• Նորություններ
  • Մրցաշարեր
  • Նախագծեր
  • Մեդիա
  • Մեր մասին
AEF
  • AEF
  • Նորություններ
  • Մրցաշարեր
  • Նախագծեր
  • Մեդիա
  • Մեր մասին
1088-fifa22-new-png-border.png
Կանոնադրություն

1․Ընդհանուր տեղեկություններ
1.1. Առաջնության մասնակիցները պարտավոր են պահպանել սույն կանոնները և հետևել հրահանգներին։
1.2. Մրցաշարի կազմակերպմամբ և անցկացմամբ  զբաղվում է մրցավարների կազմը, որը որոշումներ է կայացնում սույն կանոններին համապատասխան: Եթե ​​իրավիճակը նկարագրված չէ կանոններում, մրցաշարի գլխավոր մրցավարը կարող է որոշում կայացնել իր հայեցողությամբ, եթե դա երաշխավորում է արդար խաղ:
1․3․ Մասնակցելով մրցաշարի ցանկացած գործունեությանը՝ մասնակիցը համաձայնում է պահպանել այս կանոնակարգը և մրցաշարի կանոնները, և համաձայն է, որ կանոնների խախտման դեպքում նա կարող է որակազրկվել մրցաշարից:

 

2․ Մասնակցության կարգի համառոտ տեղեկատվություն
2.1.Առաջնությանը կարող են մասնակցել «SoftConstruct» ընկերության գրանցված աշխատող հանդիսացող բոլոր կանայք և տղամարդիկ, ովքեր ծանոթ են «FIFA 2022» խաղի հիմունքներին և ունեն ֆուտբոլ խաղալու հմտություններ։

 

3․ Ընդհանուր կանոններ
3․1․ Խաղերն անցկացվում են BO3 ձևաչափով՝ յուրաքանչյուր փուլում մինչև 2 հաղթանակ (BO3 Double Elimination), եզրափակիչը՝ BO5։
3.2. Կապի ընդհատումից հետո խաղը վերստեղծվում է և ընթանում հաշիվը պահպանելու նպատակով, իսկ մնացած ժամանակից արդեն մինուս է արվում, քանի որ խաղը վերստեղծվել էր շարունակելու նպատակով։
3․3․ Եթե կապի ընդհատումից հետո մասնակիցը հրաժարվում է շարունակել խաղը, ապա նա ենթակա է որակազրկման։
3․4․ Հաշիվը փոխելու կամ խաղային առավելություն ստանալու համար կանխամտածված կերպով կապի ընդհատման դեպքում մասնակիցը որակազրկվում է մրցաշարից։
3․5. Հանդիպման մեկնարկը 15 րոպե և ավել ուշացման դեպքում մասնակիցը կարող է տեխնիկական պարտություն կրել խաղում:
3․6․Մրցափուլերից մեկում հաղթելուց հետո 5 րոպեի ընթացքում յուրաքանչյուր հաղթող պետք է արդյունքը ներկայացնի Discord-ի համապատասխան ալիքում:
3․7. Մրցավարները կարող են որոշել ցանկացած խաղ վերախաղարկել:
3․8. Վերջնական որոշումները կայացվում են մրցավարների կողմից և կարող են բողոքարկվել Discord չատում: Մրցաշարի մրցավարների կողմից կայացված վերջնական որոշումը բողոքարկման ենթակա չէ։
3․9․Մասնակիցներից պահանջվում է պահպանել գաղտնիություն մրցաշարի կազմակերպիչների հետ շփվելիս: Մասնավորապես, մրցույթի կազմակերպիչներին փոխանցված կամ նրանցից ստացված բոլոր տեղեկությունները դիմումների, բողոքների կամ բողոքարկման ներկայացման և քննարկման շրջանակներում գաղտնի են և չեն կարող հրապարակվել առանց մրցաշարի կազմակերպիչների թույլտվության:
3․10․ Մասնակիցները պետք է պահպանեն վարքագծի ընդունված նորմերը, հարգանք ցուցաբերեն մրցաշարի կազմակերպիչների և մրցավարների, հանդիսատեսի, ինչպես նաև մրցաշարի մյուս մասնակիցների նկատմամբ:
3․11․ Հանդիպման հյուրընկալողը ստեղծում է համապատասխան խաղասենյակ՝ ըստ խաղի և մրցաշարի կողմից սահմանված կարգավորումների։
3․12․ Եթե հանդիպումն ավարտվում է ոչ-ոքի, ապա հաղթողին որոշելու համար կողմերը խաղում են լրացուցիչ ժամանակ, անհրաժեշտության դեպքում՝ 11 մետրանոց։
3․13․ Կանոնակարգով կամ սույն կանոններով չնախատեսված հարցերի վերաբերյալ որոշումները ընդունվում են առաջնության մրցավարների հայեցողությամբ։

 

4․ Խաղի կարգավորումներ
- Խաղի տևողությունը։ Խաղակեսը – 6 րոպե, մինչև երկու հաղթանակ
- Բարդության մակարդակը՝ լեգենդար
- Պաշտպանություն՝ Legacy (Տակտիկական – Եթե երկու մասնակիցներն էլ համաձայն են)
- Խաղի արագություն՝ նորմալ
- Ձեռքով խաղ՝ անջատված
- Վնասվածքներ՝ անջատված
- Եղանակ՝ ցանկացած
- Խաղադաշտ՝ մասնակիցների համաձայնեցմամբ
- Սեփական տակտիկա՝ թույլատրվում է
- Խաղացողների դերեր՝ կարելի է փոխել
- Արագ փոփոխություններ՝ թույլատրվում է
- Դարպասապահով խաղ՝ արգելվում է
- Քարտեզը՝ միացված
- Մրցավար՝ ցանկացած
- Թիմերի ռեժիմ՝ սովորական
- Թիմ՝ ցանկացած (բացի Լեգենդար թիմերից)

 

5. Մրցավարների հետ շփում
5․1․ Բոլոր կազմակերպչական, ինչպես նաև վիճահարույց հարցերը լուծվում են մրցաշարի մրցավարի հետ Discord չատում (https://discord.gg/X75ZPD7NkX)` հաղորդագրությունների միջոցով: Մասնակցի կողմից հանդիպումների և վիճահարույց իրավիճակների կազմակերպման, իրավիճակը հնարավորինս արագ լուծելու համար, խնդրի նկարագրությունը պետք է լինի կառուցողական` մեկ հաղորդագրությամբ։
5․2․Մրցավարների և կազմակերպիչների հետ շփումը իրականացվում է բացառապես Discord չատով։

 

FIFA22 SOFTCONSTRUCT Աշնանային Գավաթ

SOFTCONSTRUCT Աշնանային Գավաթը FIFA 2022 դիսցիպլինայից կանցկացվի հոկտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 6-ը։

Առաջնության գրանցումները բաց են լինելու հոկտեմբերի 13-ից մինչև հոկտեմբերի 20-ը։ 

Առաջնության հիմնական տվյալներ՝

Անցկացման կարգ: Double Elimination (մինչև 2 պարտություն)
Ձևաչափ: Bo3 (մինչև 2 հաղթանակ) (Կիսաեզրափակիչ և Եզրափակիչ: Bo5 (մինչև 3 հաղթանակ))
Մրցանակային Ֆոնդ:
1-ին տեղ - PlayStation 5
2-րդ տեղ - Xiaomi Amazfit GTR
3-րդ տեղ -
Sony WH-CH510B

Ամբողջ առաջնությունը անցկացվելու է LAN (մասնակիցների ֆիզիկական ներկայություն) տարբերակով։ 

Մինչև գրանցվելը խնդրում ենք մանրամասն ծանոթանալ առաջնության կանոնադրությանը։

*Այս առաջնությունում կարող են գրանցվել միայն SOFTCONSTRUCT կազմակերպության աշխատակիցները։

 

Ուղիղ Հեռարձակում

1094-685-twitch-16212543588584.png
1094-685-youtube-16212546855798.png
120-aef-logo-01-1-16754161172531.png

Վեբ-կայք

  • Նախագծեր

ՀԿՖ

  • Նորություններ
  • Մեր մասին

Կոնտակտներ

Phone +37455900914

E-mail  [email protected]