1․ Ընդհանուր դրույթներ
1․1. Մրցաշարի մասնակիցները պարտավոր են պահպանել սույն կանոնների, ինչպես նաև մարզական մրցումների կանոնակարգի պահանջները:
1.2. Անհրաժեշտ է խաղի լիցենզավորված և RIOT-ում վերջինը հրապարակված տարբերակը:
1.3. Մասնակիցը պարտավոր է օգտագործի միայն մեկ լիցենզավորված հաշիվ և կեղծանուն: Մի քանի հաշիվ ունենալն արգելվում է։ Ցանկացած գործողություն, որը նպատակ ունի խաղային հաշիվն ուրիշին փոխանցելու արգելվում է։ Ցանկացած փոփոխության մասին մասնակիցը պարտավոր է տեղեկացնել կազմակերպչին։
1.4. Մրցաշարին կարող են մասնակցել 16 տարին լրացած ՀՀ քաղաքացի և բնակիչ հանդիսացող կանայք և տղամարդիկ, ովքեր բնակում են Հայաստանի Հանրապետության տարածքում:
1.5. Մրցաշարի մրցանակային գումարը վճարվում է մրցաշարի ավարտից հետո 60 աշխատանքային օրվա ընթացքում: Շահումների և մրցանակների միջոցով եկամուտների համար սահմանվում է անհատական եկամտահարկի դրույքաչափ՝ 21%:
1.6. Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները պարտավոր են տրամադրել անձը հաստատող փաստաթղթերի լուսանկարներ (սկաններ) և անձնական բանկային հաշիվ: Մրցանակ շահած յուրաքանչյուր մասնակից պարտավոր է տրամադրել անհրաժեշտ տվյալները մեկ թղթապանակում: Եթե որևէ տվյալ բացակայում է, մրցանակային գումարը չի վճարվի: Եթե մրցանակային գումարի հաշվեգրումը պետք է իրականացվի երրորդ անձի, ապա կարևոր է տրամադրել նրա փաստաթղթերի սկանավորումը և մասնակցի համաձայնությունը:
1․7․ Կազմակերպիչն ունի ոչ բացառիկ իրավունքներ ձայնի, պատկերի, ներառյալ անձինք և անուններ օգտագործել, այդ թվում շոու ծրագրերի գովազդային ազդարարման մեջբերման, պատճենման, օգտագործման իրավունք, բայց նա չի սահմանափակվում այսքանով: Կարող է վերարտադրել, փոփոխել, հարմարեցնել, հրապարակել, թարգմանել, ցուցադրել, տարածել հեռարձակել և փոխանցել ձայն և պատկեր ներառյալ, ցանկացած ձևով անուններ առանց նախնական ծանուցման կամ այլ ձևով որևէ փոխհատուցում մասնակցին: Մասնակիցը, ի միջիայլոց, հաստատում է, որ նա լիազորում է կազմակերպչին օգտագործել նկարը շոու ծրագիր ստեղծելու համար և այն օգտագործել գովազդային կամ այլ լուսանկարչական, վիդեո, հեռուստատեսային և այլ նյութերի արտադրության մեջ, որոնք չեն վնասի մասնակցի իմիջը: Կազմակերպիչն իրավունք ունի արտադրելու, բաշխելու և օգտագործելու վերը նկարագրված նյութերը երկրի տարածքում առանց բացառության և չսահմանափակված օգտագործման ժամանակով:
1․8․ Մասնակցելով մրցաշարային շրջափուլի ցանկացած գործողության՝ մասնակիցը համաձայն է պահպանել սույն կանոնակարգը և մրցաշարի կանոնները և համաձայն է, որ կանոնների խախտման դեպքում նրան կարող են որակազրկել մրցաշարից:
2․ Խաղի կարգավորումներ
Խաղային սերվեր` EUNE
Քարտեզ՝ Summoner's Rift
Թիմ՝ 5 հոգի
Դիտորդների մուտք՝ Լոբբի
Խաղի տեսակը՝ Մրցաշարային ընտրություն
3․ Խաղերի անցկացման կարգը
3․1․ Խաղին մասնակցում են երկու թիմեր՝ յուրաքանյուր թիմում 5 հոգի։ Թույլատրվում է գրանցել 1 (մեկ) խաղացող՝ փոխարինող։ Թիմի կազմը պարտավոր է անփոփոխ լինել ամբողջ մրցաշարի ընթացքում: Մրցաշարի մեկնարկից հետո փոխարինումներն արգելվում են:
3․2․ Մրցաշարն անցկացվում է Double Elimination ձևաչափով, որը կանցկացվի Bo3 տարբերակով , իսկ եզրափակիչը՝ Bo5 :
3.3. Առաջին խաղում վերին ցանցում եղած թիմը պարտավոր է ստեղծել խաղային լոբբին և ընտրել կողմերը։ Հաջորդող բոլոր խաղերում թիմերը հերթականությամբ փոխվում են կողմերով։
3.4. Խաղային լոբբիում կարող են գտնվել միայն մասնակիցները, մրցավարները և պաշտոնական հեռարձակողները։
3.5. Մրցաշարը անցկացվելու է Summoner's Rift քարտեզում և շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև չորոշվի հաղթող թիմն ըստ հետևյալներից որևէ մեկի՝
- վերջնական նպատակի կատարում (Նեքսուսի փլուզում)
- թիմի հանձնվելը
- տեխնիկական պարտության շնորհում
3.6. Մրցափուլերից մեկում հաղթելուց հետո 5 րոպեի ընթացքում յուրաքանչյուր հաղթող թիմ պարտավոր է արդյունքը հրապարակել Discord-ի համապատասխան չաթում (chat):
3.7. Մրցավարները կարող են որոշել ցանկացած խաղ վերախաղարկել:
3.8. Տեխնիկական պարտություն
3.8.1. Հանդիպման մեկնարկից 15 րոպե և ավել ուշացման դեպքում մասնակիցը կարող է տեխնիկական պարտություն կրել խաղում:
3.8.2. Խաղերը սկսվում են միայն 5x5 ձևաչափի դեպքում, եթե այս կամ այն թիմի մեկ կամ մի քանի խաղացողներ չներկայանան հանդիպմանը, ապա այդ թիմը կկրի տեխնիկական պարտություն։
3.8.3. Եթե խաղի ժամանակ օգտագործվում է լուրջ վիրավորական խոսք, թիմը կարող է պարտություն կրել: Որպես ապացույց՝ մասնակիցները պարտավոր են մրցավարներին տրամադրել վիրավորական արտահայտություններով սքրինշոթ(screenshot): Պարտությունն ուժի մեջ է միայն մրցավարի հաստատումից հետո։
3.9․ Կապի ընդհատում, վերագործարկում, դադար
3.9.1. Կապի ընդհատում է համարվում խաղի ընթացքում ցանցային միացման ցանկացած խնդիր։
3.9.2. Եթե թիմը տեխնիկական խնդիրներ ունի, նա իրավունք ունի դադարեցնել խաղը: Ընդմիջումների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել երեքը մեկ խաղում: Դադարների ընդհանուր տևողությունը 10 րոպեից ոչ ավելի է (3 րոպե յուրաքանչյուր դադարի համար)։
3.9.3. Թիմն ավելի երկար դադարների իրավունք ունի (մինչև 15 րոպե) ըստ մրցակցի համաձայնության։
3.9.4. Այն թիմը, որը դադարեցրել է հանդիպումը, պետք է հանդիպման Discord չատում (chat) մրցակցին բացատրի պատճառը։
3.9.5. Եթե դադարից հետո խաղացողներից մեկը դադարեցված խաղը վերսկսում է՝ առանց մյուս թիմին զգուշացնելու և նրանց կողմից հաստատման, դա կարող է դիտվել որպես կանոնների խախտում: Եթե այս գործողությունը լրջորեն ազդել է խաղի վրա, ապա մրցավարի որոշմամբ թիմին կարող է վերագրվել պարտություն, դրա համար անհրաժեշտ է ապացույց ներկայացնել սքրինշոթի (screenshot) տեսքով։
3.9.6. Վերախաղարկման դեպքում խաղացողները պարտավոր են ընտրել նույն իրերը, հերոսները և կողմերը։
3.9.7. Bo3 հանդիպումներում խաղերի միջև դադարը չպետք է գերազանցի 10 րոպեն։ Խաղի ընթացքում խնդիրներ առաջանալու դեպքում մրցավարի որոշմամբ դադարների տևողությունը կարող է ավելացվել։
3.10. Տուգանք
3.10.1. Կանոններին չհետևելու դեպքում կկիրառվեն պատժամիջոցներ։
3.10.2. Եթե թիմերից մեկը խախտել է կանոնակարգի կետերից մեկը, ապա ցանկացած ապացույց ընդունվում է գլխավոր մրցավարի կողմից և քննարկվում է գաղտնի: Խաղերի ժամանակացույցը կարող է կասեցվել՝ մինչև խախտման բոլոր մանրամասների և հանգամանքների պարզաբանումը:
3.10.3. Պատժամիջոցներն ու տույժերը սահմանում է մրցաշարի գլխավոր մրցավարը և հաղորդվում թիմերի ավագներին:
3.10.4. Յուրաքանչյուր խախտում կպատժվի տուգանային միավորներով։ Յուրաքանչյուր թիմ կարող է վաստակել առավելագույնը 3 տուգանային միավոր, որից հետո որակազրկվելու է։
3.10.5. Տույժերի միավորները կսահմանվեն ադմինիստրատորի կամ գլխավոր մրցավարի կողմից հայտնաբերված խախտումների հիման վրա։ Ամենատարածված խախտումներն են՝ խաղից ուշանալը, սխալ կամ ոչ տեղին կեղծանունները, խաղացողների չարտոնված փոխարինումները, ոչ սպորտային և ագրեսիվ պահվածքը։
3.10.6. Մրցաշարի կազմակերպիչն իրավունք ունի միակողմանիորեն փոփոխել սույն կանոնները: Մրցաշարի մասնակիցներին ծանուցելը պարտադիր չէ:
- Մասնակիցներ
4.1. Կասկածի դեպքում յուրաքանչյուր խաղացող մրցավարի առաջին իսկ խնդրանքով պարտավոր է լրացուցիչ ստուգում անցնել մրցաշարի մրցավարների կողմից։ Մրցաշարի կազմակերպիչը ցանկացած պահի կարող է մասնակցից պահանջել հաստատել իր տարիքը, քաղաքացիությունը և այլն: Այդ ժամանակ մասնակիցը պարտավոր է տրամադրել փաստաթղթեր, որոնք երաշխավորում են մասնակցելու իրավունքը, ներառյալ լուսանկարը, ինքնության քարտի սկանավորված պատկերը:
4.2. Մասնակիցները պարտավոր են պահպանել վարքագծի ընդհանուր մարզական և արդար խաղի սկզբունքները, հարգանք ցուցաբերել մրցաշարի կազմակերպիչների և մրցավարների, հանդիսատեսի, ինչպես նաև մրցաշարի մյուս մասնակիցների նկատմամբ:
4.3. Յուրաքանչյուր մասնակից պետք է միանա մեր Discord հարթակին:
4.4. Մրցաշարին մասնակցելու համար պետք է.
- Հաշիվ ունենալ
- Մրցաշարին մասնակցության հայտ ներկայացնել
- Ունենալ առնվազն 20 բաց չեմպիոն
4.5. Մրցաշարի մասնակիցներին արգելվում է օգտագործել սկրիպտներ, ցանկացած ծրագրակազմ, որն ազդում է խաղի մեխանիզմների վրա, ներառյալ այն ծրագրերի, որոնք նախատեսված են խաղի մեջ կարգավորումները փոխելու համար՝ իրենց առավելություն ապահովելու և/կամ մրցակցին խաղի բնականոն ընթացքի համար խոչընդոտներ ստեղծելու նպատակով:
4.6. Թիմի բոլոր խաղացողները մրցաշարում գրանցվելու պահին պարտավոր են ունենալ նվազագույն 10 մակարդակ:
5․ Գրանցում
5.1. Գրանցումը կիրականացվի Հայաստանի Կիբերսպորտի Ֆեդերացիայի (ՀԿՖ) պաշտոնական տեղեկատվական ռեսուրսների պաստառների կամ հայտարարություններում նշված ժամանակահատվածում:
5.2. Գրանցման հղումը հասանելի կլինի մայիսի 1-ին։
5․3․ Մրցաշարի գրանցումն ավարտվում է մրցաշարի մեկնարկից 5 օր առաջ:
5.4. Գրանցման համար թիմի ավագը պարտավոր է տրամադրի՝
- Թիմի բոլոր անդամների անձնագրերը
- Discord ID
- Էլ․ Հասցե
- Հեռ․ համար
- Թիմի լոգոտիպ
- Ցանկացած այլ տեղեկատվություն, որը կպահանջվի ՀԿՖ-ի կողմից առաջնությունում մասնակցություն ապահովելու համար մինչև մրցաշարի մեկնարկը կամ դրա ընթացքում:
5.5. Կազմակերպիչն իրեն իրավունք է վերապահում փոխել գրանցման ժամկետը, փակել գրանցումը ժամանակից շուտ կամ հակառակը՝ անհրաժեշտության դեպքում երկարացնել այն։
5.6. Մասնակիցների կողմից տրամադրված բոլոր անհրաժեշտ տեղեկությունները պարտավոր են լինել բացառապես պաշտոնական լեզվով` հայերեն:
5.7. Մրցաշարին մասնակցելուց հրաժարվելու կամ մրցաշարին որակազրկվելու համար հիմք է հանդիսանում ոչ ճիշտ տեղեկատվության տրամադրումը:
- Հանդիպումների հեռարձակումը
6.1. Մրցաշարի պաշտոնական հեռարձակումը տեղի է ունենում YouTube և Twitch հարթակներով։
6.2. Մրցաշարի ցանկացած հանդիպում կարող է ընտրվել ադմինիստրացիայի կողմից հեռարձակման համար: Ընտրված խաղի խաղացողները չեն կարող հրաժարվել հեռարձակումից:
6.3. Հանդիպումը սկսվում է միայն այն ժամանակ, երբ խաղացողները և հեռարձակողը պատրաստ են:
6.4. Ցանկացած անձնական կամ խաղի հեռարձակում, խաղացողների կամ ստուդիաների կողմից, արգելված է առանց մրցաշարի գլխավոր մրցավարի նախնական համաձայնության:
- Մրցավարների հետ շփում
7.1. Առաջնության մրցավարների հետ շփումը կատարվում է Discord հարթակում՝ բացված ընդհանուր չատի կամ անձնական հաղորդագրության միջոցով (անձնական հաղորդագրություն գրելու համար անհրաժեշտ է սեղմել օգտատիրոջ կեղծանվան վրա և բացված պատուհանում ընտրել «գրել անձնական հաղորդագրություն» պատուհանը)։ Մասնակիցները պարտավոր են միանալ այդ չատերին և հաստատել իրենց թիմի մասնակցությունը առաջնության սկսվելուց ավելի քան 60 րոպե առաջ։ Այս ամենի համար անհրաժեշտ է սեղմել Ձեր կեղծանվան վրա, ընտրել «փոխել կեղծանուն» հավաքել թիմի անունը և սեղմել «պահպանել»։
