• Մրցաշարեր
  • Մեդիա
  • Մեր մասին
Armenian Esports Federation
  • AEF
  • Մրցաշարեր
  • Մեդիա
  • Մեր մասին
00140013802158-mortalkombatspringcupannounce2023-16857057468128.jpg
Կանոնադրություն

1․ Ընդհանուր դրույթներ

1.1. Մասնակցելով մրցաշարային շրջափուլի ցանկացած գործողության՝ մասնակիցը համաձայն է պահպանել սույն կանոնակարգը և մրցաշարի կանոնները և համաձայն է, որ կանոնների խախտման դեպքում նրան կարող են որակազրկել մրցաշարից:

1․2․ Մասնակիցը պարտավոր է օգտագործել միայն մեկ լիցենզավորված հաշիվ և կեղծանուն: Մի քանի հաշիվ ունենալն արգելվում է։ Ցանկացած գործողություն, որը նպատակ ունի խաղային հաշիվն ուրիշին փոխանցելու արգելվում է։ Ցանկացած փոփոխության մասին մասնակիցը պարտավոր է տեղեկացնել կազմակերպչին։

1․3․ Մրցաշարին կարող են մասնակցել 16 տարին լրացած ՀՀ քաղաքացի և բնակիչ հանդիսացող  կանայք և տղամարդիկ, ովքեր բնակում են Հայաստանի Հանրապետության տարածքում:

1․4․ Մրցաշարի մրցանակային գումարը վճարվում է մրցաշարի ավարտից հետո 60 աշխատանքային օրվա ընթացքում: Շահումների և մրցանակների միջոցով եկամուտների համար սահմանվում է անհատական ​​եկամտահարկի դրույքաչափ՝ 20%:

1․5․ Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները պարտավոր են տրամադրել անձը հաստատող փաստաթղթերի լուսանկարներ (սկաններ) և անձնական բանկային հաշիվ: Եթե ​​որևէ տվյալ բացակայում է, մրցանակային գումարը չի վճարվի: Եթե ​​մրցանակային գումարի հաշվեգրումը պետք է իրականացվի երրորդ անձի, ապա կարևոր է տրամադրել նրա փաստաթղթերի սկանավորումը և մասնակցի համաձայնությունը:

1․6․ Կազմակերպիչն ունի ոչ բացառիկ իրավունքներ ձայնի, պատկերի, ներառյալ անձինք և անուններ օգտագործել, այդ թվում շոու ծրագրերի գովազդային ազդարարման մեջբերման, պատճենման, օգտագործման իրավունք, բայց նա չի սահմանափակվում այսքանով: Կարող է վերարտադրել, փոփոխել, հարմարեցնել, հրապարակել, թարգմանել, ցուցադրել, տարածել հեռարձակել և փոխանցել ձայն և պատկեր ներառյալ, ցանկացած ձևով անուններ առանց նախնական ծանուցման կամ այլ ձևով որևէ փոխհատուցում մասնակցին: Մասնակիցը հաստատում է, որ նա լիազորում է կազմակերպչին օգտագործել նկարը շոու ծրագիր ստեղծելու համար և այն օգտագործել գովազդային կամ այլ լուսանկարչական, վիդեո, հեռուստատեսային և այլ նյութերի արտադրության մեջ, որոնք չեն վնասի մասնակցի իմիջը: Կազմակերպիչն իրավունք ունի արտադրելու, բաշխելու և օգտագործելու վերը նկարագրված նյութերը երկրի տարածքում առանց բացառության և  չսահմանափակված օգտագործման ժամանակով:

2. Խաղի կարգավորումներ

Պլատֆորմ – PS5

Ունենալ Steam ID կամ XBOX (Microsoft) ID կամ PS ID

Ձևաչափ -  Double Elimination (Bo3): Եզրափակիչ - Bo5

Blind pick - Խաղացողները կարող են պահանջել Blind Pick եղանակով կերպարների ընտրություն: Առաջին խաղը սկսվելու առաջ խաղացողներից յուրաքանչյուրը գաղտնի կերպով կհայտնի մրցաշարի կազմակերպչին առաջին խաղի համար իրենց նախընտրելի կերպարների ընտրությունը: Այնուհետև մասնակիցները կընտրեն իրենց կերպարները, իսկ կազմակերպիչը կվավերացնի նրանց ընտրությունը: Եթե մասնակիցը միտումնավոր կերպով չընտրի այն կերպարները՝ որոնք նախապես ասվել էին կազմակերպչին, ապա խաղացողին կգրանցվի տեխնիկական պարտություն:

