1․Ընդհանուր դրույթներ
1․1. Մրցաշարի մասնակիցները պարտավոր են պահպանել սույն կանոնների, ինչպես նաև մարզական մրցումների կանոնակարգի պահանջները:
1.2. Անհրաժեշտ է խաղի լիցենզավորված վերջին տարբերակը։
1.3. Մասնակիցը պետք է օգտագործի միայն մեկ լիցենզավորված հաշիվ և կեղծանուն: Մի քանի հաշիվ ունենալն արգելվում է։ Ցանկացած գործողություն, որը նպատակ ունի խաղային հաշիվը ուրիշին փոխանցելու արգելվում է։ Ցանկացած փոփոխության մասին մասնակիցը պետք է տեղեկացնի կազմակերպչին։
1.4. Առաջնությանը կարող են մասնակցել ՀՀ քաղաքացի և բնակիչ հանդիսացող 16+ տարին լրացած կանայք և տղամարդիկ։
2․Խաղի կարգավորումներ
Խաղային սերվեր` EUNE
Քարտեզ՝ Summoner's Rift
Թիմ՝ 5 հոգի
Դիտորդների մուտք՝ Լոբբի
Խաղի տեսակը՝ Մրցաշարային ընտրություն
3․Խաղերի անցկացման կարգը
3․1․ Խաղին մասնակցում են երկու թիմեր՝ յուրաքանյուր թիմում 5 հոգի։
3.1.1. Իրավունք ունեն մասնակցելու առաջին 8 թիմերը, որոնք Battlefy հարթակով են մրցաշարին գրանցվել։
3․2․ Առաջին խաղում վերին ցանցում եղած թիմը պետք է ստեղծի խաղային լոբբին և ընտրի կողմերը։ Հաջորդող բոլոր խաղերում թիմերը հերթականությամբ փոխվում են կողմերով։
3․3․ Խաղային լոբբիում կարող են գտնվել միայն մասնակիցները, մրցավարները և պաշտոնական հեռարձակողները։
3․4․ Մրցաշարը անցկացվելու է Summoner's Rift քարտեզում և շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև չորոշվի հաղթող թիմը ըստ հետևյալներից որևէ մեկի՝
- վերջնական նպատակի կատարում ( Նեքսուսի փլուզում )
- թիմի հանձնվելը
- տեխնիկական պարտության շնորհում
3․5. Տեխնիկական պարտություն
3․5․1.Հանդիպման մեկնարկից 15 րոպե և ավել ուշացման դեպքում մասնակիցը կարող է տեխնիկական պարտություն կրել խաղում:
3.5.2. Խաղերը սկսվում են միայն 5x5 ձևաչափի դեպքում, եթե այս կամ այն թիմի մեկ կամ մի քանի խաղացողներ չներկայանան հանդիպմանը, ապա այդ թիմը կկրի տեխնիկական պարտություն։
3.5.3. Եթե խաղի ժամանակ օգտագործվում է լուրջ վիրավորական խոսք, թիմը կարող է պարտություն կրել: Որպես ապացույց՝ դուք պետք է դատավորներին տրամադրեք վիրավորական արտահայտություններով սքրինշոթ: Պարտությունն ուժի մեջ է միայն մրցավարի հաստատումից հետո։
3.6․ Կապի ընդհատում, վերագործարկում, դադար
Կապի ընդհատւմ է համարվում խաղի ընթացքում ցանցային միացման ցանկացած խնդիր։
3.6.1. Եթե թիմը տեխնիկական խնդիրներ ունի, նա իրավունք ունի դադարեցնել խաղը: Ընդմիջումների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել երեքը մեկ խաղում: Դադարների ընդհանուր տևողությունը 10 րոպեից ոչ ավելի է (3 րոպե յուրաքանչյուր դադարի համար)։
3.6.2. Թիմն ավելի երկար դադարների իրավունք ունի (մինչև 15 րոպե) ըստ մրցակցի համաձայնության։
3.6.3. Այն թիմը, որը դադարեցրել է հանդիպումը, պետք է հանդիպման չատում մրցակցին բացատրի պատճառը։
3.6.4. Եթե դադարից հետո խաղացողներից մեկը դադարեցված խաղը վերսկսում է՝ առանց մյուս թիմին զգուշացնելու և նրանց կողմից հաստատման, դա կարող է դիտվել որպես կանոնների խախտում: Եթե այս գործողությունը լրջորեն ազդել է խաղի վրա, ապա մրցավարի որոշմամբ թիմին կարող է վերագրվել պարտություն, դրա համար անհրաժեշտ է ապացույց ներկայացնել սքրինշոթի տեսքով։
3.6.5. Վերախաղարկման դեպքում խաղացողները պետք է ընտրեն նույն իրերը, հերոսները և կողմերը։
