• Մրցաշարեր
  • Մեդիա
  • Մեր մասին
Armenian Esports Federation
  • AEF
  • Մրցաշարեր
  • Մեդիա
  • Մեր մասին
EILAT 2021 DOTA 2 ազգային որակավորման փուլը ավարտվեց օգոստոսի 7-ին

EILAT 2021 DOTA 2 ազգային որակավորման փուլը ավարտվեց օգոստոսի 7-ին

Հուլիսի 31-ից օգոստոսի 7-ը Հայաստանի Կիբերսպորտի Ֆեդերացիայի կողմից կազմակերպվեց EILAT 2021 DOTA 2 ազգային որակավորման փուլը:

 

Առաջնության գլխավոր գործընկերն էր Vbet ընկերությունը։  Հովանավորների շարքում էր նաև HyperX ընկերությունը։

 

Մասնակցող թիմերի ընդհանուր քանակը 13-ն էր: Առաջինից երրորդ տեղ զբաղեցրած մասնակիցներին մրցանակներ հանձնեց Հայաստանի Կիբերսպորտի Ֆեդերացիայի նախագահ Սմբատ Սիրադեղյանը։

 

1-ին տեղ՝ Fire Fist.Reborn -  500.000 դրամ

2-րդ տեղ՝ [A] [A] - 300.000 դրամ

3-րդ տեղ՝ Forever Young - 200.000 դրամ

 

Առաջնության ողջ ընթացքում թիմերը ցուցաբերեցին համառ պայքար և լարված մրցելույթներ:


Fire Fist.Reborn թիմը հաղթելով այս մրցաշարում հնարավորություն է ստացել ներկայացնել ՀՀ-ն EILAT 2021 13-րդ կիբերսպորտային աշխարհի առաջնության տարածաշրջանային փուլում, որում հաղթելու դեպքում տղաները պայքարը կշարունակեն Էյլաթ քաղաքում կայանալիք՝ առաջնության եզրափակիչ փուլին։
HyperX-ը հաղթող թիմի համար նույնպես պատրաստել էր նվեր, Fire Fist.Reborn թիմի բոլոր անդամները իրենց հետ տուն տարան HyperX Pulsefire Surge մկնիկներ։

 

Մրցաշարի ֆոտոռեպորտաժը կազմակերպել էր Vmedia- ն:

10.08.2021

Կոնտակտներ
  Էլ․ հասցե  [email protected]

 

  Հեռ․ +37455900914

 

  Discord