Loser pick - ON (Պարտվողն իրավունք ունի փոխել կերպարները կամ արենան)

Արենա 1-ին ընտրություն -  Պատահական ընտրություն

Ինտերակտիվ պարագաններ - on  AI - BAN

Մրցակցային ռեժիմ -  ON

Անհատականացումները թույլատրվում են սահմանափակումներով

Յուրաքանչյուր խաղից առաջ գրանցման ժամանակաչափ - 15 րոպե

Ընտրության ժամանակ - 2 րոպե

Մրցաշարի տևողությունը - 60 րոպե

Մեկ հանդիպման տևողությունը - 90 վրկ

Հանդիպման կրկնությունը - ON

Մրցաշարի անցկացման վայրը - 

Խաղի կարգավորումներ - ցանկացած

Կերպարների ընտրություն - Նախորդ հանդիպման արդյունքում հաղթանակած խաղացողը առաջինը կընտրի կերպարը հաջորդ փուլի համար, իսկ պարտված խաղացողը՝ կընտրի կերպարը հաջորդիվ: 

Արտադրողի հրապարակված բոլոր կերպարները կարող են ընտրվել մրցաշարի համար: Եթե նոր կերպար թողարկվի կարող է ընտրվել միայն այն դեպքում, եթե կերպարը հասանելի է Ultimate-ի թողարկման միջոցով մրցաշարի սկզբից առնվազն երեսուն (30) օր առաջ:

Ցանկացած նոր կերպարի փոփոխություններ կարող են ընտրվել միայն այն դեպքում, եթե դրանք հասանելի են մրցաշարի առաջին օրվանից առնվազն տասնչորս (14) օր առաջ:

3. Խաղերի անցկացման կարգը

3.1. Մրցաշարերը անցկացվելու ե Double Elimination ձևաչափով: Յուրաքանչյուր հանդիպում կկայանա Bo3 (մինչև 2 հաղթանակ) տարբերակով իսկ եզրափակիչը՝ Bo5 (մինչև 3 հաղթանակ):

3.2. Առաջնության բոլոր փուլերը կանցնեն LAN (մասնակիցների ֆիզիկական ներկայություն) տարբերակով:

3.3. Մրցափուլի ավարտից հետո 5 րոպեի ընթացքում յուրաքանչյուր մասնակից պարտավոր է արդյունքը զեկուցել մրցավարին / կազմակերպչին կամ հրապարակել սքրինշոթ (screenshot) Discord-ի համապատասխան չաթում(chat) :

3.4.  Մրցավարների որոշմամբ յուրաքանչյուր խաղ կարող է վերախաղարկել: 

3.5. Մասնակիցներն ինքնուրույն մարտահրավեր են նետում միմյանց մենամարտի, ով ավելի բարձր է մրցաշարային ցանցում, ստեղծում է խաղի լոբբի և ընտրում կողմերը: Բոլոր հաջորդ խաղերում մասնակիցները փոխում են կողմերը:

«Խաղի լոբբի մտնելու» անհնարինության դեպքում մասնակիցը պարտավոր է անհապաղ տեղեկացնել  իրավիճակի մասին մրցավարին:

Խաղի լոբբիում թույլատրվում է լինել միայն մասնակիցներին, մրցավարներին և հեռարձակողներին:

Մրցաշարի մեկնարկից հետո փոխարինումներն արգելված են:

3.6. Տեխնիկական պարտություն 

3․6․1․ Հանդիպման մեկնարկից 15 րոպե և ավել ուշացման դեպքում մասնակիցը կարող է տեխնիկական պարտություն կրել խաղում:

3․6․2․ Եթե խաղի ժամանակ օգտագործվում է լուրջ վիրավորական խոսք, մասնակիցը կարող է պարտություն կրել: Որպես ապացույց՝ մասնակիցները պարտավոր են մրցավարներին տրամադրել վիրավորական արտահայտություններով սքրինշոթ (screenshot): Պարտությունն ուժի մեջ է միայն մրցավարի հաստատումից հետո։

3․7․ Կապի ընդհատում, վերագործարկում, դադար

3․7․1․ Եթե մասնակիցը տեխնիկական խնդիրներ ունի, նա իրավունք ունի դադարեցնել խաղը: Ընդմիջումների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել երեքը մեկ խաղում: Դադարների ընդհանուր տևողությունը 10 րոպեից ոչ ավելի է (3 րոպե յուրաքանչյուր դադարի համար)։

Խաղի ընթացքում խնդիրներ առաջանալու դեպքում մրցավարի որոշմամբ դադարների տևողությունը կարող է ավելացվել։

3․7․2․ Մասնակիցը ավելի երկար դադարների իրավունք ունի (մինչև 15 րոպե) ըստ մրցակցի համաձայնության։

3․7․3․ Եթե դադարից հետո խաղացողներից մեկը դադարեցված խաղը վերսկսում է՝ առանց մրցակցին զգուշացնելու և նրա կողմից հաստատման, դա կարող է դիտվել որպես կանոնների խախտում: Եթե այս գործողությունը լրջորեն ազդել է խաղի վրա, ապա մրցավարի որոշմամբ մասնակիցին կարող է վերագրվել պարտություն, դրա համար անհրաժեշտ է ապացույց ներկայացնել սքրինշոթի (screenshot) տեսքով։

3․7․4․ Վերախաղարկման դեպքում խաղացողները պարտավոր են ընտրել նույն իրերը,  հերոսները և կողմերը։

Կապի խափանման դեպքում խաղը կվերախաղարկվի՝ հաշվի առնելով խափանումից առաջ շահած ռաունդները, նույն արենայում գտնվող նույն կերպարները կամ ամբողջությամբ կվերախաղարկվի մրցավարի հայեցողությամբ։

3.7.5 Այն դեպքում, երբ մասնակիցը բազմակի խափանումներ է ունենում տարբեր մրցակիցների հետ խաղի ընթացքում, ապա նա կարող է որակազրկվել մրցավարի/մրցաշարի կազմակերպչի որոշմամբ:

3.8. Տուգանք

3.8.1. Եթե մասնակիցներից մեկը խախտել է կանոնակարգի կետերից մեկը, ապա ցանկացած ապացույց ընդունվում է գլխավոր մրցավարի կողմից և քննարկվում է գաղտնի: Խաղերի ժամանակացույցը կարող է կասեցվել՝ մինչև խախտման բոլոր մանրամասների և հանգամանքների պարզաբանումը:

4. Մասնակիցներ 

4.1. Կեղծանունները, ավատարները, լոգոնները պարտավոր են խստորեն լինել գրաքննության շրջանակներում և չպարունակեն վիրավորական, սադրիչ արտահայտություններ։ Հակառակ դեպքում խաղացողի նկատմամբ կարող են միջոցներ ձեռնարկվել՝ ընդհուպ մինչև մրցաշարից որակազրկում։ Խաղացողների կեղծանուններում չի թույլատրվում օգտագործել հովանավորների անվանում, գովազդել խաղադրույքներ կամ այլ «խաղային» կայքեր: Մրցաշարի կազմակերպիչը կարող է պահանջել փոխել խաղիացողի կեղծանունը, եթե այն հակասում է մրցաշարի կանոններին և կանոնակարգերին: 

4․2․ Կասկածի դեպքում յուրաքանչյուր խաղացող մրցավարի առաջին իսկ խնդրանքով պարտավոր է լրացուցիչ ստուգում անցնել մրցաշարի մրցավարների կողմից։ Մրցաշարի կազմակերպիչը ցանկացած պահի կարող է մասնակցից պահանջել հաստատել իր տարիքը,  քաղաքացիությունը և այլն: Այդ ժամանակ մասնակիցը պարտավոր է տրամադրել փաստաթղթեր, որոնք երաշխավորում են մասնակցելու իրավունքը, ներառյալ լուսանկարը, ինքնության քարտի սկանավորված պատկերը:

4․3․ Մասնակիցները պարտավոր են պահպանել վարքագծի ընդհանուր մարզական և արդար խաղի սկզբունքները, հարգանք ցուցաբերել մրցաշարի կազմակերպիչների, մրցավարների, հանդիսատեսի, ինչպես նաև մրցաշարի մյուս մասնակիցների նկատմամբ:

4.4. Մրցաշարին մասնակցելու համար պետք է՝

 

  • Մրցաշարին մասնակցության հայտ ներկայացնել
  • Միանալ Հայաստանի Կիբերսպորտի Ֆեդերացիայի (ՀԿՖ) Discord ալիքին և հաստատել մասնակցությունը առաջնության սկսվելուց ավելի քան 1-3 օր  առաջ
  • Ունենալ Steam ID / XBOX (Microsoft) ID / PS ID

4.5. Մրցաշարի մասնակիցներին արգելվում է օգտագործել սկրիպտներ, ցանկացած ծրագրակազմ, որն ազդում է խաղի մեխանիզմների վրա, ներառյալ այն ծրագրերի, որոնք նախատեսված են խաղի մեջ կարգավորումները փոխելու համար՝ իրենց առավելություն ապահովելու և/կամ մրցակցի խաղի բնականոն ընթացքին խոչընդոտներ ստեղծելու նպատակով:

5․ Գրանցում

5.1. Գրանցումը կիրականացվի Հայաստանի Կիբերսպորտի Ֆեդերացիայի (ՀԿՖ) պաշտոնական տեղեկատվական ռեսուրսների պաստառների կամ հայտարարություններում նշված ժամանակահատվածում: 

5.2. Գրանցման հղումը հասանելի կլինի հունիսի 5-ին։ 

5.3. Գրանցման համար մասնակիցը պարտավոր է տրամադրի՝

- Անձնագրային տվյալներ 

-  Discord ID 

-  PS ID

- Էլ․ Հասցե

- Հեռ․ համար 

- Ցանկացած այլ տեղեկատվություն, որը կպահանջվի ՀԿՖ-ի կողմից առաջնությունում մասնակցություն ապահովելու համար մինչև մրցաշարի մեկնարկը կամ դրա ընթացքում:

5․4․ Կազմակերպիչն իրեն իրավունք է վերապահում փոխել գրանցման ժամկետը, փակել գրանցումը ժամանակից շուտ կամ հակառակը՝ անհրաժեշտության դեպքում երկարաձգել այն։

5․5․ Մասնակիցների կողմից տրամադրված բոլոր անհրաժեշտ տեղեկությունները պարտավոր են լինել բացառապես պաշտոնական լեզվով` հայերեն:

5․6․ Մրցաշարին մասնակցելուց հրաժարվելու կամ մրցաշարին որակազրկվելու համար հիմք է հանդիսանում ոչ ճիշտ տեղեկատվության տրամադրումը:

6. Հանդիպումների հեռարձակումը

6.1. Մրցաշարի պաշտոնական հեռարձակումը տեղի է ունենում YouTube և Twitch հարթակներով։ Ցանկացած անձնական կամ խաղի հեռարձակում, խաղացողների կամ ստուդիաների կողմից, արգելված է առանց մրցաշարի գլխավոր մրցավարի նախնական համաձայնության:

6.2. Մրցաշարի ցանկացած հանդիպում կարող է ընտրվել ադմինիստրացիայի կողմից հեռարձակման համար: Ընտրված խաղի խաղացողները չեն կարող հրաժարվել հեռարձակումից:

6.3. Հանդիպումը սկսվում է միայն այն ժամանակ, երբ խաղացողները և հեռարձակողը պատրաստ են:

7. Մրցավարների հետ շփում

7․1․ Բոլոր կազմակերպչական և սպորտային հարցերը Discord հարթակում լուծվում են մրցաշարի մրցավարների հետ հաղորդագրությունների միջոցով: 

Վիճահարույց և ոչ ստանդարտ իրավիճակներում մրցավարն իրավունք ունի անձամբ լուծել իրավիճակը: Իրավիճակը հնարավորինս արագ լուծելու համար խնդիրն անհրաժեշտ է կառուցողականորեն նկարագրել մեկ հաղորդագրության մեջ՝ խաղի հղումով՝ կախված բուն խնդրից:

7․2․ Մրցակիցների կողմից կանոնների խախտման դեպքում մասնակիցը պարտավոր է դադարեցնել խաղը և տեղեկացնել մրցավարին:

7․3․ Մրցաշարի կազմակերպիչների հետ շփվելիս մասնակիցներից պահանջվում է պահպանել գաղտնիությունը: Մրցաշարի կազմակերպիչներին փոխանցված կամ նրանցից ստացված հայտերի, բողոքների, կամ բողոքարկումների ներկայացման և քննարկման շրջանակներում բոլոր տեղեկությունները գաղտնի են և չեն կարող հրապարակվել առանց մրցաշարի կազմակերպիչների թույլտվության: 

8․ Բողոք ներկայացնելու հնարավորություն  

8.1. Բոլոր բողոքները պարտավոր են հիմնավորված լինել ապացույցներով: Մասնավորապես, պահանջվում է օգտագործել սքրինշոթներ (screenshots)։ 

8․2․ Բողոքը ներկայացվում է խաղի ավարտից հետո 5 րոպեի ընթացքում, դրա համար անհրաժեշտ է դիմել մրցավարին կամ տեղեկացնել նրան Discord հարթակում։ Խաղի ավարտից 5 րոպե անց որևէ բողոք չի ընդունվի։ Միայն պարտվող մասնակիցը կարող է բողոք ներկայացնել: Բողոքի ընդունվում է քննարկման խաղի ավարտից հետո 10 րոպեի ընթացքում։ Բոլոր բողոքները կքննարկվեն բողոքը ընդունելուց հետո 15 րոպեի ընթացքում և կկայացվի մրցավարի վերջնական որոշումը։ Բողոքի վերաբերյալ մրցավարների վերջնական որոշումն անսակարկելի է։

8․3․ Մասնակիցը, որը մեղադրվել է խաղի կանոնների խախտման մեջ, իրավունք չունի սկսել հաջորդ հանդիպումը առանց մրցավարի թույլտվության:

Նորությունները և տեսանյութերը  մրցաշարի ընթացքում ստեղծում է ադմինիստրացիան։ Մրցաշարին մասնակցող մասնակիցները իրավունք են տալիս օգտագործել իրենց պատկերանշանը, լուսանկարները և տվյալները՝ տարատեսակ բովանդակություն ստեղծելու համար:

 

Կանոնները կարող են լրացվել կամ փոփոխվել: Կանոններում չնկարագրված բոլոր իրավիճակները կմեկնաբանվեն մրցավարի հայեցողությամբ:

 

Mortal Kombat 11
FASTEX CUP 2023

 

Դիսցիպլինա: Mortal Kombat 11 Ultimate

Անցկացման կարգ: Double Elimination

Ձևաչափ: 1vs1 OFFLINE

Մինչև եքրափակիչ: Bo3

Եզրափակիչ: Bo5

Պլատֆորմ: PS5
Կցորդիչները՝ DualSense,  Arcade Stick
(թույլատրվում է անձնական)

Գրանցում: 05-12 Հունիս 2023

Մրցաշար: 18 Հունիս 2023 / 12:00

Մասնակիցների առավելագույն քանակը։ 32

Անցկացման վայր։ Նորքի Այգիներ 193/2

Մրցանակային ֆոնդ:

1-ին տեղ -  200000 դրամ

2-րդ տեղ - 120000 դրամ

3-րդ տեղ - 80000 դրամ

 

 

 

*Մինչև գրանցվելը խնդրում ենք մանրամասն ծանոթանալ առաջնության կանոնադրությանը։

 

 

 

Գրանցում

Ուղիղ Հեռարձակում

2164-685-twitch-16212543588584.png
2164-685-youtube-16212546855798.png
Կոնտակտներ
  Էլ․ հասցե  [email protected]

 

  Հեռ․ +37455900914

 

  Discord