• Նորություններ
  • Մրցաշարեր
  • Նախագծեր
  • Մեդիա
  • Մեր մասին
AEF
  • AEF
  • Նորություններ
  • Մրցաշարեր
  • Նախագծեր
  • Մեդիա
  • Մեր մասին
1847-springcuptekken7-16752399003844.jpg
Կանոնադրություն

1․ Ընդհանուր դրույթներ



1.1. Մասնակցելով մրցաշարային շրջափուլի ցանկացած գործողության՝ մասնակիցը համաձայն է պահպանել սույն կանոնակարգը և մրցաշարի կանոնները և համաձայն է, որ կանոնների խախտման դեպքում նրան կարող են որակազրկել մրցաշարից:

1․2․ Մասնակիցը պարտավոր է օգտագործել միայն մեկ լիցենզավորված հաշիվ և կեղծանուն: Մի քանի հաշիվ ունենալն արգելվում է։ Ցանկացած գործողություն, որը նպատակ ունի խաղային հաշիվն ուրիշին փոխանցելու արգելվում է։ Ցանկացած փոփոխության մասին մասնակիցը պարտավոր է տեղեկացնել կազմակերպչին։

1․3․ Մրցաշարին կարող են մասնակցել 16 տարին լրացած ՀՀ քաղաքացք:

1․4․ Մրցաշարի մրցանակային գումարը վճարվում է մրցաշարի ավարտից հետո 60 աշխատանքային օրվա ընթացքում: Շահումների և մրցանակների միջոցով եկամուտների համար սահմանվում է անհատական ​​եկամտահարկի դրույքաչափ՝ 21%:

1․5․ Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները պարտավոր են տրամադրել անձը հաստատող փաստաթղթերի լուսանկարներ (սկաններ) և անձնական բանկային հաշիվ: Եթե ​​որևէ տվյալ բացակայում է, մրցանակային գումարը չի վճարվի: Եթե ​​մրցանակային գումարի հաշվեգրումը պետք է իրականացվի երրորդ անձով, ապա կարևոր է տրամադրել նրա փաստաթղթերի սկանավորումը և մասնակցի համաձայնությունը:

1․6․ Կազմակերպիչն ունի ոչ բացառիկ իրավունքներ ձայնի, պատկերի, ներառյալ անձինք և անուններ օգտագործել, այդ թվում շոու ծրագրերի գովազդային ազդարարման մեջբերման, պատճենման, օգտագործման իրավունք, բայց նա չի սահմանափակվում այսքանով:Կազմակերպիչը կարող է վերարտադրել, փոփոխել, հրապարակել, թարգմանել, ցուցադրել, տարածել, հեռարձակել և փոխանցել ձայն և պատկեր ներառյալ անուններ, առանց նախնական ծանուցման կամ այլ ձևով որևէ փոխհատուցում մասնակցին: Մասնակիցը հաստատում է, որ նա լիազորում է կազմակերպչին օգտագործել նկարը շոու ծրագիր ստեղծելու համար և այն օգտագործել գովազդային կամ այլ լուսանկարչական, վիդեո, հեռուստատեսային և այլ նյութերի արտադրության մեջ, որոնք չեն վնասի մասնակցի իմիջը: Կազմակերպիչն իրավունք ունի արտադրելու, բաշխելու և օգտագործելու վերը նկարագրված նյութերը երկրի տարածքում առանց բացառության և  չսահմանափակված օգտագործման ժամանակով:



2․ Մրցաշարի ձևաչափ

 

Պլատֆորմ - Play Station 5 

Թույլատրվող հեռակառավարման վահանակները - DualSense,  Arcade Stick

 

Ձևաչափ -  Double Elimination, (Bo3): Եզրափակիչ - Bo5

 

Blind pick - Խաղացողները կարող են պահանջել Blind Pick եղանակով կերպարների ընտրություն: Առաջին խաղը սկսվելու առաջ խաղացողներից յուրաքանչյուրը գաղտնի կերպով կհայտնի մրցաշարի կազմակերպչին առաջին խաղի համար իրենց նախընտրելի կերպարների ընտրությունը: Այնուհետև մասնակիցները կընտրեն իրենց կերպարները, իսկ կազմակերպիչը կվավերացնի նրանց ընտրությունը: Եթե մասնակիցը միտումնավոր կերպով չընտրի այն կերպարները՝ որոնք նախապես ասվել էին կազմակերպչին, ապա խաղացողին կգրանցվի տեխնիկական պարտություն:



