի ընթացքում։ Բոլոր բողոքները կքննարկվեն բողոքը ընդունելուց հետո 15 րոպեի ընթացքում և կկայացվի մրցավարի վերջնական որոշումը։ Բողոքի վերաբերյալ մրցավարների վերջնական որոշումն անփոփոխ է։
8․3․ Մասնակիցը, որը մեղադրվել է խաղի կանոնների խախտման մեջ, իրավունք չունի սկսել հաջորդ հանդիպումը առանց մրցավարի թույլտվության:
Նորությունները և տեսանյութերը մրցաշարի ընթացքում ստեղծում է ադմինիստրացիան։ Մրցաշարին մասնակցող մասնակիցները իրավունք են տալիս օգտագործել իրենց պատկերանշանը, լուսանկարները և տվյալները՝ տարատեսակ բովանդակություն ստեղծելու համար:
Այս կանոնները համապատասխանում են <<14-րդ Աշխարհի Առաջնություն — Բալի>> մցրաշարի կանոններին և կարող են լրացվել կամ փոփոխվել: Կանոններում չնկարագրված բոլոր իրավիճակները կմեկնաբանվեն մրցավարի հայեցողությամբ:
eFOOTBALL
FASTEX SPRING CUP 2023
Դիսցիպլինա` eFootball
Անցկացման կարգ՝ Double Elimination
Ձևաչափ՝ 1vs1 OFFLINE
Մինչև եզրափակիչ` Bo3
Եզրափակիչ` Bo5
Պլատֆորմ՝ Sony PlayStation 5
Կցորդիչները՝ DualSense
Գրանցում՝ 04-11 Փետրվար 2023
Մրցաշար՝ 18,19 Փետրվար 2023, 12:00
Մասնակիցների առավելագույն քանակը՝ 32
Անցկացման վայր՝ Նորքի Այգիներ,193/2
Մրցանակային ֆոնդ՝
1-ին տեղ - 200,000 դրամ
2-րդ տեղ - 120,000 դրամ
3-րդ տեղ - 80,000 դրամ
Խնդրում ենք նախքան գրանցվելը ծանոթանալ մրցաշարի կանոններին: