Սիրելի՛ կիբերմարզիկներ և կիբերսպորտի երկրպագուներ
Հայաստանի կիբերսպորտի ֆեդերացիան ևս մեկ անգամ շնորհավորում է անցած տոների կապակցությամբ և ցանկանում է կիսվել 2023-ի իր նախագծերով։
Կիբերսպորտի Միջազգային Ֆեդերացիայի կողմից տարածաշրջանային որակավորումների՝ ապրիլին և մայիսին անցկացնելու նախադրյալից ելնելով, մենք պետք է ազգային որակավորումները անցկացնենք մինչև մարտի վերջը, իսկ ապրիլին արդեն գրանցենք մեր խաղացողներին և թիմերին՝ տարածաշրջանային որակավորումներին մասնակցելու համար։
Հիշեցնում ենք, որ տարածաշրջանային որակավորումները անցնելու են հետևյալ դիսցիպլինաներում՝ CS:GO, CS:GO (Female), DOTA2, Mobile Legends: Bang Bang, TEKKEN 7, PUBG MOBILE, EFOOTBALL:
Հունվարի վերջին արդեն կհայտնենք այն դիսցիպլինաների մասին, որոնք ՀԿՖ-ն ընտրել է տեղական առաջնություններ կազմակերպելու համար։ Մրցաշարերը մեծամասամբ կանցնեն առցանց։ Ըստ անհրաժեշտության՝ որոշ մրցաշարեր, կամ նրանց եզրափակիչները կանցնեն LAN ձևաչափում (մասնակիցների ֆիզիկական ներկայությամբ), որոնց մասին մենք նախապես կհայտնենք։
IESF-ի ցուցակում չներառված առաջնությունները նույնպես անցկացվելու են, սակայն փոքր-ինչ ուշ՝ ապրիլից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակում։
Ավելացվելու է առաջնությունների հաճախակիությունը, անցկացվելով ոչ միայն փետրվարից հունիս, այլ նաև սեպտեմբերից մինչև դեկտեմբեր։
Հորդորում ենք բոլոր թիմերին և խաղացողներին սկսել պարապմունքները և մաղթում ենք հաջողություն ու լավ խաղ։
Հետևե՛ք նորություններին մեր կաքերում․
https://www.facebook.com/aef.org.am
https://www.instagram.com/armenian_esports_federation/
https://www.facebook.com/esportsarm/
Դիտե՛ք առաջնությունները հետևյալ հարթակներում՝