Loser pick - ON (Պարտվողն իրավունք ունի փոխել կերպարները կամ արենան)

 

Յուրաքանչյուր խաղից առաջ գրանցման ժամանակաչափ - 10 րոպե

 

Ընտրության ժամանակ - 2 րոպե

 

Մեկ հանդիպման տևողությունը - 60 վրկ



2․1 Կարգավորումներ

 

Խաղի՝ հետևյալ կարգավորումները պետք է գործեն ողջ առաջնության ընթացքում

 

  • Խաղաոճ՝ VS MODE
  • Timer` 60 վայրկյան
  • Յուրաքանչյուր խաղ՝ 3 ռաունդ
  • Stage` Random (կամայական արենա)
  • Թարմացնել ողջ ներբեռնվող բովանդակության կերպարները և պատչը



2.2 Կերպարի ընտրություն

 

Default և Character Preset զգեստները օրինական են մրցաշարերին մասնակցելու համար, բացառությամբ հետևյալները․

  • Jack - Preset 7, 3 և 4 զգեստները 
  • Gigas - Preset 3-ը
  • Մրցակիցներին չի թույլատրվում գործածել նույն Preset-ը։ Եթե նրանք երկուսն էլ ուզում են կիրառել նույն զգեստը, ապա պետք է տեղի ունենա մետաղադրամի նետում, որտեղ ճիշտ կռահողը հնարավորություն կստանա ընտրել այդ զգեստը, իսկ պարտվողը կընտրի մեկ այլ զգեստ։ 
  • Եթե խաղացողը ընտրում է նշված զգեստներից որևէ մեկը, ապա խաղը չի հաշվվում և խաղացողները պետք է հետ վերադառնան lobby և վերսկսեն խաղը։ 

 

 2․3 Հանդիպման ընթացքը

    • Խաղացողները ունեն երկու րոպե՝ ընտրելու համար իրենց կերպարներին։ 
    • Խաղացողները ընտրում են իրենց կերպարներին՝ blind pick մեթոդով։
    • Սկսվում է առաջին խաղը
    • Նախորդ խաղում պարտված խաղացողը կարող է փոխել կերպարը, պահպանելով նույն արենան կամ օգտագործելով նախորդ կերպարը՝ իրենց ընտրած նոր արենայով։
    • Հաղթող Խաղացողը պետք է մնա նույն կերպարով։
    • Սկսվում է հաջորդ խաղը
    • Կրկնվում են վերոնշյալ կետերը՝ բոլոր խաղերի համար, մինչև որ դրանք ավարտվեն
  • Ոչ-ոքիներ․ Եթե երկակի նոկաուտով կամ թայմաութի պատճառով է խաղը ավարտվել ոչ-ոքի օգտին, ապա խաղը չի հաշվարկում և մասնակիցները վերախաղարկում են այն՝ նույն կերպարներով։

 



  1. Խաղերի անցկացման կարգը



3.1. Մրցաշարերը անցկացվելու են Single կամ Double Elimination ձևաչափով, կախված է մասնակիցների քանակից: Յուրաքանչյուր հանդիպում կկայանա Bo3 (մինչև 2 հաղթանակ) տարբերակով իսկ եզրափակիչը՝ Bo5 (մինչև 3 հաղթանակ):

3.2. Առաջնության բոլոր փուլերը կանցնեն LAN (մասնակիցների ֆիզիկական ներկայություն) տարբերակով:

3.3. Մրցափուլի ավարտից հետո 3 րոպեի ընթացքում յուրաքանչյուր մասնակից պարտավոր է արդյունքը զեկուցել մրցավարին / կազմակերպչին կամ հրապարակել սքրինշոթ (screenshot) Discord-ի համապատասխան չաթում(chat) :

3.4.  Մրցավարների որոշմամբ յուրաքանչյուր խաղ կարող է վերախաղարկել: 

3.5. Մասնակիցներն ինքնուրույն մարտահրավեր են նետում միմյանց մենամարտի, ով ավելի բարձր է մրցաշարային ցանցում, ստեղծում է խաղի լոբբի և ընտրում կողմերը: Բոլոր հաջորդ խաղերում մասնակիցները փոխում են կողմերը:

3.6 «Խաղի լոբբի մտնելու» անհնարինության դեպքում մասնակիցը պարտավոր է անհապաղ տեղեկացնել  իրավիճակի մասին մրցավարին:

3.7 Խաղի լոբբիում թույլատրվում է լինել միայն մասնակիցներին, մրցավարներին և հեռարձակողներին:

3.8 Մրցաշարի մեկնարկից հետո փոխարինումներն արգելված են:

3.9. Տեխնիկական պարտություն 

3․9․1․ Հանդիպման մեկնարկից 15 րոպե և ավել ուշացման դեպքում մասնակիցը կարող է տեխնիկական պարտություն կրել խաղում:

3․9․2․ Եթե խաղի ժամանակ օգտագործվում է լուրջ վիրավորական խոսք, մասնակիցը կարող է պարտություն կրել: Պարտությունն ուժի մեջ է միայն մրցավարի հաստատումից հետո։

3․10․ Կապի ընդհատում, վերագործարկում, դադար

3․10․1․ Եթե մասնակիցը տեխնիկական խնդիրներ ունի, նա իրավունք ունի դադարեցնել խաղը: Ընդմիջումների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել երեքը մեկ խաղում: Դադարների ընդհանուր տևողությունը 10 րոպեից ոչ ավելի է (3 րոպե յուրաքանչյուր դադարի համար)։

3․10․2. Խաղի ընթացքում խնդիրներ առաջանալու դեպքում մրցավարի որոշմամբ դադարների տևողությունը կարող է ավելացվել։

3․10․3․ Մասնակիցը ավելի երկար դադարների իրավունք ունի (մինչև 15 րոպե) ըստ մրցակցի համաձայնության։

3․10․4. Եթե դադարից հետո խաղացողներից մեկը դադարեցված խաղը վերսկսում է՝ առանց մրցակցին զգուշացնելու և նրա կողմից հաստատման, դա կարող է դիտվել որպես կանոնների խախտում: Եթե այս գործողությունը լրջորեն ազդել է խաղի վրա, ապա մրցավարի որոշմամբ մասնակիցին կարող է վերագրվել պարտություն, դրա համար անհրաժեշտ է ապացույց ներկայացնել սքրինշոթի (screenshot) տեսքով։

3․10․5. Վերախաղարկման դեպքում խաղացողները պարտավոր են ընտրել նույն իրերը,  հերոսները և կողմերը։Կապի խափանման դեպքում խաղը կվերախաղարկվի՝ հաշվի առնելով խափանումից առաջ շահած ռաունդները, նույն արենայում գտնվող նույն կերպարները կամ ամբողջությամբ կվերախաղարկվի մրցավարի հայեցողությամբ։

3․10․6. Այն դեպքում, երբ մասնակիցը բազմակի խափանումներ է ունենում տարբեր մրցակիցների հետ խաղի ընթացքում, ապա նա կարող է որակազրկվել մրցավարի/մրցաշարի կազմակերպչի որոշմամբ:

3․11 Կոնսոլի աշխատանքի թերություններ կամ սխալմունքներ՝

3․11․1 Կոնսոլի կամ հեռակառավարման վահանակի (joystick) վատ աշխատելու դեպքում խաղացողը պետք է հայնտի այդ մասին մրցավարին

3․11․2  Տվյալ ռաունդը չեղյալ է համարվում և խաղը վերսկսվում է, եթե չնախատեսված bug-եր կան կամ ոչ միտումնավոր սխալմունքներ

 3․11․3  Եթե հանդիպման հեռարձակողի համակարգիչը չի աշխատում ինչպես որ հարկն է, խաղը կշարունակվի, եթե այն ազդեցություն չունենա հանդիպման արդյունքի վրա։ 3․12 Ոչ-ոքիներ՝

 3․12․2․ Քանի որ խաղերը չեն կարող ավարտվել 60 վայրկյանից հետո՝ ոչ-ոքի արդյունքով, ում մոտ լինի ամենաշատ կյանքի միավորը, նա էլ կճանաչվի հաղթող։ Կրկնակի նոկաուտի դեպքում ՝ վերջին ռաունդում, պեքտ է սկսել նոր խաղ․ ով որ հաղթի առաջին մարտը, կճանաչվի ռաունդի և ողջ խաղի հաղթող։ 

 

 

  1. Տուգանք

 

 

4.1. Եթե մասնակիցներից մեկը խախտել է կանոնակարգի կետերից մեկը, ապա ցանկացած ապացույց ընդունվում է գլխավոր մրցավարի կողմից և քննարկվում է գաղտնի: Խաղերի ժամանակացույցը կարող է կասեցվել՝ մինչև խախտման բոլոր մանրամասների և հանգամանքների պարզաբանումը:

 

 

 

5․ Գրանցում

 

 

5.1. Գրանցումը կիրականացվի Հայաստանի Կիբերսպորտի Ֆեդերացիայի (ՀԿՖ) պաշտոնական տեղեկատվական ռեսուրսների պաստառների կամ հայտարարություններում նշված ժամանակահատվածում: 

5.2. Գրանցման հղումը հասանելի կլինի Փետրվարի 4-ին։ Մրցաշարի գրանցումն ավարտվում է Փետրվարի 11-ին:

5.3. Գրանցման համար մասնակիցը պարտավոր է տրամադրի՝

 

- Անձնագրային տվյալներ 

 

-  Discord ID 

 

-  PS ID/ XBOX (Microsoft) ID / PS ID

 

- Էլ․ Հասցե

 

- Հեռ․ համար 

 

 

- Ցանկացած այլ տեղեկատվություն, որը կպահանջվի ՀԿՖ-ի կողմից առաջնությունում մասնակցություն ապահովելու համար մինչև մրցաշարի մեկնարկը կամ դրա ընթացքում:

5․4․ Կազմակերպիչն իրեն իրավունք է վերապահում փոխել գրանցման ժամկետը, փակել գրանցումը ժամանակից շուտ կամ հակառակը՝ անհրաժեշտության դեպքում երկարաձգել այն։

5․5․ Մասնակիցների կողմից տրամադրված բոլոր անհրաժեշտ տեղեկությունները պարտավոր են լինել բացառապես պաշտոնական լեզվով` հայերեն:

5․6․ Մասնակցին մրցաշարին որակազրկվելու համար հիմք է հանդիսանում ոչ ճիշտ տեղեկատվության տրամադրումը:

 

 

  1. Հանդիպումների հեռարձակումը

 

 

6.1. Մրցաշարի պաշտոնական հեռարձակումը տեղի է ունենում YouTube և Twitch հարթակներով։ Ցանկացած անձնական կամ խաղի հեռարձակում, խաղացողների կամ ստուդիաների կողմից, արգելված է առանց մրցաշարի գլխավոր մրցավարի նախնական համաձայնության:

6.2. Մրցաշարի ցանկացած հանդիպում կարող է ընտրվել ադմինիստրացիայի կողմից հեռարձակման համար: Ընտրված խաղի խաղացողները չեն կարող հրաժարվել հեռարձակումից:

6.3. Հանդիպումը սկսվում է միայն այն ժամանակ, երբ խաղացողները և հեռարձակողը պատրաստ են:

 

 

  1. Մրցավարների հետ շփում

 

 

7․1․ Բոլոր կազմակերպչական և սպորտային հարցերը Discord հարթակում լուծվում են մրցաշարի մրցավարների հետ հաղորդագրությունների միջոցով: 

7․2․ Վիճահարույց և ոչ ստանդարտ իրավիճակներում մրցավարն իրավունք ունի անձամբ լուծել իրավիճակը: Իրավիճակը հնարավորինս արագ լուծելու համար խնդիրն անհրաժեշտ է կառուցողականորեն նկարագրել մեկ հաղորդագրության մեջ՝ խաղի հղումով՝ կախված բուն խնդրից:

7․3․Մրցակիցների կողմից կանոնների խախտման դեպքում մասնակիցը պարտավոր է դադարեցնել խաղը և տեղեկացնել մրցավարին:

7․4 Մրցաշարի կազմակերպիչների հետ շփվելիս մասնակիցներից պահանջվում է պահպանել գաղտնիությունը: Մրցաշարի կազմակերպիչներին փոխանցված կամ նրանցից ստացված հայտերի, բողոքների, կամ բողոքարկումների ներկայացման և քննարկման շրջանակներում բոլոր տեղեկությունները գաղտնի են և չեն կարող հրապարակվել առանց մրցաշարի կազմակերպիչների թույլտվության: 

 

 

 

 

8․ Բողոք ներկայացնելու հնարավորություն  

 

 

8.1. Բոլոր բողոքները պարտավոր են հիմնավորված լինել ապացույցներով: Մասնավորապես, պահանջվում է օգտագործել սքրինշոթներ (screenshots)։ 

8․2․ Բողոքը ներկայացվում է խաղի ավարտից հետո 5 րոպեի ընթացքում, դրա համար անհրաժեշտ է դիմել մրցավարին կամ տեղեկացնել նրան Discord հարթակում։ Խաղի ավարտից 5 րոպե անց որևէ բողոք չի ընդունվի։ Միայն պարտվող մասնակիցը կարող է բողոք ներկայացնել: Բողոքը ընդունվում է քննարկման խաղի ավարտից հետո 10 րոպեի ընթացքում։ Բոլոր բողոքները կքննարկվեն բողոքը ընդունելուց հետո 15 րոպեի ընթացքում և կկայացվի մրցավարի վերջնական որոշումը։ Բողոքի վերաբերյալ մրցավարների վերջնական որոշումն անփոփոխ է։

8․3․ Մասնակիցը, որը մեղադրվել է խաղի կանոնների խախտման մեջ, իրավունք չունի սկսել հաջորդ հանդիպումը առանց մրցավարի թույլտվության:

 

 

Նորությունները և տեսանյութերը  մրցաշարի ընթացքում ստեղծում է ադմինիստրացիան։ Մրցաշարին մասնակցող մասնակիցները իրավունք են տալիս օգտագործել իրենց պատկերանշանը, լուսանկարները և տվյալները՝ տարատեսակ բովանդակություն ստեղծելու համար:

 

 

 

 

 

Այս կանոնները համապատասխանում են <<14-րդ Աշխարհի Առաջնություն — Բալի>> մցրաշարի կանոններին և կարող են լրացվել կամ փոփոխվել: Կանոններում չնկարագրված բոլոր իրավիճակները կմեկնաբանվեն մրցավարի հայեցողությամբ:

TEKKEN 7

FASTEX SPRING CUP 2023

Դիսցիպլինա  Tekken 7

Անցկացման կարգ՝ Double Elimination

Ձևաչափ՝ 1vs1 OFFLINE

Մինչև եզրափակիչ: Bo3

Եզրափակիչ: Bo5

Պլատֆորմ՝ Sony PlayStation 5

Կցորդիչները՝ DualSense,  Arcade Stick 

Գրանցում՝ 04-11 Փետրվար 2023

Մրցաշար՝ 19 Փետրվար 2023, 12:00

Մասնակիցների առավելագույն քանակը՝ 32

Անցկացման վայր՝ Նորքի Այգիներ,193/2

Մրցանակային ֆոնդ՝

1-ին տեղ -  200,000 դրամ

2-րդ տեղ - 120,000 դրամ

3-րդ տեղ - 80,000 դրամ

Մրցաշարին մասնակցության թույլատրվում է ՀՀ քաղաքացի հանդիսացող և 16 տարեկանը լրացած ֆիզիկական անձինք։

 

 

Խնդրում ենք նախքան գրանցվելը ծանոթանալ մրցաշարի կանոններին:

ԳՐԱՆՑՈՒՄ

Live Stream

1853-685-twitch-16212543588584.png
1853-685-youtube-16212546855798.png
120-aef-logo-01-1-16754161172531.png

Վեբ-կայք

  • Նախագծեր

ՀԿՖ

  • Նորություններ
  • Մեր մասին

Կոնտակտներ

Phone +37455900914

E-mail  [email protected]