3.6.6. Bo3 հանդիպումներում խաղերի միջև դադարը չպետք է գերազանցի 10 րոպեն։ Խաղի ընթացքում խնդիրներ առաջանալու դեպքում մրցավարի որոշմամբ դադարների տեւողությունը կարող է ավելացվել։
3.7. Տուգանք
3.7.1. Կանոններին չհետևելու դեպքում կկիրառվեն պատժամիջոցներ։
3.7.2. Եթե թիմերից մեկը խախտել է կանոնակարգի կետերից մեկը, ապա ցանկացած ապացույց ընդունվում է գլխավոր մրցավարի կողմից և քննարկվում է գաղտնի: Խաղերի ժամանակացույցը կարող է կասեցվել՝ մինչև խախտման բոլոր մանրամասների և հանգամանքների պարզաբանումը:
3.7.3. Պատժամիջոցներն ու տույժերը սահմանում է մրցաշարի գլխավոր մրցավարը և հաղորդվում թիմերի ավագներին:
3.7.4. Յուրաքանչյուր խախտում կպատժվի տուգանային միավորներով։ Յուրաքանչյուր թիմ կարող է վաստակել առավելագույնը 3 տուգանային միավոր, որից հետո որակազրկվելու է։
3.7.5. Տույժերի միավորները կսահմանվեն ադմինիստրատորի/գլխավոր մրցավարի կողմից հայտնաբերված խախտումների հիման վրա։ Ամենատարածված խախտումներն են՝ խաղից ուշանալը, սխալ,ոչ տեղին մականունները, խաղացողների չարտոնված փոխարինումները, ոչ սպորտային և ագրեսիվ պահվածքը։
3.7.6. Մրցաշարի կազմակերպիչն իրավունք ունի միակողմանիորեն փոփոխել սույն կանոնները: Մրցաշարի մասնակիցներին ծանուցելը պարտադիր չէ:
4․ Մրցավարների հետ շփում
4․1 Առաջնության մրցավարների հետ շփումը կատարվում է Discord հարթակում՝ բացված ընդհանուր չատի (https://discord.gg/SGXMkj6nmd) կամ անձնական հաղորդագրության միջոցով (անձնական հաղորդագրություն գրելու համար անհրաժեշտ է սեղմել օգտատիրոջ կեղծանվան վրա և բացված պատուհանում ընտրել «գրել անձնական հաղորդագրություն» պատուհանը)։ Մասնակիցները պետք է միանան այդ չատերին և հաստատեն իրենց թիմի մասնակցությունը առաջնության սկսվելուց ավելի քան 60 րոպե առաջ։ Այս ամենի համար անհրաժեշտ է սեղմել Ձեր կեղծանվան վրա, ընտրել «փոխել կեղծանուն» հավաքել թիմի անունը և սեղմել «պահպանել»։
4․2․ Թիմի կողմից հանդիպումների կազմակերպման և վիճելի իրավիճակների վերաբերյալ հաղորդակցությունն իրականացվում է բացառապես թիմի ավագի կողմից: Մրցակիցների կողմից կանոնների խախտման դեպքում թիմի ավագը պետք է դադարեցնի խաղը և կապվի մրցավարի հետ Discord chat-ում:
5․ Գրանցում
Գրանցման հղումը հասանելի կլինի դեկտեմբերի 12-ից
Գրանցման համարը թիմի ավագը պետք է տրամադրի՝
- Թիմի բոլոր անդամների անձնագրերը
- Discord ID
- Էլ․ Հասցե
- Հեռ․ համար
- Թիմի լոգոտիպ
- Ցանկացած այլ ինֆորմացիա, որը կպահանջվի ՀԿՖ-ի կողմից առաջնությունում մասնակցություն ապահովելու համար
League of Legends Ձմեռային Գավաթ
League of Legends Ձմեռային Գավաթը կանցկացվի դեկտեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 25-ը։
Առաջնության գրանցումները բաց են լինելու դեկտեմբերի 12-ից մինչև դեկտեմբերի 17-ը 20։00-ն ներառյալ։
Առաջնության հիմնական տվյալներ՝
Ձևաչափ:
5vs5
Մինչև եզրափակիչ: Մինչև 2 հաղթանակ (Bo3)
Եզրափակիչ: Մինչև 3 հաղթանակ (Bo5)
Անցկացման կարգ: Double Elimination
Մրցանակային ֆոնդ:
1-ին տեղ՝ THERMALTAKE U FIT խաղային աթոռ (5 հատ)
2-րդ տեղ՝ LOGITECH G413 մեխանիկական խաղային ստեղնաշար (5 հատ)
3-րդ տեղ՝ LOGITECH G305 անլար խաղային մկնիկ (5 հատ)
4-րդ տեղ՝ Լեգենդար սքիներ (5 հատ)
Դեկտեմբերի 20-ից մինչև 24 խաղերը կանցկացվեն առցանց տարբերակով, իսկ դեկտեմբերի 25-ի խաղերը՝ LAN (մասնակիցների ֆիզիկական ներկայություն):
*Մինչև առաջնությունում գրանցվելը, խնդրում ենք մանրամասն ծանոթանալ առաջնության կանոնադրությանը։