7.2․ Բոլոր կազմակերպչական և սպորտային հարցերը Discord-ում լուծվում են մրցաշարի մրցավարների հետ հաղորդագրությունների միջոցով: Թիմի կողմից հանդիպումների և վիճելի իրավիճակների կազմակերպման վերաբերյալ հաղորդակցությունն իրականացվում է բացառապես ավագի, մենեջերի կամ թիմի մարզիչի կողմից։ Իրավիճակը հնարավորինս արագ լուծելու համար խնդիրն անհրաժեշտ է կառուցողականորեն նկարագրել մեկ հաղորդագրության մեջ՝ խաղի և/կամ թիմի հղումով՝ կախված բուն խնդրից:
7.3. Մրցակիցների կողմից կանոնների խախտման դեպքում թիմի ավագը պարտավոր է դադարեցնել խաղը և կապնվել մրցավարի հետ Discord chat-ում:
7.4. Մրցաշարի կազմակերպիչների հետ շփվելիս մասնակիցներից պահանջվում է պահպանել գաղտնիությունը: Մրցաշարի կազմակերպիչներին փոխանցված կամ նրանցից ստացված հայտերի, բողոքների, կամ բողոքարկումների ներկայացման և քննարկման շրջանակներում բոլոր տեղեկությունները գաղտնի են և չեն կարող հրապարակվել առանց մրցաշարի կազմակերպիչների թույլտվության:
- Բողոք ներկայացնելու հնարավորություն
8.1. Վերջնական որոշումները կայացվում են մրցավարների կողմից և կարող են բողոքարկվել Discord չաթում: Բոլոր բողոքները պարտավոր են հիմնավորված լինել ապացույցներով: Մասնավորապես, պահանջվում է օգտագործել սքրինշոթներ (screenshots)։ Առանց սքրինշոթի (screenshot) բողոքները չեն ընդունվի։
8.2. Բողոքը ներկայացվում է խաղի ավարտից հետո 5 րոպեի ընթացքում, դրա համար անհրաժեշտ է դիմել մրցավարին Discord հարթակում։ Խաղի ավարտից 5 րոպե անց որևէ բողոք չի ընդունվի։ Միայն պարտվող թիմը կարող է բողոք ներկայացնել: Բողոքի պատասխանը ընդունվում է խաղի ավարտից հետո 10 րոպեի ընթացքում։ Բոլոր բողոքները կքննարկվեն բողոքը ներկայացնելուց հետո 15 րոպեի ընթացքում և կկայացվի մրցավարի վերջնական որոշումը։ Բողոքի վերաբերյալ մրցավարների վերջնական որոշումն անսակարկելի է։
8․3․ Ավագը կամ թիմի մենեջերը պարտավոր են ներկա լինել Discord չաթում առնվազն 10 րոպե խաղի ավարտից հետո։
8․4. Բողոքի ձևաչափ. «Ես ”Թիմի Անվանում” ավագն եմ: Հղում համապատասխան խաղին “___”: Իմ բողոքի պատճառն է՝ (նշեք բողոքի պատճառը)»։ Բողոքը ներկայացվում է խիստ ձևաչափով և Discord հարթակում։
8.5. Թիմը, որը մեղադրվել է խաղի կանոնների խախտման մեջ, իրավունք չունի սկսել հաջորդ հանդիպումը առանց մրցավարի թույլտվության:
Նորությունները և տեսանյութերը մրցաշարի ընթացքում ստեղծում է ադմինիստրացիան։ Մրցաշարին մասնակցող թիմերը իրավունք են տալիս օգտագործել իրենց պատկերանշանը, լուսանկարները և խաղացողի տվյալները՝ տարատեսակ բովանդակություն ստեղծելու համար:
Կանոնները կարող են լրացվել կամ փոփոխվել: Կանոններում չնկարագրված բոլոր իրավիճակները կմեկնաբանվեն մրցավարի հայեցողությամբ:
LEAGUE OF LEGENDS
SPRING CUP 2023
Դիսցիպլինա` League Of Legends / 5vs5
Սերվեր՝ EUNE
Անցկացման կարգ՝ Round-robin
Ձևաչափ՝ 5vs5 ONLINE/OFFLINE, BO2/BO5
Պլատֆորմ՝ PC
Գրանցում՝ 01-10 Մայիս 2023
Մրցաշար՝ 15-21 Մայիս 2023
Մասնակիցների առավելագույն քանակը՝ 16
Անցկացման վայր՝
Մրցանակային ֆոնդ՝
1-ին տեղ - 250,000 դրամ
2-րդ տեղ - 150,000 դրամ
Մրցաշարին մասնակցության թույլատրվում է ՀՀ քաղաքացի հանդիսացող և 16 տարեկանը լրացած ֆիզիկական անձինք։
Խնդրում ենք նախքան գրանցվելը ծանոթանալ մրցաշարի
կանոններին: