• Նորություններ
  • Մրցաշարեր
  • Նախագծեր
  • Մեդիա
  • Մեր մասին
AEF
  • AEF
  • Նորություններ
  • Մրցաշարեր
  • Նախագծեր
  • Մեդիա
  • Մեր մասին
1619-1290-16686730635126.jpg
Կանոնադրություն

1․Ընդհանուր տեղեկություններ

 

1.1. Առաջնության մասնակիցները պարտավոր են պահպանել սույն կանոնները և հետևել հրահանգներին։

1.2. Մրցաշարի կազմակերպմամբ և անցկացմամբ  զբաղվում է մրցավարների կազմը, որը որոշումներ է կայացնում սույն կանոններին համապատասխան: Եթե ​​իրավիճակը նկարագրված չէ կանոններում, մրցաշարի գլխավոր մրցավարը կարող է որոշում կայացնել իր հայեցողությամբ, եթե դա երաշխավորում է արդար խաղ:

1․3․ Մասնակցելով մրցաշարի ցանկացած գործունեությանը՝ մասնակիցը համաձայնում է պահպանել այս կանոնակարգը և մրցաշարի կանոնները, և համաձայն է, որ կանոնների խախտման դեպքում նա կարող է որակազրկվել մրցաշարից:



2․ Մասնակցության կարգի համառոտ տեղեկատվություն

 

2.1.Առաջնությանը կարող են մասնակցել «SoftConstruct» ընկերության գրանցված աշխատող հանդիսացող բոլոր կանայք և տղամարդիկ, ովքեր ծանոթ են «FIFA 2023» խաղի հիմունքներին և ունեն ֆուտբոլ խաղալու հմտություններ։

 

 

3․ Ընդհանուր կանոններ

 

Խաղերն անցկացվելու են <<FIFA WORLD CUP>> ռեժիմում: Կա հնարավուրություն ընտրելու միայն ազգային հավաքականներ։ 

3․1․ Խաղերն անցկացվում են BO3 ձևաչափով՝ յուրաքանչյուր փուլում մինչև 2 հաղթանակ (BO3 Double Elimination), եզրափակիչը՝ BO5։

3.2. Կապի ընդհատումից հետո խաղը վերստեղծվում է և ընթանում հաշիվը պահպանելու նպատակով, իսկ մնացած ժամանակից արդեն մինուս է արվում, քանի որ խաղը վերստեղծվել էր շարունակելու նպատակով։

3․3․ Եթե կապի ընդհատումից հետո մասնակիցը հրաժարվում է շարունակել խաղը, ապա նա ենթակա է որակազրկման։

3․4․ Հաշիվը փոխելու կամ խաղային առավելություն ստանալու համար կանխամտածված կերպով կապի ընդհատման դեպքում մասնակիցը որակազրկվում է մրցաշարից։

3․5. Հանդիպման մեկնարկը 15 րոպե և ավել ուշացման դեպքում մասնակիցը կարող է տեխնիկական պարտություն կրել խաղում:

3․6․Մրցափուլերից մեկում հաղթելուց հետո 5 րոպեի ընթացքում յուրաքանչյուր հաղթող պետք է արդյունքը ներկայացնի Slack-ի համապատասխան ալիքում:

3․7. Մրցավարները կարող են որոշել ցանկացած խաղ վերախաղարկել:

3․8․ Մասնակիցները պետք է պահպանեն վարքագծի ընդունված նորմերը, հարգանք ցուցաբերեն մրցաշարի կազմակերպիչների և մրցավարների, հանդիսատեսի, ինչպես նաև մրցաշարի մյուս մասնակիցների նկատմամբ:

3․9․ Եթե հանդիպումն ավարտվում է ոչ-ոքի, ապա հաղթողին որոշելու համար կողմերը խաղում են լրացուցիչ ժամանակ, անհրաժեշտության դեպքում՝ 11 մետրանոց։

3․10․ Կանոնակարգով կամ սույն կանոններով չնախատեսված հարցերի վերաբերյալ որոշումները ընդունվում են առաջնության մրցավարների հայեցողությամբ։

 

4․ Խաղի կարգավորումներ

 

-Խաղի ռեժիմ ՝ FIFA WORLD CUP KICK OF

- Խաղի տևողությունը։ Խաղակեսը – 6 րոպե, մինչև երկու հաղթանակ

- Բարդության մակարդակը՝ լեգենդար

- Պաշտպանություն՝ միայն տակտիկական

- Խաղի արագություն՝ նորմալ

- Ձեռքով խաղ՝ միացված միայն դարպասապահի համար

- Վնասվածքներ՝ անջատված

- Խաղից դուրս ՝ միացված

- Դեղին/կարմիր քարտ՝ միացված

- Մրցավարի խստություն ՝ լռելյայն

- Եղանակ՝ ցանկացած

- Խաղադաշտ՝ ցանկացած

- Տեսախցիկ ՝  Tele Broadcast  (բարձրություն: 20, մաշտաբ: 0 )

- Սեփական տակտիկա՝ թույլատրվում է

- Խաղացողների դերեր՝ կարելի է փոխել

- Քարտեզը՝ միացված

- Training Centre ՝ անջատված

- Թիմ ՝ միայն ազգային հավաքականներ

 

 

  1. Մրցավարների հետ շփում

 

5․1․ Բոլոր կազմակերպչական, ինչպես նաև վիճահարույց հարցերը լուծվում են մրցաշարի մրցավարի հետ:

FIFA  23

Մրցաշարը անցկացվելու է միայն Soft Construct-ի

աշխատակիցների համար

Դիսցիպլինա - FIFA 23


Անցկացման կարգ 

Play off Double Elimination (մինչև երկու պարտություն)

 

Ձևաչափ

Play off - BO3 (մինչև 2 հաղթանակ)

Եզրափակիչ - BO5 (մինչև 3 հաղթանակ)

 

Թիմերի ռեժիմ: Ազգային հավաքականներ

Պլատֆորմ: Sony PlayStation 5

 

Գրանցում - 17-24 Նոյեմբերի 2022


Մրցաշար

Play Off - Դեկտեմբերի 2-ից 16, 2022թ.

Եզրափակիչ - Դեկտեմբերի 16, 2022թ. 

 

 

*Մինչև գրանցվելը խնդրում ենք մանրամասն ծանոթանալ առաջնության կանոնադրությանը։

 

 

1625-685-twitch-16212543588584.png
1625-685-youtube-16212546855798.png
120-aef-logo-01-1-16754161172531.png

Վեբ-կայք

  • Նախագծեր

ՀԿՖ

  • Նորություններ
  • Մեր մասին

Կոնտակտներ

Phone +37455900914

E-mail  [email protected]